Եվա Բուդնիցկա
Եվա Բուդնիցկա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1917 |
Ծննդավայր | Կիև, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 7, 1994 (77 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինա |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և թարգմանչուհի |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Կրթություն | Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ (1941) |
Անդամակցություն | Ուկրաինայի գրողների ազգային միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Եվա Բուդնիցկա (ուկրաիներեն՝ Є́ва Матві́ївна Будни́цька, հունվարի 3, 1917, Կիև, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 7, 1994, Կիև, Ուկրաինա), ուկրաինացի բանաստեղծուհի, թարգմանչուհի։ Ուկրաինայի գրողների միության անդամ (1968): ԽՄԿԿ անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվա Բուդնիցկան ծնվել է Կիևում։ Ինժեներ-մեխանիկոսի դիպլոմը պաշտպանել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտում Հայրենական մեծ պատերազմի երրորդ օրը։
Պատերազմի տարիներին դասավանդել է Կազանի մոտ գտնվող Զելենոդոլսկի մեխանիկական տեխնիկումում, աշխատել է պաշտպանական գործարանում որպես ինժեներ։
Ետպատերազմյան տարիներին նախագծային ինստիտուտում ղեկավարել է ինժեներների խումբ։ Մասնակցել է Կիևի վերակառուցմանը։
Ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծություններ սկսել է գրել պատերազմից հետո։ Լույս է ընծայել «Առաջին սիրո փողոցը» (1962), «Գարուն կամ աշուն» (1967), «Քարե վարդ» (1972), «Ցոլքեր» (1975) ժողովածուները[1]։
Բանաստեղծական ժողովածուները
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Вулиця першого кохання» (1962),
- «Весна чи осінь» (1967),
- «Кам'яна троянда» (1972),
- «Спалахи» (1975),
- «Зелений острів» (1978),
- «Отзвук» (1979, ռուսերեն),
- «Червень» (1981),
- «Світлиця» (1983),
- «Паморозь» (1984),
- «Падолист» (1987),
- «Щирість» (1992).
Ռոստիսլավ Բրատունը հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Իմ ձեռքերի մեջ մոմ էին դառնում...»; Սևանում; Հայացք տիեզերքից; Եղյամ։ Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 92-94։ Թարգմ.՝ Գ. Օհանյան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 80։