Jump to content

Եվգենիա Լոզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենիա Լոզա
Ծնվել էհուլիսի 6, 1984(1984-07-06)[1] (40 տարեկան)
ԾննդավայրԱնտրացիտ, Լուգանսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի

Եվգենիա Ֆյոդորի Լոզա (ուկրաիներեն՝ Лоза Євгенія Федорівна, ռուս.՝ Евгения Фёдоровна Лоза, հուլիսի 6, 1984(1984-07-06)[1], Անտրացիտ, Լուգանսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ռուսաստանի և Ուկրաինայի կինոյի և թատրոնի դերասանուհի։ Ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան[2][3][4][5][6][7]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոզան ծնվել է հուլիսի 6-ին 1984 թվականին հանքարդյունաբերական Անտրացիտ քաղաքում, որը գտնվում է Լուգանսկի մարզում։ Ծնողները՝ Ֆյոդոր Նիկոլաևիչը և Լյուդմիլա Կոնստանտինովնան, շինարար-ինժեներներ են։ Ավագ քույրն ապրում է Կրասնոդարի երկրամասում[8]։

Վաղ մանկությունից շատ է կարդացել և բանաստեղծություններ գրել։ Տասը տարեկանում սկսել է զբաղվել մանկական թատերական ստուդիայում՝ սովորելով դերասանական վարպետություն։ Մասնակցել է բոլոր ստուդիական հեքիաթային բեմադրություններին, ստացել փոքր հոնորարներ[8]։

15 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա[8]։

2001 թվականին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի դերասանական ֆակուլտետ՝ Կոնստանտին Ռայկինի դասընթացին։ Համակուրսեցիներն էին Գլաֆիրա Տարխանովան, Ելենա Կուտիրևան (Արոսևա), Ալեքսեյ Բարդուկովը, Արտյոմ Օսիպովը և այլք[8][9]։

2019 թվականի օգոստոսի 22-ին ամուսնացել է դերասան Անտոն Բաթիրևի հետ։ 2020թ. մայիսի 27-ին դերասանուհին իր Instagram-յան օգտահաշվում հայտնել Է դերասանի հետ ամուսնալուծության մասին։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Տեսակ Անվանում Դեր
2004 ֆ Հրեշտակն է եկել Լոզա
2005 հֆ Վաճառվում է ստի դետեկտոր Օլգա
2006 ս Ինն ամիս Մաշա, բուժքույր
2006 ֆ Իմ քնքուշ ու նուրբ տղամարդը Սվետլանա
2006 ս Մեր ժամանակի հերոսը իշխանուհի Մերի Լիգովսկայա
2007 ֆ Մոխրոտիկը Նատաշա Օրեխովա
2007 ս Եվ ձյուն է գալիս Ժենյա, բալերինա
2007 ֆ Երբեք քեզ չեմ մոռանա Լյուդմիլա
2007 ս Կապ Նադեժդա
2007 ս Սիրուց մինչև.... Ռաիսա Բելյաչենկո
2008 ս Կրքի երկու գույները Ալեքսանդրա
2008 ս Հանքեր Գուլյա
2008 ֆ Գրազ Մաշա
2008 ֆ ֆանտազիայի թռիչքը Մարինա
2008 հֆ Սկաուտները. պատերազմ պատերազմից հետո Մարին Օրեխովա
2008 ս Գողանալ… Կատյա
2009 ս Նույն Աննայի երկու կողմերը Ալենա Դանիլովա, Վիկտորի կին
2009 ս Դետեկտիվ գործակալություն «Իվան դա Մարյա» Եկատերինա
2009 ս Սալամանդրայի հետքը Վերա Միխայլովնա Սավիցկայա-Տուրանովա
2009 ս Դատ Վիկորիա Մուրզաևսկայա
2010 ս Ավտոտնակներ Վլադա
2010 հֆ Պատանդներ Ալինա, քարտուղարուհին և Վորոնցովի սիրուհին
2010 ս Վենդետա Ելենա Պանովա, լրագրող
2010 ֆ Մուրաբա Նադեժդա
2010 ս Հանելուկային վաղվա ճակատագրերեը Նաստյա
2011 հֆ Անճոռնի ճուտիկը Նաստյա Օրլովան, Քրիստինայի և Օլգայի ընկերուհին
2011 հֆ Իմ սիրելի աղջիկը Վերոնիկա/Կատյա
2011 ֆ Մայիսյան յոթ օր Ալյոնա
2011 հֆ Կեղծ վկա Իրինա Նիկիտինա
2011 ֆ Օտար երազանքներ Ժենյա
2012 ս Փակ դպրոց (4-րդ եթերաշրջան) Լարիսա Անդրեևնա Օդինցովա, 35 տարեկան, վիրուսաբան, նոր դպրոցական և ռազմական բժիշկ,
2011—2012 ս Ես ինքս կգամ Ալեքսանդրա Եմելյանովա, բուժքույր
2013 ֆ Թիթեռնակներ Մարիանա,բժշկուհի
2014 ֆ Գետի մոտ գտնվող տնակ Աննա,նկարչուհի
2014 ս Այնտեղ, որտեղ դու ես Քրիստինա
2014 ս Ճանաչիր ինձ, եթե կարող ես Ալիսա
2015 ֆ Սերը չորս անիվների վրա Օլիմպիադա Լիպա
2015 ֆ Պիկովայա դամա. Սև ծիսակատարություն Մարինա,Անի մայրը
2016 ս Ամեն ինչ օրենքով Վարավարա
2016 ֆ Վհուկը Նադեժդա,վհուկ
2016 ֆ Երեկ, վաղը, ընդմիշտ Լարիսա Զոլոտարյովա
2016 ֆ Մոռացիր ինձ, մայրիկ Մարինա Բերյոզինա,դատավոր, Ատոնինայի աղջիկը
2016 ս Արևելք-Արևմուտք Տատյանա Մելնիկովա
2017 ֆ Մարգո թագուհի Մարգարիտա Մարտինովա (Մարգո թագուհի), վարսահարդար «Նատալի» գեղեցկության սրահում»
2017 ֆ Փողի մեջ չէ գաղտնիքը Վիկտորիա Նիկոլաևնա
2017 ֆ Գեղեցկուհու գաղտնիքը Ելենա
2018 ֆ Ճակատագրի ճոճանակին Կատերինա
2018 ֆ Դու իմ սիրելին ես Ալյոնա
2018 ֆ Վարդ և տատասկափուշ Օլգա
2019 ս Արտիստը Նաստյա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Біографія Євгенії Лози - kino-teatr.ru(ռուս.)
  3. Nashfilm.ru կայքին տրված հարցազրույցը Արխիվացված 2014-07-26 Wayback Machine(ռուս.)
  4. Եվգենիա Լոզան Ռուսկինո կայքում Արխիվացված 2010-10-27 Wayback Machine(ռուս.)
  5. Եվգենիա Լոզան Rusactors.ru կայքում(ռուս.)
  6. Եվգենիա Լոզան Նազարովի թատրոնի կայքում(չաշխատող հղում)(ռուս.)
  7. Եվգենիա Լոզան Վոկրուգ ՏՎ կայքում(ռուս.)
  8. 8,0 8,1 8,2 8,3 Беседовала Марина Порк. Евгения Лоза: «Надеюсь, что настоящие мужчины ещё не перевелись». Журнал «Караван историй» // 7days.ru (23 мая 2017 года)
  9. Александр Бабицкий. (2010 թ․ ապրիլի 12). «Евгения Лоза — «лермонтовская барышня»». «Наш фильм» — журнал о российском кино (ռուսերեն). // c-cafe.ru. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)