Ռոբերտ Զեեթալեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Զեեթալեր
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 7, 1966(1966-08-07)[1] (56 տարեկան)
ԾննդավայրՎիեննա, Ավստրիա[2]
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտությունդերասան, գրող և սցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքrobert-seethaler.de
Commons-logo.svg Robert Seethaler Վիքիպահեստում

Ռոբերտ Զեեթալեր (օգոստոսի 7, 1966(1966-08-07)[1], Վիեննա, Ավստրիա[2]) ավստրիացի գրող, սցենարիստ և դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Զեեթալերը մեծացել է Վիեննայում[3] ։ Աչքերի ի ծնե հիվանդության(–17 դիոպտրիա) պատճառով այցելել է կույրերի և տեսողական խնդիրներ ունեցողների համար նախատեսված տարրական դպրոց[3]։ Այնուհետև հաճախել է Վիեննայի ազգային թատրոնի դերասանական դպրոցն ու աշխատել կինոյի և հեռուստատեսության բազմաթիվ արտադրություններում, ինչպես նաև Վիեննայի, Բեռլինի, Շտուտգարտի և Համբուրգի թատրոններում [4] ։ Հեռուստալսարանին հայտնի է «Ուժեղ թիմ» սերիալում բժիշկ Քնայսլերի դերով։ 2015 թվականին Ռեյչլ Ուայզի հետ խաղացել է Պաոլո Սորրենտինոյի «Երիտասարդություն» ֆիլմում, որը նույն թվականին արժանացել է Եվրոպական մրցանակի (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր)։ Իր աշխատանքների համար Զեեթալերը արժանացել է մի շարք մրցանակների և դրամաշնորհների։ 2016 թվականին «Ամբողջ կյանք» վեպը ընդգրկվել է Բուքերյան միջազգային մրցանակ 2016ի ցուցակում։ Ռոբերտ Զեեթալերը ապրում է Բեռլինում և Վիեննայում։

Գրական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին որպես "Heartbreaking" սցենարի գրական ադապտացիա հրատարակել է իր առաջին վեպը՝ «Բինեն և Կուրթը»։ 2006ից-2012 թվականներին "Kein & Aber" հրատարակչությունում լույս են տեսնում «Բինեն և Կուրթը», «Հետագա հեռանկարներ», «Լրջանալու պահը», ինչպես նաև «Ծխախոտագործը» վեպերը։ 2014 թվականին լույս է տեսնում ճոպանագործ Անդրեաս Էգգերի մասին պատմող «Ամբողջ կյանք» վեպը։ Վեպը ձեռք է բերում համաշխարհային հռչակ և թարգմանվում ավելի քան 40 լեզվով։ «Դաշտը» վեպում փոքր քաղաքի գերեզմանոցի 29 մեռյալներ պատմում են միմյանց փողկապակցված պատմությունները։ 2016 թվականից ի վեր «Բինեն և Կուրթը», «Ծխախոտագործը», «Ամբողջ կյանք» ինչպես նաև «Դաշտը» վեպերը դրամատիզացվել են թատրոնի համար և ներկայացվել գերմանախոս երկրների բեմերում։ Իր «Երկրորդ կինը» սցենարի հիման վրա Հանս Շթայնբիշլերի նկարահանած ֆիլմի պրեմիերան տեղի է ունենում Մյունխենյան կինոփառատոնի շրջանակներում և 2009 թվականին արժանանում Գրիմմեի 3 մրցանակի։ Համանուն վեպի հիման վրա նկարահանված «Ծխախոտագործը» ֆիլմի պրեմիերան կայանում է 2018 թվականին և ցուցադրվում գերմանական և միջազգային կինոթատրոններում։

Կինոսցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Die zweite Frau, Sperl & Schott Film, 2008
  • Heartbreakin’
  • Harry Stein

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #131400029 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 Կաղապար:Webarchiv
  4. Agentur Kelterborn Archived 2019-02-09 at the Wayback Machine. abgerufen am 16. Februar 2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]