Ելենա Լյադովա
Ելենա Լյադովա ռուս.՝ Елена Игоревна Лядова | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1980 (43 տարեկան) |
Ծննդավայր | Մորշանսկ, Տամբովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան (2002) |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Վլադիմիր Վդովիչենկով |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 1956600 |
Ելենա Լյադովա՝ Վիքիպահեստ | |
Ելենա Իգորևնա Լյադովա (ռուս.՝ Еле́на И́горевна Ля́дова, դեկտեմբերի 25, 1980, Մորշանսկ, Տամբովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։ «Նիկա» և «Ոսկե արծիվ» մրցանակների եռակի դափնեկիր, Մոսկվայի կինոփառատոնի մրցանակի դափնեկիր կնոջ լավագույն դերակատարման համար (2015) և «ՏԷՖԻ» մրցանակակիր (2016)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելենա Լյադովան ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի Տամբովի մարզի Մորշանսկ քաղաքում։ Հետագայում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվայի մարզի Օդինցովո քաղաք, որտեղ էլ սկսել է հաճախել առաջին դասարան։
2002 թվականին Ելենա Լյադովան ավարտել է Մ. Շչեպկինի անվան թատերական բարձրագույն ուսումնարանը և ընդունվել Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնի թատերախումբ։
2012 թվականին դերասանուհին արժանացել է «Ոսկե արծիվ» և «Նիկա» մրցանակների «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում Անդրեյ Զվյագինցևի «Ելենա» ֆիլմում (2011) գլխավոր հերոսի դստեր դերը կատարելու համար։ Երկու տարի անց նա կրկին ստացել է «Ոսկե արծիվ» և «Նիկա» մրցանակներ «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում ռեժիսոր Ալեքսանդր Վելեդինսկու «Աշխարհագրագետը գլոբուսը խմելու տվեց» (ռուս.՝ «Географ глобус пропил») ֆիլմի գլխավոր հերոսի կնոջ դերը կատարելու համար։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին Ելենա Լյադովան ամուսնացել է դերասան Վլադիմիր Վդովիչենկովի հետ, ում հետ նկարահանվել է «Լևիաֆան» ֆիլմում[1]։
Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2005 – «Տրամվայ „Ցանկություն“», ռեժիսոր՝ Հենրիետա Յանովսկայա – Ստելլա
- 2007 – «Ռոբերտո Զուկո», ռեժիսոր՝ Կամա Գինկաս – աղջիկ
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2005 | ֆ | Տիեզերքը որպես նախազգացում | Космос как предчувствие | Ռիմա |
2005 | ֆ | Պավլովի շունը | Собака Павлова | Քսյուշա |
2005 | ֆ | Զինվորական դեկամերոն | Солдатский декамерон | Մարինա |
2007 | ֆ | Վտարում | Изгнание | Վերա (ձայն) |
2007 | ս | Լենինի կտակը | Завещание Ленина | Գալինա Կովալ |
2008 | ֆ | Պաշտպանություն | Защита | Տատյանա Կալիտինա |
2009 | ս | Կարամազով եղբայրներ | Братья Карамазовы | Գրուշենկա |
2009 | ֆ | Бубен, барабан | ընկերուհի | |
2009 | ս | Սինդբադի վերադարձը | Возвращение Синдбада | Էլյա Շախովա |
2009 | ս | Անհետացածները | Исчезнувшие | Գալկա |
2009 | ֆ | Լյուբկա | Любка | Լյուբկա |
2009 | ֆ | Սեր խոտի վրա | Любовь на сене | Նադյա Լեմեշևա |
2009 | ս | Մոսկովյան բակ | Московский дворик | Սվետկա |
2010 | ֆ | Երբ ծաղկի ճահճախնկենին | Когда зацветёт багульник | Աննա Սեդովա |
2010 | ֆ | Շիկամուկ | Крыса | Նատալյա Սորոկինա-Լեֆաբե |
2010 | ֆ | Բուք | Метель | Մաշա |
2010 | ֆ | Կրքի գերին | Плен страсти | Մարիա Զակրևսկայ |
2011 | ֆ | Ելենա | Елена | Կատերինա |
2011 | ֆ | Սրտի բաբախում | Биение сердца | Նինա Իլյինա |
2011 | ֆ | Ես կսպասեմ | Я дождусь | Կլավա Սինցովա |
2012 | ս | Ինկասատորներ | Инкассаторы | Վերա |
2012 | ս | Պոկում | Отрыв | Ռադա |
2012 | ս | Սինդբադի ժամանակը | Время Синдбада | Էլյա Շախովա |
2012 | ֆ | Սոլո սաքսոֆոնով | Соло на саксофоне | Վիկա |
2013 | ֆ | Հաջողակը | Везучая | Իրինա Բոյարովա |
2013 | ֆ | Ախարհագրագետը գլոբուսը խմելու տվեց | Географ глобус пропил | Նադյա |
2013 | ս | Մոխիր | Пепел | Ռիտա |
2014 | ֆ | Լևիաֆան | Левиафан | Լիլիա Սերգեևա |
2015 | ս | Դավաճանություններ | Измены | Ասյա |
2015 | ֆ | Օռլեան | Орлеан | Լիդկա |
