Դպրոցական նստարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
1940-1950-ական թվականների սովետական դպրոցական նստարան Խաբարովսկի թանգարանում:

Դպրոցական նստարան, դպրոցական կահույք[1], գրասեղան՝ միացված նստարանին: Նախատեսված է միջնակարգ կրթության համակարգի աշակերտների համար (երբեմն նաև նախադպրոցական): Որպես կանոն՝ դպրոցական նստարանը նախատեսված է երկու աշակերտի համար: Ըստ առկա չափանիշների՝ դպրոցական նստարանները բաժանվում են մի քանի տեսակների, որոնք տարբերվում են սեղանի բարձրությամբ, նախատեսված են տարբեր տարիքի սովորողների համար: Ժամանակակից ուսումնական հաստատություններում դպրոցական նստարանները փոխարինվում են աշակերտական գրասեղաններով, որոնք համալրված են համապատասխան բարձրությամբ նստարաններով, աթոռով, որն ունի գրելու համար հատուկ տակդիր և այլն:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

WPV One room schoolhouse.jpg
L-Schulbank.png

Էրիսմանի դպրոցական նստարանը հայտնաբերվել է 1870 թվականին և հավանաբար հիմնված է Ֆարների գծագրերի վրա, որոնք հրատարակվել էին Գերմանիայում 5 տարի առաջ(տես էջ 65): Այսպիսի կահույքի առաջին նմանօրինակը հայտնվեց Վերածննդի ժամանակաշրջանում, հետո այն վերափոխվեց գրասենյակային(կահույք) նստարանի կամ քարտուղարային նստարանի, և միայն այնուհետև՝ դպրոցական նստարանի:
Հայտնի ռուս հիգիենիստ Ֆյոդոր Ֆյոդորովիչ Էրիսմանը 28 տարեկան հասակում հրապարակել է իր գիտական աշխատանքը՝ «Դպրոցների ազդեցությունը կարճատեսության առաջացման վրա»: Նա ուսումնասիրել է աչքի և մարմնական հիվանդությունների առաջացման կախվածությունը սեղանի շուրջ աշակերտի սխալ դիրքի հետևանքով: Այս ամենի արդյունքում նա առաջարկեց նոր կահույք[2]:
Էրիսմանի դպրոցական նստարանի ճիշտ կառուցվածքը լավ պայմաններ է ստեղծում աշակերտի գրելու, կարդալու կամ նկարելու համար[3]: Այն պատրաստվել է այնպես, որ դասագրքի կամ գրատետրի տեքստը հնարավոր է կարդալ միայն ուղիղ անկյունով: Քանի որ Էրիսմանը շատ երկար ժամանակ զբաղվում էր աչքի հիվանդությունների բուժմամբ, նա նաև հաշվի է առել ընթերցանության օպտիմալ հեռավորությունը` 30-40 սանտիմետր: Նստարանի մոտ նստած մեջքը կորացնելը այլևս անհնար դարձավ: Էրիսմանի դպրոցական նստարանը մեկ տեղանոց էր: Սակայն հետագայում Սանկտ Պետերբուրգի ուսանող Պյոտր Ֆեոկտիստովիչ Կորոտկովը, որը աքսորվել էր ուրալյան մի գյուղ «Երկիր և ազատություն» հեղափոխական շարժմանը մասնակցելու համար, կատարելագործեց Էրիսմանի դպրոցական նստարանը, դարձրեց այն երկտեղանոց և հորինեց ծալովի ծածկը, որպեսզի երեխաներին հարմար լինի կանգնելը: Քանի որ գյուղական դպրոցներում աշակերտները չունեին պահարաններ, Կորոտկովը առաջարկեց նստարաններին ամրացնել կեռիկներ պայուսակների համար, իսկ աշխատասեղանի տակ դասագրքերի համար դարակ սարքել: Նա նաև հորինել է փոսիկներ թանաքամանների համար և երկու ակոսիկ գրիչի և մատիտի համար[3]: Դրա համար Կորոտկովը արծաթե մեդալ և հայտնագործության համար դիպլոմ է ստացել 1887 թվականի Ուրալ-Սիբիրյան արդյունաբերական ցուցահանդեսում:
Ցարական Ռուսաստանում նաև հայտնաբերվել է յուրահատուկ նստարան-տրանսֆորմեր, որում սեղանի բարձրությունը և նստարանի անկյունը փոխվում են: Այսպիսի դպրոցական նստարանն օգնել է պահպանել դպրոցական շատ սերունդների ճիշտ կեցվածքը և լավ տեսողությունը[3]:
Նախկինում այդ նստարաններն օգտագործվում էին միայն էլիտար դպրոցներում դրանց թանկ գների պատճառով, սակայն այսօր նրանց արտադրությունը ավելի էժանացել է, և դրանք զանգվածաբար օգտագործվում են Ռուսաստանի դպրոցներում:
Վերջերս հայտնվել են դպրոցական նստարանների բազմաթիվ նոր կառուցվածքներ, դրանց արտադրության նոր տեխնոլոգիաներ, նոր հիգիենիկ պահանջներով, ժամանակակից ձևերով և պատրաստման նյութերով: Վաթսունական թվականներին ստեղծեցին դպրոցական նստարաններ՝ սեղանների և առանձին աթոռների տեսքով: Տեխնոլոգիաների զարգացմանը համահունչ այսօր շատ դպրոցական նստարաններ ունեն ներկառուցված համակարգիչներ:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նստարանի նստատեղի բարձրությունը պետք է համապատասխանի ոտքի ծնկատակերից մինչև կրունկը եղած երկարությանը՝ գումարած 2 սմ կոշիկի կրունկի հաստությունը: Ճիշտ դիրքով նստելու դեպքում ծունկը ծալված է ուղիղ անկյունով: Նստարանի խորությունը պետք է ապահովի հենարան ազդրերի 2/3-ից 3/4-ի համար[4]: Նստարանի մեջքը պատրաստվում է մեկ կամ երկու բլոկով՝ ողնաշարագոտկային և թիակների հենարանի համար: Տարբերությունը` սեղանի եզրից մինչև նստատեղի հարթություն ուղղահայաց հեռավորությունը, պետք է հավասար լինի արմունկից մինչև նստատեղ հեռավորությանը՝ գումարած 2 սմ: Սովորաբար դա հասակի 1/7-ից 1/8 մասն է: Նստարանի հեռավորությունը` նստարանի հետևի եզրի եւ նստատեղի առջևի եզրի հորիզոնական հեռավորությունը պետք է լինի բացասական, որպեսզի նստարանի եզրը մտնի սեղանի եզրի տակ 3-4 սմ: Սեղանի օպտիմալ երկարությունը տարբեր չափսերի նստարանների համար տատանվում է 120-ից մինչև 140 սմ: Նստարանի սեղանի մակերեսը ուներ 15 ° անկյուն, որպեսզի տեսողության քիչ ծանրաբեռնվածությամբ ստեղծվի լավ տեսանելիություն:
Դպրոցական նստարանների կառուցվածքի սկզբունքները.

