Jump to content

Երի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԱրցախ Արցախ
Առաջին հիշատակում16-17-րդ դարեր
Քարտեզ
Քարտեզ

Երի վանք, հայկական առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանԻ Մարտունաշեն գյուղում։ Ներկայում եկեղեցին գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տարածքում։

Ըստ հորինվածքային և կառուցողական առանձնահատկությունների՝ Երի վանքի եկեղեցին կառուցվել է 16-17-րդ դարերում[1]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին միանավ, թաղածածկ հորինվածքով արևելք-արևմուտք ուղղությամբ ձգված շինություն է, որի երկթեք ծածկի տակ առնված տանիքը ներքուստ հենված է երկու զույգ թաղակիր կամարների վրա։ Միակ մուտքը բացված է հարավային ճակատից։ Ունի խիստ նեղ 3 լուսամուտ, որի պատճառով էլ եկեղեցու ներսը բավականաչափ խավար է։ Հյուսիսային պատի մեջ՝ իր ավանդական տեղում, պահպանվում է մկրտարանի խորշը։ Պատերի մեջ ագուցված են միջնադարյան արձանագիր ու անարձանագիր բազմաթիվ խաչքարերի բեկորներ[1]։

Եկեղեցու հարավային կողմում եղել է ուղղանկյունաձև տապանաքար, որտեղ որ գրված էր. «Այս է տապան Գրիգոր եպիսկոպոսի Գանձակեցւոյ»[1][2][3][4][5]։

Եկեղեցու մոտ գտնվում է 8 խաչքար, որոնցից մեկը վերաբերվում է 1271 թվականին և դրա վրա փորագրված է հետևյալ տեքստը. «Թ(վին) ՉԻ (1271). | ես Աւտար որդ|ի Մանասի կա|ն(գն)եցի զխաչս | ինձ եւ եղբաւր իմոյ...:»[3][5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 393
  2. «Նոր-Դար», 1894, N 73, էջ 3
  3. 3,0 3,1 Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 254-255
  4. Լալայեան Ե., Գանձակի գաւառ, «Ազգագրական հանդէս», Թիֆլիս, 1899, N 1, էջ 334
  5. 5,0 5,1 «Դիվան հայ վիմագրության», պր. V, կազմեց Բարխուդարյան Ս., Երևան, 1982, էջ 243