Եվգենի Չետվերգով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Չետվերգով
Ծնվել էմարտի 30, 1934(1934-03-30) (90 տարեկան)
ԾննդավայրԱրդատովո, Դուբենսկի շրջան, Mordovskaya Autonomous Oblast, Միջինվոլգյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Գրական անունНуянь Видяз
Մասնագիտությունգրող, լրագրող և խմբագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների թեկնածու
Ժանրերպատմվածք և հրապարակախոսություն
 Evgeny Chetvergov Վիքիպահեստում

Եվգենի Վլադիմիրովիչ Չետվերգով (ռուս.՝ Евгений Владимирович Четвергов, մականունը՝ Նույան Վիդյազ, էրզ.՝ Нуянь Видяз[1], մարտի 30, 1934(1934-03-30), Արդատովո, Դուբենսկի շրջան, Mordovskaya Autonomous Oblast, Միջինվոլգյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ, Դուբենսկի շրջան, Մորդովիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն), խորհրդային գիտնական-գյուղատնտես[2], էրզիացի և ռուս գրող, «Էրզյան Մաստոր» անկախ թերթի գլխավոր խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուբենսկու միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո (1952) աշխատել է Բաքու քաղաքի Մաքսիմ Գորկու անվան երիտասարդ հանդիսատեսի թատրոնում որպես բեմի աշխատակից։ 1953 թվականից եղել է հայրենի գյուղի գյուղական ակումբի վարիչը։ 1954—1959 թվականներին եղել է Պենզայի գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսական ֆակուլտետի ուսանող։ Վեց տարի Մորդովիայի Արդատովսկի և Կովիլկինսկի շրջաններում գյուղատնտես աշխատելուց հետո ընդունվել է Մորդովիայի համալսարանի ասպիրանտուրան (1965) և 28 տարի շարունակ (1968—1996 թվականներ) դասավանդել համալսարանում։ Ունի գյուղատնտեսական գիտությունների թեկնածու գիտական աստիճան, դոցենտ է։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույան Վիդյազը «Մաստորվա» ժողովրդական շարժման հիմնադիրներից մեկն է եղել (1989—1990 թվականներ), Էրզյաներենի փրկության ֆոնդի կազմակերպիչ (1993), 1994 թվականից՝ «Էրզյան Մաստոր» հասարակական-քաղաքական թերթի գլխավոր խմբագիր։

Տպագրվել է «Սյատկո», «Չիլիսեմա», «Սիբիրյան կրակներ» ամսագրերում ռուսերեն և էրզյաներեն։ Եվգենի Չետվերգովի գրչին են պատկանում «Մանուշակագույն լուսին» (1989), «Велень вайгельть» («Գյուղական ձայներ», 1992), «Сырнень чаволят» (1995), «Иень тюст» («Տարվա գույներ», 2003), «Янгамо» («Փլուզում», 2006) գրքերը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Четвергов Е. В., Гербициды — на хлебном поле. — 1980
  • Четвергов Е. В., Слагаемые качества зерна. — 1985
  • Четвергов Е. В., Сиреневая луна. . Рассказы о природе. — 1989
  • Эрзянь Масторонть седейсэ. Имена их бессмертны: Килангонь тешкст, нурька статьят ине эрзятнеде / Нуянь Видяз. — Саранск, 2007. — 86 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Библиотека Мордовской литературы. Четвергов Евгений Владимирович Արխիվացված 2020-10-20 Wayback Machine (ռուս.)
  2. История Мордовии в лицах: Биографический сборник. Кн. 2. — Саранск: Тип. «Красный Октябрь», 1997.—592 с., стр. 545

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Չետվերգով» հոդվածին։