Եվգենյա Մողնյան
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1906 |
---|---|
Ծննդավայր | Ղզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1995 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1931) |
Մասնագիտություն | բժիշկ և գինեկոլոգ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1964) |
Եվգենյա Ադամի Մողնյան (հոկտեմբերի 14, 1906, Ղզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն - 1995, Երևան, Հայաստան)[1], հայ բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1971):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվգենյա Մողնյանը ծնվել է 1906 թվականի հոկտեմբերի 14-ին, Ղզլար քաղաքում (Դաղստան)։ 1931 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1934 թվականից աշխատել է Հայկական ԽՍՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում։ 1941-1945 թվականներին եղել է Երևանի էվակոհոսպիտալի պետի տեղակալ, 1945 թվականից՝ Երևանի բժշկական ինստիտուտի մանկաբուժության, սանիտարական և ստոմատոլոգիական ֆակուլտետների մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում (1969-1974 թվականներին՝ վարիչ)[2]։
Աշխատանքները վերաբերում են հղիների ուշ տոքսիկոզներին, սիրտանոթային ախտաբանությանը։ Առաջինն է կիրառել թերջերմության եղանակը՝ արգանդի ֆունկցիայի խանգարման հետ կապված արյունահոսությունների բուժման համար։ Հայտնի են ուշ տոքսիկոզի բուժական միջոցառումներում սպիտակուցային դիետայի օգտագործման վերաբերյալ նրա առաջարկությունները։ Հեղինակ է 43 գիտական աշխատությունների։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պատվո կրծքանշան» շքանշան։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հղիության կանխումը։ Մողնյան Եվգենյա Ադամի, Առողջապահության մինիստրություն, Երևան, Հայպետհրատ, 1961[3]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ Մողնյան, Եվգենյա Ադամի (1961). Հղիության կանխումը. Առողջապահության մինիստրություն ՀՍՍՌ. Երևան: Հայպետհրատ.