Jump to content

Ելիզավետա Դալսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելիզավետա Դալսկայա
Ծնվել էսեպտեմբերի 22 (հոկտեմբերի 4), 1899
ԾննդավայրԱլատիր, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 25, 1962(1962-08-25) (62 տարեկան)
Մահվան վայրԵկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանIvanovskoe cemetery
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Ելիզավետա Կոնստանտինովնա Դալսկայա (ռուս.՝ Елизавета Константиновна Дальская, նաև՝ Ամման-Դալսկայա, սեպտեմբերի 22 (հոկտեմբերի 4), 1899, Ալատիր, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 25, 1962(1962-08-25), Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), դերասանուհի, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1942), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1956)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելիզավետա Կոնստանտինովնա Դալսկայան ծնվել է 1899 թվականի սեպտեմբերի 22-ին (հոկտեմբերի 4-ին )[1] (այլ տվյալներով՝ սեպտեմբերի 21-ին (3 հոկտեմբերի)[2]) բանվորական ընտանիքում, Սիմբիրսկի նահանգի Ալատիրի գավառի Ալատիր քաղաքում, ներկայիս Չուվաշիայում։ Հայրը շոգեքարշի մեքենավար էր։

Կազանի Մարինյան կանանց գիմնազիան ավարտելուց հետո աշխատել է երկաթուղային գրասենյակում։ Նա սովորել է դրամատիկական ստուդիայում։ 1919-1921 թվականներին աշխատել է Կազանի ժողովրդական տան խմբում։

1921-1934 թվականներին աշխատել է Ուրալյան թատերական միավորման «Ռամպա» դրամատիկական կոլեկտիվում։ Այդ թատերական խմբերի հետ շրջագայել է Սարապուլում, Իժևսկում, Ելաբուգում, Բիյսկում, Բորիսոգլեբսկում, Չիստոպոլում , Շադրինսկում, Իրբիտում, Չելյաբինսկում, Տրոիցկում, Նադեժդինսկում, Նովի Լյալեում, Տյումենում։

1934 թվականից եղել է Սվերդլովսկի դրամատիկական թատրոնի դերասանուհի։

Մահացել է 1962 թվականի օգոստոսի 25-ին։ Թաղված է Եկատերինբուրգի Իվանովսկի գերեզմանատանը։

1934 թվականից Սվերդլովսկի թատրոնում՝

  • Լարիսա, Կատերինա և Տուգինա («Անօժիտը», «Փոթորիկ» և «Վերջին զոհը» Ալեքսանդր Օստրովսկի),
  • Աննա Կարենինա («Աննա Կարենինա» ըստ Լ. Ն. Տոլստոյի),
  • Նադեժդա Մոնախովա («Բարբարոսները»), Ռաշել («Վասսա Ժելեզնովա»), Վարվառա («Հովեկները») - Մաքսիմ Գորկի,
  • Ելենա Անդրեևնա, Արկադինա և Ռանևսկայա («Քեռի Վանյա», «Ծովաորոր» և «Բալենու այգին», Անտոն Չեխով),
  • Թագուհի Իրինա («Արքա Ֆյոդոր Իոաննովիչ» Ա. Կ. Տոլստոյ),
  • Վարվառա («Երջանկություն» Պ. Ա. Պավլենկո և Ս. Ա. Ռադզինսկի),
  • Ֆիլումենա Մարտուրանո («Ֆիլումենա Մարտուրանո» Է. Դե Ֆիլիպպո),
  • Լյուբով Յարովայա («Լյուբով Յարովայա» Կ. Ա. Տրենև)։
  • Էպիզոդիկ դեր Դմիտրո Գորիցվիտ ֆիլմում, 1961

Մասնավորապես դերասանուհուն հաջողվում էր խաղալ ուժեղ բնավորությամբ կանանց դերեր, ինչպիսիք են, Կատերինան «Փոթորիկում», Աննա Կարենինա, Լյուբով Յարովայա։

Ամուսինը, Դալսկի Դմիտրի Իվանովիչը (1899-1962), դերասան էր և ռեժիսոր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Дальская (Амман-Дальская), Елизавета Константиновна». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  2. ДА’ЛЬСКАЯ (Амман-Дальская) Елизавета Константиновна

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Десять лет Свердловского драматического театра. — Свердловск, 1940.
  • Немченко Л. Д. Народная артистка РСФСР Е. К. Амман-Дальская. — Свердловск, 1959.
  • Панфилов А. П. Свердловский драматический театр. — Свердловск, 1957.
  • Матафонова Ю. К. Свердловский драматический. — Свердловск, 1980.
  • Матафонова Ю. К. Кумиры сцены. — Екатеринбург, 2000.