Եռյակ (նկար)
Եռյակ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վասիլի Պերով |
տարի | 1866 |
բարձրություն | 123,5 սանտիմետր |
լայնություն | 167,5 սանտիմետր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
Ծանոթագրություններ |
«Եռյակ» (ռուս.՝ Тройка) կամ «Աշկերտները ջուր են տանում» (ռուս.՝ «Ученики мастеровые везут воду»), ռուս նկարիչ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության հիմնադիր անդամներից Վասիլի Պերովի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1866 թվականին[1]։ Յուղաներկով կտավի չափերն են 123,5 × 167,5 սմ[2]։
Այսօր «Եռյակ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան)։
Ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավը համարվում է Վասիլի Պերովի ամենազգացմունքային ստեղծագործություններից մեկը[2]։ Երկար ժամանակ հեղինակը նկարել է սոցիալական թեմայով՝ կարծելով, որ նկարը պետք է արտացոլի գյուղացու դժվարին կյանքը[3][4]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Եռյակ» ստեղծագործությունում Վասիլի Պետրովն ադրադարձել է մանուկների աշխատանքին[5]։ Երեք հոգնած և ցրտահարված երեխա ձմեռային փողոցով քարշ են տալիս ջրով լի տակառներով բեռնած սահնակը։ Դուրս թափվող ջուրը սառցակալել և վերածվել է սառցալուլաների՝ պատելով ողջ տակառը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան ցուրտ է երեխաների համար։ Հետևի կողմից սայլը հրում է մեծահասակ տղամարդը։ Ուժեղ քամին փչում է երեխաների դիմացից։
Սայլակին ուղեկցում է շունը, որը վազում է երեխաների աջ կողմում։
Կտավի ձախ հատվածում Պերովը պատկերել է Սուրբծննդյան տաճարի պատերն ու աշտարակը։
Վասիլի Պերովը «Եռյակ» ստեղծագործությունում հիմնականում օգտագործել է մռայլ, խամրած, մուգ, գորշ գույներ, որպեսզի դիտողին փոխանցի ողբերգական տեսարանը[6]։
Բնորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթե հեղինակը աջ ու ձախ կողմում պատկերված երեխաների բնորդներին շատ արագ գտավ, ապա կենտրոնում կանգնած տղայի բնորդին՝ ոչ։ Նկարի մեծ մասն արված էր, սակայն մեջտեղի ֆիգուրը կիսատ էր, որը պետք է դառնար կոմպոզիցիայի կենտրոնը։ Սակայն, ի երջանկություն Վասիլի Պերովի, փողոցում հանդիպում է գյուղացի մի կնոջ, որի հետ էր նաև վերջինիս որդին։ Պերովին հաջողվեց համոզել կնոջը, որպեսզի թույլ տա որդուն կեցվածք ընդունել նկարի համար։ Տղայի անունը Վասյա էր։ Շուտով հեղինակն ավարտում է կտավը, որը գնում է Տրետյակովյան պատկերասրահը։ Մի քանի տարի հետո Վասյայի մայրը գալիս է նկարչի մոտ և ցանկանում գնել նկարը որպես հիշատակ, քանի որ որ Վասյան մահացել էր։ Պերովը կնոջը տանում է Տրետյակովյան պատկերասրահ, որտեղ մայրը ծնկաչոք սկսում է աղոթել որդու նկարի դիմաց։ Տեսնելով դա՝ Պերովը նկարում է Վասյայի դիմանկարն ու այն նվիրում կնոջը[3][4][7][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Картина "Тройка", Перов, 1866». Музеи мира и картины известных художников (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
- ↑ 2,0 2,1 ««Тройка» на сайте [[ГТГ]]». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
- ↑ 3,0 3,1 Н. В. Ермильченко «Знаменитые полотна русских живописцев», Белый город, Москва, 2005; стр. 22-23
- ↑ 4,0 4,1 «Культура России». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Картина Тройка. Художник Перов В. И». www.art-portrets.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Василий Перов "Тройка": история создания, описание картины». moscowchronology.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «АиФ Суперзвезды — 15 (93); Роковая «тройка» Василия Перова». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Порудоминский В. о картине
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Тройка» Արխիվացված 2019-05-17 Wayback Machine в базе данных Третьяковской галереи
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Եռյակ (նկար) կատեգորիայում։ |