Jump to content

Եռատամիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եռատամիկ
Եռատամիկ
Եռատամիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ցեղ Sibbaldiopsis
Տեսակ Եռատամիկ (S. tridentata)
Միջազգային անվանում
Sibbaldiopsis tridentata

Եռամատիկ (լատին․՝ Sibbaldia), զիբալդիա, վարդազգիների (վարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը կարճ է, բարձր.՝ 3-10 սմ, ընձյուղները՝ փայտացած՝ պատված տերևակոթունների և տերևակիցների մեռած, գորշ մնացորդներով։ Տերևները եռակի են, մերձարմատայինները՝ կոթունավոր։ Ծաղկաբույլը վահանաձև է, ծաղկակիր ընձյուղները՝ կարճացած։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը ձվաձև, հարթ ընկուզիկ է։ Ալպյան մարգագետինների չարորակ մոլախոտ է։

Հայտնի է 10, Հայաստանում՝ 2 տեսակ՝

  • Եռամատիկ կիսամերկ (S.semiglabra) և
  • Եռամատիկ մանրածաղիկ (Տ. parviflora

Տարածված է ալպյան գոտու մարգագետիններում և գորգերում։ Առաջացնում է ճիմ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Taimistoviljelijät ry։ Viheralueiden puut ja pensaat
  • John Kunkel Small։ Manual of the Southeastern Flora. The University of North Carolina Press, Chapel Hill 1933, S. 613, Digitalisat.
  • Hans Simon (Hrsg.)։ Die Freiland-Schmuckstauden. Handbuch und Lexikon der Gartenstauden. Begründet von Leo Jelitto, Wilhelm Schacht. 5. völlig neu bearbeitete Auflage. Band 2։ I bis Z, Eugen Ulmer, Stuttgart (Hohenheim) 2002, ISBN 3-8001-3265-6, S. 860.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եռատամիկ» հոդվածին։