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ամուրյան աշուն» փառատոնի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (2006, «Պավլովի շունը» ֆիլմի համար)
- «Ոսկե արծիվ» մրցանակ «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում (2012, «Ելենա» ֆիլմի համար)[2]
- «Նիկա» մրցանակ «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում (2012, «Ելենա» ֆիլմի համար)
- Օրենբուրգում անցկացվող «Արևելք և Արևմուտք։ Դասական և Ավանգարդ» VI կինոփառատոնի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (2013, «Աշխարհագրագետը գլոբուսը խմելու տվեց» ֆիլմի համար)[3]
- Օնֆլյորի ռուսական կինոյի 21-րդ փառատոնի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար[4] (2013, «Աշխարհագրագետը գլոբուսը խմելու տվեց» ֆիլմի համար)
- «Ոսկե արծիվ» մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարում կինոյում» անվանակարգում (2014, «Աշխարհագրագետը գլոբուսը խմելու տվեց» ֆիլմի համար)
- «Նիկա» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (2014, «Աշխարհագրագետը գլոբուսը խմելու տվեց» ֆիլմի համար)
- «Виват кино России!» XXII կինոփառատոնի (Սանկտ Պետերբուրգ)[5] մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարման համար» («Աշխարհագրագետը գլոբուսը խմելու տվեց»)
- Ռուսաստանի կինոգետների ու կինոքննադատների «Սպիտակ փիղ» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (2014, «Աշխարհագրագետը գլոբուսը խմելու տվեց»)[6]
- «Ոսկե արծիվ» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (2015, «Լևիաֆան»)
- Ռուսաստանի կինոգետների ու կինոքննադատների «Սպիտակ փիղ» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (2015, «Լևիաֆան»)[7]
- «Նիկա» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (2015, «Լևիաֆան»)
- Մոսկվայի XXXVII միջազգային կինոփառատոնի «Արծաթե Սուրբ Գեորգի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (2015, «Օռլեան»)[8]
- «ՏԷՖԻ» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (2016, հեռուստասերիալ «Դավաճանություններ»)[9]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Никита Карцев (03.04.2015). «Актеры Вдовиченков и Лядова поженились после «Левиафана»» (ռուսերեն). Московский комсомолец.
- ↑ ««Елена» Андрея Звягинцева награждена главным «Золотым орлом»» (ռուսերեն). Российская газета. 27.01.2012. Վերցված է 2012 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Финал кинофестиваля: в Оренбурге названы лучшие российский и международный фильмы». ИА REGNUM. 21 октября 2013. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Валерий Кичин (30 ноября 2013). «В Нормандии закончился фестиваль российских фильмов». Российская газета. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «В Северной столице закрылся XXII кинофестиваль «Виват кино России!»». Вечерняя Москва. 17 мая 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Церемония прошла в Белом зале Дома Кино». Кинопресса. февраль 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Валерий Кичин (3 февраля 2014). ««Белый слон» назвал лучшие киноработы года». Российская газета. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Призы за лучшие актёрские работы на ММКФ получили Елена Лядова и Еркербулан Дайыров». ТАСС. 26 июня 2015. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Елена Лядова, Константин Хабенский, Иван Ургант, Владимир Познер и другие победители премии ТЭФИ-2016» (ռուսերեն). www.spletnik.ru. 28 июня 2016. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Լյադովա» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 25 ծնունդներ
- 1980 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մ. Շչեպկինի անվան թատերական ուսումնարանի շրջանավարտներ
- «Նիկա» մրցանակի դափնեկիրներ
- ՏԷՖԻ մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե արծիվ» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ռուս դերասանուհիներ
- Ռուս կինոդերասանուհիներ
- Ռուս հեռուստատեսային դերասանուհիներ