Եվգենի Չետվերգով
Եվգենի Չետվերգով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 30, 1934 (90 տարեկան) |
Ծննդավայր | Արդատովո, Դուբենսկի շրջան, Mordovskaya Autonomous Oblast, Միջինվոլգյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գրական անուն | Нуянь Видяз |
Մասնագիտություն | գրող, լրագրող, խմբագիր և վիպասան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների թեկնածու |
Ժանրեր | պատմվածք և հրապարակախոսություն |
![]() |
Եվգենի Վլադիմիրովիչ Չետվերգով (ռուս.՝ Евгений Владимирович Четвергов, մականունը՝ Նույան Վիդյազ, էրզ.՝ Нуянь Видяз[1], մարտի 30, 1934, Արդատովո, Դուբենսկի շրջան, Mordovskaya Autonomous Oblast, Միջինվոլգյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ, Դուբենսկի շրջան, Մորդովիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն), խորհրդային գիտնական-գյուղատնտես[2], էրզիացի և ռուս գրող, «Էրզյան Մաստոր» անկախ թերթի գլխավոր խմբագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դուբենսկու միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո (1952) աշխատել է Բաքու քաղաքի Մաքսիմ Գորկու անվան երիտասարդ հանդիսատեսի թատրոնում որպես բեմի աշխատակից։ 1953 թվականից եղել է հայրենի գյուղի գյուղական ակումբի վարիչը։ 1954—1959 թվականներին եղել է Պենզայի գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսական ֆակուլտետի ուսանող։ Վեց տարի Մորդովիայի Արդատովսկի և Կովիլկինսկի շրջաններում գյուղատնտես աշխատելուց հետո ընդունվել է Մորդովիայի համալսարանի ասպիրանտուրան (1965) և 28 տարի շարունակ (1968—1996 թվականներ) դասավանդել համալսարանում։ Ունի գյուղատնտեսական գիտությունների թեկնածու գիտական աստիճան, դոցենտ է։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նույան Վիդյազը «Մաստորվա» ժողովրդական շարժման հիմնադիրներից մեկն է եղել (1989—1990 թվականներ), Էրզյաներենի փրկության ֆոնդի կազմակերպիչ (1993), 1994 թվականից՝ «Էրզյան Մաստոր» հասարակական-քաղաքական թերթի գլխավոր խմբագիր։
Տպագրվել է «Սյատկո», «Չիլիսեմա», «Սիբիրյան կրակներ» ամսագրերում ռուսերեն և էրզյաներեն։ Եվգենի Չետվերգովի գրչին են պատկանում «Մանուշակագույն լուսին» (1989), «Велень вайгельть» («Գյուղական ձայներ», 1992), «Сырнень чаволят» (1995), «Иень тюст» («Տարվա գույներ», 2003), «Янгамо» («Փլուզում», 2006) գրքերը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Четвергов Е. В., Гербициды — на хлебном поле. — 1980
- Четвергов Е. В., Слагаемые качества зерна. — 1985
- Четвергов Е. В., Сиреневая луна. . Рассказы о природе. — 1989
- Эрзянь Масторонть седейсэ. Имена их бессмертны: Килангонь тешкст, нурька статьят ине эрзятнеде / Нуянь Видяз. — Саранск, 2007. — 86 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Библиотека Мордовской литературы. Четвергов Евгений Владимирович Արխիվացված 2020-10-20 Wayback Machine (ռուս.)
- ↑ История Мордовии в лицах: Биографический сборник. Кн. 2. — Саранск: Тип. «Красный Октябрь», 1997.—592 с., стр. 545
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Нуянь Видяз эрзянь сёрмадыцянть марто кортамо (ванмо) (էրզ.)
- Книгань презентациясто.. (ванмо) (էրզ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Չետվերգով» հոդվածին։ |