Jump to content

Դպրոցական նստարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1940-1950-ական թվականների սովետական դպրոցական նստարան Խաբարովսկի թանգարանում:

Դպրոցական նստարան, դպրոցական կահույք[1], գրասեղան՝ միացված նստարանին։ Նախատեսված է միջնակարգ կրթության համակարգի աշակերտների համար (երբեմն նաև նախադպրոցական)։ Որպես կանոն՝ դպրոցական նստարանը նախատեսված է երկու աշակերտի համար։ Ըստ առկա չափանիշների՝ դպրոցական նստարանները բաժանվում են մի քանի տեսակների, որոնք տարբերվում են սեղանի բարձրությամբ, նախատեսված են տարբեր տարիքի սովորողների համար։ Ժամանակակից ուսումնական հաստատություններում դպրոցական նստարանները փոխարինվում են աշակերտական գրասեղաններով, որոնք համալրված են համապատասխան բարձրությամբ նստարաններով, աթոռով, որն ունի գրելու համար հատուկ տակդիր և այլն։

Էրիսմանի դպրոցական նստարանը հայտնաբերվել է 1870 թվականին և հավանաբար հիմնված է Ֆարների գծագրերի վրա, որոնք հրատարակվել էին Գերմանիայում 5 տարի առաջ(տես էջ 65)։ Այսպիսի կահույքի առաջին նմանօրինակը հայտնվեց Վերածննդի ժամանակաշրջանում, հետո այն վերափոխվեց գրասենյակային(կահույք) նստարանի կամ քարտուղարային նստարանի, և միայն այնուհետև՝ դպրոցական նստարանի։
Հայտնի ռուս հիգիենիստ Ֆյոդոր Ֆյոդորովիչ Էրիսմանը 28 տարեկան հասակում հրապարակել է իր գիտական աշխատանքը՝ «Դպրոցների ազդեցությունը կարճատեսության առաջացման վրա»։ Նա ուսումնասիրել է աչքի և մարմնական հիվանդությունների առաջացման կախվածությունը սեղանի շուրջ աշակերտի սխալ դիրքի հետևանքով։ Այս ամենի արդյունքում նա առաջարկեց նոր կահույք[2]։
Էրիսմանի դպրոցական նստարանի ճիշտ կառուցվածքը լավ պայմաններ է ստեղծում աշակերտի գրելու, կարդալու կամ նկարելու համար[3]։ Այն պատրաստվել է այնպես, որ դասագրքի կամ գրատետրի տեքստը հնարավոր է կարդալ միայն ուղիղ անկյունով։ Քանի որ Էրիսմանը շատ երկար ժամանակ զբաղվում էր աչքի հիվանդությունների բուժմամբ, նա նաև հաշվի է առել ընթերցանության օպտիմալ հեռավորությունը` 30-40 սանտիմետր։ Նստարանի մոտ նստած մեջքը կորացնելը այլևս անհնար դարձավ։ Էրիսմանի դպրոցական նստարանը մեկ տեղանոց էր։ Սակայն հետագայում Սանկտ Պետերբուրգի ուսանող Պյոտր Ֆեոկտիստովիչ Կորոտկովը, որը աքսորվել էր ուրալյան մի գյուղ «Երկիր և ազատություն» հեղափոխական շարժմանը մասնակցելու համար, կատարելագործեց Էրիսմանի դպրոցական նստարանը, դարձրեց այն երկտեղանոց և հորինեց ծալովի ծածկը, որպեսզի երեխաներին հարմար լինի կանգնելը։ Քանի որ գյուղական դպրոցներում աշակերտները չունեին պահարաններ, Կորոտկովը առաջարկեց նստարաններին ամրացնել կեռիկներ պայուսակների համար, իսկ աշխատասեղանի տակ դասագրքերի համար դարակ սարքել։ Նա նաև հորինել է փոսիկներ թանաքամանների համար և երկու ակոսիկ գրիչի և մատիտի համար[3]։ Դրա համար Կորոտկովը արծաթե մեդալ և հայտնագործության համար դիպլոմ է ստացել 1887 թվականի Ուրալ-Սիբիրյան արդյունաբերական ցուցահանդեսում։
Ցարական Ռուսաստանում նաև հայտնաբերվել է յուրահատուկ նստարան-տրանսֆորմեր, որում սեղանի բարձրությունը և նստարանի անկյունը փոխվում են։ Այսպիսի դպրոցական նստարանն օգնել է պահպանել դպրոցական շատ սերունդների ճիշտ կեցվածքը և լավ տեսողությունը[3]։
Նախկինում այդ նստարաններն օգտագործվում էին միայն էլիտար դպրոցներում դրանց թանկ գների պատճառով, սակայն այսօր նրանց արտադրությունը ավելի էժանացել է, և դրանք զանգվածաբար օգտագործվում են Ռուսաստանի դպրոցներում։
Վերջերս հայտնվել են դպրոցական նստարանների բազմաթիվ նոր կառուցվածքներ, դրանց արտադրության նոր տեխնոլոգիաներ, նոր հիգիենիկ պահանջներով, ժամանակակից ձևերով և պատրաստման նյութերով։ Վաթսունական թվականներին ստեղծեցին դպրոցական նստարաններ՝ սեղանների և առանձին աթոռների տեսքով։ Տեխնոլոգիաների զարգացմանը համահունչ այսօր շատ դպրոցական նստարաններ ունեն ներկառուցված համակարգիչներ։

