Թիթեռնակներ (մինիսերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիթեռնակներ
ԸնկերությունFILM.UA
ՌեժիսորVitaliy Vorobyov?[1]
Գլխավոր
դերերում
Maria Poezzhaeva?, Եվգենիա Լոզա, Անդրեյ Կազակով, Յուրի Նազարով և Յուլյա Ռութբերգ
Ժանրդրամա և մելոդրամա
ԹեմաՉեռնոբիլի ատոմակայանի վթար
Երկիր Ուկրաինա
Լեզուռուսերեն
ՕպերատորPavel Kulakov?
ԵրաժշտությունՄաքսիմ Կոշևարով

«Թիթեռնակներ» (ռուս.՝ Мотыльки́)՝ 4 սերիայից բաղկացած ուկրաինական մինիսերիալ, որի ռեժիսորը Վիտալիյ Վորոբյովը։ Սերիալը դուրս է եկել 2013 թվականին Չեռնոբլի դժբախտ պատահարի 27 ամյակին։ Հիմնված է իրական իրադարձությունների վրա[2]։

Պրեմիերան տեղի է ունեցել 2013-ի ապրիլի 27-ին «Ինտեր» հեռուստաալիքով[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1986 թվականի Չեռնոբիլի ատոմակայանի վթարի ֆոնի ներքո։

1986 թվականին ապրիլի 25-26-ը, Կիևում ապրող 10-րդ դասարանի աշակերտուհի Ալյա (Ալևտինա) Շիրոկովան իր ավագ քրոջ Մարիանաի հետ որոշում են շաբաթ և կիրակի անցկացնել բարեկամների մոտ՝ Պրիպյատյում։ Իրենց մեքենան ջարդվում է ատոմակայանի մոտ։ Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ զանգվածում պայթյուն է տեղի ունենում հենց աղջիկների աչքերի առաջ։ Այնուհետև իրենք ոտքով հասնում են իրենց բարեկամների տուն։

Նրանց հայրը ներգրավված է պատահարի լուծարման մեջ որպես ուղղաթիռի օդաչու։ Նա ուզում է դուստրերին հանդիպի, բայց քանի որ իրեն չեն թողնում լքել տարածքը հրամայում է ստորաբաժանում ծառայող Պավելին նամակը հասցնի նշված հասցեին և բանավոր փոխանցի, որ իրեն սպասեն։ Պաշան և Ալյան միանգամից սիրահարվում և խոստանում եմ միմյանց, որ կլինեն միասին անկախ ամեն ինչից։

Փորձանմուշների վերցնելու ընդացքում ուղաթիռի թևը դիպչում է շինությանը և այդ պատահարում Շիրոկովը մահանում է։ Պայթյունի ընթացքում ճառագայթման չափաբաժին արդեն ստացած Մարիյանան կամավոր մասնակցում է զոհերի փրկությանը և լրացուցիչ ճառագայթվում է, որից հետո նրան ուղարկում են Մոսկվա բուժման։ Մի անգամ 4-րդ էներգաբլոկի տանիքում Պավելը նույնպես ճառագայթվում է և լրջորեն հիվանդանում է ճառագայթային հիվանդությամբ, բայց Ալեի հանդեպ նրա սերը ստիպում է նրան ոտքի կանգնել և վերադառնալ նրա մոտ…

Սերիայի հակիրճ նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1 սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականի ապրիլի վերջ։ Բժիշկ Մարիանա Շիրոկովան որոշում է հանգստյան օրերին այցելել Պրիպյատ հարազատների մոտ և իր հետ տանում կրտսեր քրոջը՝ ավագ դպրոցի աշակերտուհի Ալյային։ Ճանապարհին աղջիկները տեսնում են Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունը։ Մարիյանան ստանում է ճառագայթահարման մահացու չափաբաժին, բայց երբ իմանում է, որ քաղաքում բժշկական օգնություն է պահանջվում, նա միանգամից մեկնում է հիվանդանոց՝ ուրիշներին օգնելու… Շարքային Պավել Դերժավինը Ալյաին նամակ է փոխանցում վերջինիս հոր՝ ՌՕՈՒ մայոր Նիկոլայ Շիրոկովից։ Զինվորը և աղջիկը սիրահարվում են առաջին հայացքից։

2 սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիպյատում հայտարարվել է տարհանման մասին, բայց Ալյան մնում է քաղաքում, քանի որ պատրաստվում է սպասել իր հորը, սակայն այրվող ռեակտորին բեռնաթափման ժամանակ «Շիրոկով» ուղղաթիռը վթարի է ենթարկվում, և նա մահանում է։ Մահվան մասին նա իմանում է Պաշայից և հուսահատության մեջ խնդրում է երիտասարդին չթողնել իրեն միայնակ, բայց զինվորը վերադառնում է բաժին, խոստանալով ետ դառնալու մասին։ Իրենց հանձնարարում են փտող ռեակտորի տանիքը ազատել քարերգիչների կտորներից։ Աշխատանքի ժամանակ նա նկատում է իր ղազախ պաշտոնակցին՝ Ռիսկուլովին, ով խելագարվել է վախից և գտնվում է առանց շնչադիմակի և փորձում է փրկել։ Պավելը տալիս է իրենը, բայց նա հարձակվում է իրա վրա։ Պավելը ինքնապաշտպանության սահմաներում հանկարծակի քցում է ղազախին ռեակտորի խառնարան և միանգամից վազում է ղազախին փրկելու, բայց ստանում է ճառագայթահարման մահացու չափաբաժին…

