Ելենա Գնեսինայի հուշարձան (Մոսկվա)
Ելենա Գնեսինայի հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 2004 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Մոսկվա |
Շինության ձև | Քանդակ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Ելենա Գնեսինայի հուշարձան (ռուս.՝ Памятник Елене Гнесиной), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է խորհրդային դաշնակահարուհի և մանկավարժ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ելենա Գնեսինային։ Հուշարձանը տեղադրվել է 2004 թվականի սեպտեմբերի 22-ին Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայի համերգասրահի դիմաց Արբատ թաղամասում (Մալի Ռժևսկի նրբանցքի կողմից)[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելենա Ֆաբիանովնա Գնեսինայի հուշարձանը բացվել է 2004 թվականի սեպտեմբերի 22-ին[2]։ Նրա հեղինակներն են քանդակագործներ Ալեքսանդր Նիկալաևիչ Բուրգանովը և նրա որդին` Իգոր Ալեքսանդրովիչ Բուրգանովը, իսկ ճարտարապետը` Եվգենի Ռոզանովը[1]։ Նրանք ստեղծել են քանդակագործական հորինվածք դաշնամուր նվագող երիտասարդ Ելենա Գնեսինայի տեսքով։ Ընդ որում` դաշնամուրի կափարիչի փոխարեն թռչունների թևեր են[2]։ Քանդակը պատրաստված է բրոնզից, ունի 3,5 մետր բարձրություն և տեղադրված է սև մարմարից պատրաստված պատվանդանին[1], որի վրա գրված է.
Ելենա Ֆաբիանովնա Գնեսինային։ |
Հուշարձանի բացումը հարմարեցվել է Ելենա Գնեսինայի 130-ամյակին և ինստիտուտի (այժմ ՝ ակադեմիա) հիմնադրման 60-ամյակին[1][2]։
Ելենա Գնեսինան Մոսկվայի Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայի և Երաժշտական-մանկավարժական համալսարանի հիմնադիրներից է և տնօրենը։ Նրա աշակերտներից են եղել Արամ Խաչատրյանը և Առնո Բաբաջանյանը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Памятник Гнесиной в Москве в Малом Ржевском переулке». Արխիվացված է օրիգինալից 2018-04-05-ին. Վերցված է 2018-03-22-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Памятник Елене Гнесиной».
- ↑ ««Ելենա Գնեսինա» հոդվածը «Հայկական սովետական հանրագիտարանում», հ. 3, էջ 139».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Памятник Елене Гнесиной в Москве». Памятники и фонтаны. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
- «Памятник пианистке и педагогу Е. Ф. Гнесиной». MosGid.ru. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
- «Памятник Елене Гнесиной». Country Moscow. Всё о Москве. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.