Եսենիցե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Եսենիցե
սլովեն.՝ Jesenice
ԵրկիրՍլովենիա Սլովենիա
Մակերես8,5 կմ²
ԲԾՄ585±1 մետր
Բնակչություն13 702 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ01
Փոստային դասիչ4270
Պաշտոնական կայքjesenice.si
Եսենիցե (Սլովենիա)##
Եսենիցե (Սլովենիա)

Եսենիցե (սլովեներեն՝ Jesenice, գերմ.՝ Assling)[2], քաղաք Սլովենիայում։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է։

Հակիրճ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Կարավանկե երկրամասի հարավային մասում, Ավստրիայի հետ Սլովենիայի սահմանի մոտ, Կրանից՝ 35 կիլոմետր, Լյուբլյանայից՝ 60 կիլոմետր դեպի հյուսիս։ Հայտնի է որպես Սլովենիայի հանքարդյունահանման ու պողպատաձուլման կենտրոն (այստեղ է գործում պողպատաձուլական Acroni խոշոր ընկերությունը)[3], որի նույնանուն հոկեյի ակումբը համբավվել է ոչ միայն Սլովենիայում, այլև նրա սահմաններից դուրս[4]։ Թե՛ անցյալում և թե՛ ներկայումս քաղաքի զարգացման հիմքը եղել ու մնում են հանքարդյունաբերությունը, մետաղաձուլությունն ու մետաղամշակությունը։ Եսենիցեից 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Կրասնա Գորկա առողջարանը։

Պատմական փաստաթղթերում Եսենիցեն առաջին անգամ հիշատակվել է 1337 թվականին՝ որպես villa de Jesenicza (1381-ին՝ Assnigkh և Asnigkh, 1493–1501-ին՝ Jasnickh և Aisnstnick անվանումներով)։ Անվանումն առաջացել է *jesenik գոյականից , որ նշանակում է աճարկուտ 'ash woods' (< jesen 'ash tree')[5]: Գերմաներեն ժամանակակից անվանումն է Aßling[2]:

Զբաղեցնում է 8,5 քառակուսի կիլոմետր տարածք[6]։ 2008 թվականի հունիսի 30-ի տվյալներով համայնքի բնակչության թվաքանակը եղել է 21.945[7], (2014 թ.՝ 21.374[8]), բուն քաղաքինը՝ 13.515:

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միհա Բալոհ (ծնվ. 1928), դերասան[9]
  • Հելենա Զաման[10] (ծնվ. 1963), երգչուհի
  • Տոնե Չուֆար (1905–1942), գրող
  • Անյա Կլինար (ծնվ. 1988), լողորդուհի
  • Անժե Կոպիտար (ծնվ. 1987), հոկեյիստ
  • Տոմո Կրիժնար (ծնվ. 1954), գրող
  • Թոմաս Լուլման (ծնվ. 1927), հասարակագետ, պրոֆեսոր[11]
  • Միհա Մաձինի (ծնվ. 1961), գրող, սցենարիստ, կինոռեժիսոր, գիտությունների դոկտոր
  • Յանեզ Մոդիչ (1846 – 1892), մեղվաբույծ[12]
  • Թեոդորա Պոշտիչ (ծնվ. 1984), գեղասահորդուհի
  • Յուրե Ռոբիչ (1965–2010), հեծանվարշավորդ
  • Միրալ Սամարջիչ (ծնվ. 1987), ֆուտբոլիստ
  • Ռուդի Շելիգո (1935–2004), գրող, քաղաքական գործիչ
  • Ռոկ Ուրբանց (ծնվ. 1985), դահուկացատկորդ
  • Գրեգոր Ուրբաս (ծնվ. 1982), գեղասահորդ
  • Միլենա Զուպանչիչ (ծնվ. 1946), դերասանուհի

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://pop-stat.mashke.org/slovenia-cities.htm
  2. 2,0 2,1 Leksikon občin kraljestev in dežel zastopanih v državnem zboru, vol. 6: Kranjsko. 1906. Vienna: C. Kr. Dvorna in Državna Tiskarna, p. 144.
  3. Acroni company website
  4. «Acroni Jesenice Hockey Club» (Slovenian). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Snoj, Marko. 2009. Etimološki slovar slovenskih zemljepisnih imen. Ljubljana: Modrijan and Založba ZRC, p. 115.
  6. Statistical Office of the Republic of Slovenia Invånarantal i orter den 31 december 2007.
  7. Statistical Office of the Republic of Slovenia, Basic population groups by sex and municipalities
  8. «Slovenia: Gorenjska» (engleski). City population. Վերցված է 15. 04. 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Miha Baloh on Internet Movie Database
  10. Profile, 24ur.com; accessed 31 January 2016.
  11. |título=Mor el sociòleg Thomas Luckmann|url=http://www.ara.cat/cultura/Mor-socioleg-religio-Thomas-Luckmann_0_1577242507.html%7Cfechaacceso=24 de julio de 2017|periódico=Ara.cat|idioma=ca}}
  12. Debevec, Leopold. 1946. "Dve stoletnici." Slovenski čebelar 48(12): 290–292.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եսենիցե» հոդվածին։