3 սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Պաշան իրեն քիչ լավ է զգում փախչում է զինվորական հիվանդանոցից, որպեսզի կատարի իր խոստումը։ Սիրահարներն ամբողջ օրը անցկացնում են բոլորովին դատարկ քաղաքում։ Սննդի բացակայունթյան պատճառով իրենք ստիպված օտար բնակարանի կողպեքը ջարդում և գտնում սառնարան լի ուտելիքով և խմիչով։ Այնտեղ էլ իրենք գիշերում են։ Չնայած այն հանգամանքին, որ ամենուր քաո ու մահ է, նրանք ուրախ են, բայց առավոտյան Պաշան վատանում է։ Նրանք որոշում են ոտքով լքել քաղաքը, օգնություն գտնելու նպատակով…

4 սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշային հրաշքով հասցնում են Մոսկվա, որտեղ իրեն փորձում են օգնել։ Ալյան գնում է նրա հետ և բժիշկներին խնդրում է թույլ տալ տեսնել սիրելիիին։ Նա դեռ հավատում է, որ իր սերը կփրկի նրա կյանքը, բայց ապարդյուն։ Նույն հիվանդանոցում մահանում է Մարյանան, իսկ Կիևում՝ քույրերի պապիկը։ Ալյան մնում է միայնակ, և այն փաստը, որ նա ունի դեռ չծնված երեխա, ստիպում է շարունակել կյանքը։ Սակայն բժիշկները պահանջում են, որպեսզի նա ազատվի երեխայից։ Ալյան փախչում է հիվանդանոցից…

Վերջում Ալյաի և Պավելի դուստրը՝ Դաշան, որը մոր մահից հետո մեծանում է մանկատանը, այցելում է մեր օրերի Պրիպյատը։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարիյա Պոեզժաևա — Ալյա/Դաշա
  • Յուրի Բրասով — Պավել
  • Եվգենիա Լոզա — Մարյանա
  • Անդրեյ Կազակով — Շիրոկով
  • Յուրի Նազարով — Իլլարիոն
  • Յուլիա Ռուտբերգ — Սոֆյա Միխայլովնա
  • Արտյոմ Տկաչենկո — Իգոր
  • Վլադիմիր Վինոգրադով — Մոսկալյով, մայորր
  • Ստանիսլավ Մելնիկ — Ստրիգունոկ
  • Մաքսիմ Զաուսալին — Կուզիչև
  • Տիմուր Բոկանչա — Լյոնչիկ
  • Ազամատ Նիգմանով — Ռիսկուլով
  • Եվգենիյ Սանգաջիև — ուզբեկ
  • Սերգեյ Սիպլիբիյ — տղամարդ«Սոչի-85»
  • Վիկտոր Սարայկին — Պետրով, գնդապետ
  • Օլեսյա Ժուրկովսկայա — Շուրա
  • Կոնստանտին Կոստիշին — ռազմական բժիշկ
  • Իրմա Վիտսովսկայա — վարսահարդար
  • Օլեգ Պրիմոգենով — նավաստի
  • Բորիս Օրլով — Իվանով, լեյտենանտ
  • Իրինա Մակ — Անգելինա Իվանովնա
  • Ալեքսադր Իգնատուշա — Ստեփան Մատվեևիչ
  • Սոֆյա Պիսման — Նինա Աֆանասյևնա
  • Նինա Կաստրոֆ — Վալենտինա

Ֆիլմի անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Վալերի Մուխարյամով
  • Բեմական ռեժիսոր՝ Վիտալի Վորոբյով
  • Օպերատոր-բեմադրիչ՝ Պավել Կուլակով
  • Բեմանկարիչ՝ Վլադիմիր Դուշին
  • Կոմպոզիտոր՝ Մաքսիմ Կոշևարով
  • Պրոդյուսերներ՝
    • Եկատերինա Շվեց
    • Վիկտոր Միրսկիյ

Գրախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ «Աֆիշա» ամսագրի սերիալը ընգրկվել է «2014 թվականի ռուսական 10 լավագույն սերիալներ»[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Мотыльки — Проекты — FILMS & SERIES — FILM.UA Group
  3. Премьера на «Интере»! Любовь на фоне Чернобыльской катастрофы в телефильме «Мотыльки» — Новости эфира — Телеканал «Интер»
  4. «10 лучших русских сериалов 2014 года». «Афиша».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]