Երկնքից երեք մետր վեր (վեպ)
Երկնքից երեք մետր վեր իտալ.՝ Tre metri sopra il cielo | |
---|---|
Հեղինակ | Ֆեդերիկո Մոչիա |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | իտալերեն |
Նկարագրում է | Հռոմ |
Հաջորդ | Ես ցանկանում եմ քեզ |
Երկիր | Իտալիա |
Հրատարակման տարեթիվ | 1992 |
«Երկնքից Երեք մետր վեր» (իտալ.՝ Tre metri sopra il cielo), իտալացի գրող Ֆեդերիկո Մոչիայի վեպը, որը լույս է տեսել 1992 թվականի նոյեմբերի 16-ին։ Այս ստեղծագործության հիման վրա նկարահանվել է չորս ֆիլմ՝ 2004 թվականին՝ իտալական «Երկնքից երեք մետր վեր», 2007 թվականին շարունակությունը՝ «Ես ցանկանում եմ քեզ», 2010 թվականին՝ իսպանական «Երկնքից երեք մետր վեր», որի սցենարը գրել է Ֆեդերիկո Մոչիան, և 2012 թվականին՝ կրկին իսպանական «Երկնքից երեք մետր վեր։ Ես ցանկանում եմ քեզ»։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաբին գերազանցիկ սովորող տասնյոթամյա ուսանողուհի է[1], հիասքանչ դուստր, բայց առաջին հերթին նա անհույս ռոմանտիկ է և սպասում է այն օրվան, երբ հորիզոնում կհայտնվի պայծառ զրահներով իր ասպետը։
Ստեփը (Ստեֆանո) 19 տարեկան տղա է խուլիգանների փողոցային խմբավորումից, երեկոյան իր մոտոցիկլետով շրջում է քաղաքի փողոցներով։ Նրան երիտասարդ ագրեսոր են համարում։ Երբ Բաբին և Ստեփը հանդիպում են, բախվում են երկու տարբեր աշխարհներ, որտեղ նրանց սեփականատերերը բնազդաբար ատում են միմյանց։ Սակայն անցնում է ընդամենը մեկ տարի, և երիտասարդները սիրահարվում են, ու նրանց պատմությունը վերածվում է երազանքի։ Բայց դա երկար չի տևում. Բաբին հեռանում է Ստեփից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Federico Moccia | Planeta de Libros». PlanetadeLibros (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վեպի ռուսերեն թարգմանություն(ռուս.)