Ելենա Գնեսինայի հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Ելենա Գնեսինայի հուշարձան
Povarskaya 32 Hall June 2009 01.JPG
Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայի համերգասրահի շենքը և Ելենա Գնեսինայի հուշարձանը
Կոորդինատներ55°45′20.48″ հս․ լ. 37°35′33.54″ ավ. ե. / 55.7556889° հս․. լ. 37.5926500° ավ. ե. / 55.7556889; 37.5926500Կոորդինատներ: 55°45′20.48″ հս․ լ. 37°35′33.54″ ավ. ե. / 55.7556889° հս․. լ. 37.5926500° ավ. ե. / 55.7556889; 37.5926500
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է2004
Շինության ձևըՔանդակ
Կառուցել էԱլեքսանդր Բուրգանով, Իգոր Բուրգանով
Ներկա վիճակըԿանգուն

Ելենա Գնեսինայի հուշարձան (ռուս.՝ Памятник Елене Гнесиной), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է խորհրդային դաշնակահարուհի և մանկավարժ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ելենա Գնեսինային։ Հուշարձանը տեղադրվել է 2004 թվականի սեպտեմբերի 22-ին Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայի համերգասրահի դիմաց Արբատ թաղամասում (Մալի Ռժևսկի նրբանցքի կողմից)[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Ֆաբիանովնա Գնեսինայի հուշարձանը բացվել է 2004 թվականի սեպտեմբերի 22-ին[2]։ Նրա հեղինակներն են քանդակագործներ Ալեքսանդր Նիկալաևիչ Բուրգանովը և նրա որդին` Իգոր Ալեքսանդրովիչ Բուրգանովը, իսկ ճարտարապետը` Եվգենի Ռոզանովը[1]։ Նրանք ստեղծել են քանդակագործական հորինվածք դաշնամուր նվագող երիտասարդ Ելենա Գնեսինայի տեսքով։ Ընդ որում` դաշնամուրի կափարիչի փոխարեն թռչունների թևեր են[2]։ Քանդակը պատրաստված է բրոնզից, ունի 3,5 մետր բարձրություն և տեղադրված է սև մարմարից պատրաստված պատվանդանին[1], որի վրա գրված է.

Aquote1.png Ելենա Ֆաբիանովնա Գնեսինային։ Aquote2.png


Հուշարձանի բացումը հարմարեցվել է Ելենա Գնեսինայի 130-ամյակին և ինստիտուտի (այժմ ՝ ակադեմիա) հիմնադրման 60-ամյակին[2][1]։ 

Ելենա Գնեսինան Մոսկվայի Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայի և Երաժշտական-մանկավարժական համալսարանի հիմնադիրներից է և տնօրենը։ Նրա աշակերտներից են եղել Արամ Խաչատրյանը և Առնո Բաբաջանյանը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]