Երիտասարդության կոմունիստական ինտերնացիոնալ
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Երիտասարդության կոմունիստական ինտերնացիոնալ, ԵԿԻ, միջազգային երիտասարդական կազմակերպություն, Կոմունիստական ինտերնացիոնալի (Կոմինտերն) սեկցիա (1919—1943 թթ.)։
ԵԿԻ-ի ստեղծման գաղափարը պատկանում է բոլշևիկ հեղափոխական և կոմունիստ գործիչ Վլադիմիր Լենինին։
Հիմնադիր կոնգրեսը տեղի է ունեցել 1919 թվականի նոյեմբերի 20—26-ին, Բեռլինում։ Մասնակցել է 29 պատգամավոր՝ 13 երկրից։ Ընդունվել է ԵԿԻ-ի ստեղծման և Կոմինտերնի մեջ մտնելու որոշում, հաստատվել կանոնադրությունն ու ծրագիրը։ ԵԿԻ-ի բարձրագույև մարմինը կոնգրեսներն էին, դրանց միջև ընկած ժամանակաշրջանում՝ գործկոմը, որն ուներ նախագահություն և քարտուղարություն։
Իր խնդիրն էր համարում երիտասարդության շրջանում զանգվածային սոցիալիստական շարժում շարժում ծավալել՝ ի պաշտպանություն դրա ենթադրյալ տնտեսական, քաղաքական և մշակութային շահերի, աջակցել դրա կողմից մարքսիզմ-լենինիզմի տեսության պրոպագանդմանը, պայքարել ընդդեմ միլիտարիզմի, «պաշտպանել ԽՍՀՄ-ը»։ Սահմանված խնդիրների իրականացման ուղիներն ու միջոցները քննարկվել են ԵԿԻ-ի կոնգրեսներում (1921․ 1922․ 1924, 1928 թթ.)։
1935 թ.-ին ԵԿԻ-ի 56 սեկցիայում կար 3773 հազար մարդ (3500 հազար ՀամԼԿԵՄ անդամ)։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԵԿԻ-ի գործունեությունը նպաստեց երիտասարդության հակաֆաշիստական պայքարի կազմակերպմանը։ 1943 թվականի մայիսին, Կոմինտերնի արձակումից հետո, արձակվեց նաև Երիտասարդության կոմունիստական ինտերնացիոնալը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 590)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երիտասարդության կոմունիստական ինտերնացիոնալ» հոդվածին։ |
|