Եռյակ (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Եռյակ
Тройка - Василий Григорьевич Перов (1866).jpg
տեսակգեղանկար
նկարիչՎասիլի Պերով
տարի1866
բարձրություն123,5 սանտիմետր
լայնություն167,5 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ

«Եռյակ» (ռուս.՝ Тройка) կամ «Աշկերտները ջուր են տանում» (ռուս.՝ «Ученики мастеровые везут воду»), ռուս նկարիչ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության հիմնադիր անդամներից Վասիլի Պերովի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1866 թվականին[1]։ Յուղաներկով կտավի չափերն են 123,5 × 167,5 սմ[2]։

Այսօր «Եռյակ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը համարվում է Վասիլի Պերովի ամենազգացմունքային ստեղծագործություններից մեկը[2]։ Երկար ժամանակ հեղինակը նկարել է սոցիալական թեմայով՝ կարծելով, որ նկարը պետք է արտացոլի գյուղացու դժվարին կյանքը[3][4]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Եռյակ» ստեղծագործությունում Վասիլի Պետրովն ադրադարձել է մանուկների աշխատանքին[5]։ Երեք հոգնած և ցրտահարված երեխա ձմեռային փողոցով քարշ են տալիս ջրով լի տակառներով բեռնած սահնակը։ Դուրս թափվող ջուրը սառցակալել և վերածվել է սառցալուլաների՝ պատելով ողջ տակառը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան ցուրտ է երեխաների համար։ Հետևի կողմից սայլը հրում է մեծահասակ տղամարդը։ Ուժեղ քամին փչում է երեխաների դիմացից։

Սայլակին ուղեկցում է շունը, որը վազում է երեխաների աջ կողմում։

Կտավի ձախ հատվածում Պերովը պատկերել է Սուրբծննդյան տաճարի պատերն ու աշտարակը։

Վասիլի Պերովը «Եռյակ» ստեղծագործությունում հիմնականում օգտագործել է մռայլ, խամրած, մուգ, գորշ գույներ, որպեսզի դիտողին փոխանցի ողբերգական տեսարանը[6]։

Բնորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե հեղինակը աջ ու ձախ կողմում պատկերված երեխաների բնորդներին շատ արագ գտավ, ապա կենտրոնում կանգնած տղայի բնորդին՝ ոչ։ Նկարի մեծ մասն արված էր, սակայն մեջտեղի ֆիգուրը կիսատ էր, որը պետք է դառնար կոմպոզիցիայի կենտրոնը։ Սակայն, ի երջանկություն Վասիլի Պերովի, փողոցում հանդիպում է գյուղացի մի կնոջ, որի հետ էր նաև վերջինիս որդին։ Պերովին հաջողվեց համոզել կնոջը, որպեսզի թույլ տա որդուն կեցվածք ընդունել նկարի համար։ Տղայի անունը Վասյա էր։ Շուտով հեղինակն ավարտում է կտավը, որը գնում է Տրետյակովյան պատկերասրահը։ Մի քանի տարի հետո Վասյայի մայրը գալիս է նկարչի մոտ և ցանկանում գնել նկարը որպես հիշատակ, քանի որ որ Վասյան մահացել էր։ Պերովը կնոջը տանում է Տրետյակովյան պատկերասրահ, որտեղ մայրը ծնկաչոք սկսում է աղոթել որդու նկարի դիմաց։ Տեսնելով դա՝ Պերովը նկարում է Վասյայի դիմանկարն ու այն նվիրում կնոջը[3][4][7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Картина "Тройка", Перов, 1866»։ Музеи мира и картины известных художников (ռուսերեն)։ Վերցված է 2019-05-17 
  2. 2,0 2,1 «Тройка» на сайте ГТГ
  3. 3,0 3,1 Н. В. Ермильченко «Знаменитые полотна русских живописцев», Белый город, Москва, 2005; стр. 22-23
  4. 4,0 4,1 Культура России
  5. «Картина Тройка. Художник Перов В. И»։ www.art-portrets.ru։ Վերցված է 2019-05-17 
  6. «Василий Перов "Тройка": история создания, описание картины»։ moscowchronology.ru։ Վերցված է 2019-05-17 
  7. АиФ Суперзвезды — 15 (93); Роковая «тройка» Василия Перова
  8. Порудоминский В. о картине

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]