Նստարանի նստատեղի բարձրությունը պետք է համապատասխանի ոտքի ծնկատակերից մինչև կրունկը եղած երկարությանը՝ գումարած 2 սմ կոշիկի կրունկի հաստությունը։ Ճիշտ դիրքով նստելու դեպքում ծունկը ծալված է ուղիղ անկյունով։ Նստարանի խորությունը պետք է ապահովի հենարան ազդրերի 2/3-ից 3/4-ի համար[4]։ Նստարանի մեջքը պատրաստվում է մեկ կամ երկու բլոկով՝ ողնաշարագոտկային և թիակների հենարանի համար։ Տարբերությունը` սեղանի եզրից մինչև նստատեղի հարթություն ուղղահայաց հեռավորությունը, պետք է հավասար լինի արմունկից մինչև նստատեղ հեռավորությանը՝ գումարած 2 սմ։ Սովորաբար դա հասակի 1/7-ից 1/8 մասն է։ Նստարանի հեռավորությունը` նստարանի հետևի եզրի եւ նստատեղի առջևի եզրի հորիզոնական հեռավորությունը պետք է լինի բացասական, որպեսզի նստարանի եզրը մտնի սեղանի եզրի տակ 3-4 սմ։ Սեղանի օպտիմալ երկարությունը տարբեր չափսերի նստարանների համար տատանվում է 120-ից մինչև 140 սմ։ Նստարանի սեղանի մակերեսը ուներ 15 ° անկյուն, որպեսզի տեսողության քիչ ծանրաբեռնվածությամբ ստեղծվի լավ տեսանելիություն։
Դպրոցական նստարանների կառուցվածքի սկզբունքները.

  • Դպրոցական նստարանի կառուցվածքը թույլ է տալիս աշակերտին նստել դրա վրա առավել հարմարավետ դիրքում, որը չի խանգարում երեխայի նորմալ զարգացմանը։
  • Դպրոցական նստարանը չունի սուր անկյուններ, դուրս ցցված ամրացված մասեր, այդ պատճառով դա վնաս չի պատճառի երեխային։
  • Դպրոցական նստարանը ունի պարզ և միևնույն ժամանակ ամուր կառուցվածք, այդ պատճառով երեխայի համար դժվար չէ օգտագործել այն, իսկ չափահասի համար՝ սպասարկելը։
  • Դպրոցական նստարանին նստած աշակերտը չի խանգարում իր հարևանին, նա կարող է կանգնել, պատասխանելը դասը առանց նստարանից հեռանալու։
  • Դպրոցական նստարանի կառուցվածքը այնպիսին է, որ թույլ է տալիս ձևավորել ճիշտ կեցվածք, քանի որ նստարանը ստեղծված է ըստ երեխայի համամասնությունների։ Դպրոցական նստարանի մոտ ուղիղ կեցվածքով դիրքը ամենաքիչ հոգնեցուցիչն է և նպաստում է դպրոցականի մեծ աշխատունակությանը, հարմար է գրելու և կարդալու համար։
  • Նստարանի սեղանի ծածկույթի թեքությունը թույլ է տալիս տեսնել տեքստը գրքում կամ գրատետրում ուղիղ անկյունով, ինչը դրական ազդեցություն ունի աշակերտի տեսողության վրա։ Բացի այդ, նստարանի կառուցվածքը նախատեսում է առավել ճիշտ հեռավորությունը աշակերտի աչքերից մինչև գրատետրի կամ գրքի տեքստը՝ 30-40 սմ։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դպրոցական նստարանի հուշարձանը Վարշավայում

Վարշավայում (Լեհաստան)՝ քաղաքի կենտրոնում տեղադրվել է դպրոցական նստարանի հուշարձանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Статья Школьная мебель // Краткая Медицинская Энциклопедия, издательство «Советская Энциклопедия», издание второе, 1989, Москва
  2. «Станок для добычи знаний –». Школьный звонок (ռուսերեն). 2016 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
  3. 3,0 3,1 3,2 Ольга Подолян (1 сентября 2016). «Парты Эрисмана сберегли детям осанку и зрение». Вести ФМ. Радиостанция Вести ФМ. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  4. «Школьная парта Эрисмана. Правильная осанка ребёнка при чтении и письме». Перуница (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Н. Картаева Эргономическая методика проверки новых образцов школьной мебели. «Советская педагогика» № 6, 1976