Եվգենի Բոտկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Բոտկին
 
Կրթություն՝ Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա, Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի երկրորդ գիմնազիա
Գիտական աստիճան՝ բժշկական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ բժիշկ
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր մայիսի 27 (հունիսի 8), 1865
Ծննդավայր Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր հուլիսի 17, 1918(1918-07-17) (53 տարեկան)
Վախճանի վայր Եկատերինբուրգ, Պերմի նահանգ, Խորհրդային Ռուսաստան[1]
Թաղված Պողոս-Պետրոս տաճար
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  Խորհրդային Ռուսաստան
Հայր Սերգեյ Բոտկին
Մայր Anastasiya Alexandrovna Botkina?
Ամուսին Olga Botkina?
Զավակներ Tatiana Botkine?, Gleb Botkin? և Q24010625?
 
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Սավայի շքանշան Order of Civil Merit և Medal In memory of coronation of Nikolay II

Եվգենի Բոտկին (ռուս.՝ Евге́ний Серге́евич Бо́ткин, մայիսի 27 (հունիսի 8), 1865, Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 17, 1918(1918-07-17), Եկատերինբուրգ, Պերմի նահանգ, Խորհրդային Ռուսաստան[1]), ռուս վերջին կայսր Նիկոլայ II-ի և նրա ընտանիքի պաշտոնական բժիշկն էր։ Սպանվել է 1918 թվականի հուլիսի 16-ի գիշերը Եկատերինբուրգում բոլշևիկների կողմից Նիկոլայ II-ի ընտանիքի հետ միասին։

Բոտկինը դասվել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու սրբերի շարքը։

Կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոտկինը մեծ իշխանուհիներ Անաստասիայի և Մարիայի հետ
Եվգենի Բոտկինը իր երեխաների հետ

Եվգենի Բոտկինը ռուս բժիշկ Սերգեյ Բոտկինի որդին էր, ով իր հերթին ռուս կայսրեր Ալեքսանդր II-ի և Ալեքսանդր III-ի պալատական բժիշկն էր։ Բոտկինը Պետերբուրգի համալսարանում սովորեց բժշկական ֆակուլտետում, այնուհետև մեկնեց Գերմանիա ուսումը շարունահելու Բեռլինի և Հայդելբերգի համալսարաններում։ Ռուսական Կայսրություն վերադառնալուց հետո նա սկսեց աշխատել Սուրբ Գեորգևսկու հիվանդանոցում։

Բոտկինի դեմքի վերակառուցումը

1908 թվականին ստանձնեց պալատական բժշկի պաշտոնը։ Բոտկինը ամուսնացած էր և ուներ 4 երեխա, սակայն նա բաժանվեց իր կնոջից, ով բողոքում էր Բոտկինի աշխատանքով վերին աստիճանի տարվածությամբ և մշտական բացակայություններից։ Բոտկինը իր ամբողջ ժամանակն անց էր կացնում թագավորական ընտանիքի հետ և հիմնականում խնամում էր արքայորդի Ալեքսեյ Նիկոլաևիչ Ռոմանովին, ով տառապում էր հեմոֆիլիայով և նրա հիվանդ մորը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային։

Բոտկինը հայտնի էր իր շատ համեստ և բարի բնավորությամբ։

Տնային կալանքը և սպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի հեղափոխության արդյունքում Նիկոլայ II-ը գահընկեց արվեց և հայտնվեց տնային կալանքում իր ընտանիքի հետ միասին։ Նրանց բոլորին տեղափոխեցին Տոբոլսկ, այնուհետև Եկատերինբուրգ։ Բոտկինը իր պարտքն էր համարում միշտ լինել ընտանիքի կողքին և խնամել հիվանդ արքայորդուն։

1918 թվականի հուլիսի 16-ի գիշերը ընտանիքը դաժանաբար սպանվեց բոլշևիկների կողմից և նրանց հետ սպանվեցին նաև Բոտկինը սպասուհի Աննա Դեմիդովան և երեք այլ աշխատողներ, ովքեր ցանկություն էին հայտնել մնալ ընտանիքի հետ։ Մահացածների մարմինները վառեցին և թաղեցին Եկատերինբուգի անտառում անհայտ ուղղությամբ։ 1979 թվականին սիրողական հնագետները հայտնաբերեցին սպանվածների մարմինների վառված մնացորդները։ Դրանցից մեկը պատկանում էր Բոտկինին։ 1998 թվականին այդ մարմինները մեծ շուքով թաղվեցին Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Պողոս և Պետրոս տաճարում։

Եվգենի Բոտկինը դասվել է ռուս սրբերի շարքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #121807916 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.