Երի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երի վանք
Հիմնական տվյալներ
ՏեսակՎանք
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Առաջին հիշատակում16-17-րդ դարեր

Երի վանք, հայկական եկեղեցի ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Շահումյանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի Կողթ գավառում։ Գտնվում է Մարտունաշեն գյուղում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հորինվածքային և կառուցողական առանձնահատկությունների՝ Երի վանքի եկեղեցին կառուցվել է 16-17-րդ դարերում[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին միանավ, թաղածածկ հորինվածքով արևելք-արևմուտք ուղղությամբ ձգված շինություն է, որի երկթեք ծածկի տակ առնված տանիքը ներքուստ հենված է երկու զույգ թաղակիր կամարների վրա։ Միակ մուտքը բացված է հարավային ճակատից։ Ունի խիստ նեղ 3 լուսամուտ, որի պատճառով էլ եկեղեցու ներսը բավականաչափ խավար է։ Հյուսիսային պատի մեջ՝ իր ավանդական տեղում, պահպանվում է մկրտարանի խորշը։ Պատերի մեջ ագուցված են միջնադարյան արձանագիր ու անարձանագիր բազմաթիվ խաչքարերի բեկորներ[2]։

Եկեղեցու հարավային կողմում եղել է ուղղանկյունաձև տապանաքար, որտեղ որ գրված էր. «Այս է տապան Գրիգոր եպիսկոպոսի Գանձակեցւոյ»[2][3][4][5][6]։

Եկեղեցու մոտ գտնվում է 8 խաչքար, որոնցից մեկը վերաբերվում է 1271 թվականին և դրա վրա փորագրված է հետևյալ տեքստը. «Թ(վին) ՉԻ (1271). | ես Աւտար որդ|ի Մանասի կա|ն(գն)եցի զխաչս | ինձ եւ եղբաւր իմոյ...:»[4][6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այժմ գյուղը, ինչպես շրջանի մեծամասնությունը օկուպացված է Ադրբեջանական Հանրապետության Զինված ուժերի կողմից։ Համաձայն Ադրբեջանի վարչական բաժանման տաճարը գտնվում է Գյոյգյոլի շրջանում, իսկ գյուղը կոչվում է Ղարաբուլաղ։
  2. 2,0 2,1 2,2 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 393
  3. «Նոր-Դար», 1894, N 73, էջ 3
  4. 4,0 4,1 Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 254-255
  5. Լալայեան Ե., Գանձակի գաւառ, «Ազգագրական հանդէս», Թիֆլիս, 1899, N 1, էջ 334
  6. 6,0 6,1 «Դիվան հայ վիմագրության», պր. V, կազմեց Բարխուդարյան Ս., Երևան, 1982, էջ 243