  • Դպրոցական նստարանի կառուցվածքը թույլ է տալիս աշակերտին նստել դրա վրա առավել հարմարավետ դիրքում, որը չի խանգարում երեխայի նորմալ զարգացմանը:
  • Դպրոցական նստարանը չունի սուր անկյուններ, դուրս ցցված ամրացված մասեր, այդ պատճառով դա վնաս չի պատճառի երեխային:
  • Դպրոցական նստարանը ունի պարզ և միևնույն ժամանակ ամուր կառուցվածք, այդ պատճառով երեխայի համար դժվար չէ օգտագործել այն, իսկ չափահասի համար՝ սպասարկելը:
  • Դպրոցական նստարանին նստած աշակերտը չի խանգարում իր հարևանին, նա կարող է կանգնել, պատասխանելը դասը առանց նստարանից հեռանալու:
  • Դպրոցական նստարանի կառուցվածքը այնպիսին է, որ թույլ է տալիս ձևավորել ճիշտ կեցվածք, քանի որ նստարանը ստեղծված է ըստ երեխայի համամասնությունների: Դպրոցական նստարանի մոտ ուղիղ կեցվածքով դիրքը ամենաքիչ հոգնեցուցիչն է և նպաստում է դպրոցականի մեծ աշխատունակությանը, հարմար է գրելու և կարդալու համար:
  • Նստարանի սեղանի ծածկույթի թեքությունը թույլ է տալիս տեսնել տեքստը գրքում կամ գրատետրում ուղիղ անկյունով, ինչը դրական ազդեցություն ունի աշակերտի տեսողության վրա: Բացի այդ, նստարանի կառուցվածքը նախատեսում է առավել ճիշտ հեռավորությունը աշակերտի աչքերից մինչև գրատետրի կամ գրքի տեքստը՝ 30-40 սմ:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցական նստարանի հուշարձանը Վարշավայում

Վարշավայում(Լեհաստան)՝ քաղաքի կենտրոնում տեղադրվել է դպրոցական նստարանի հուշարձանը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Статья Школьная мебель // Краткая Медицинская Энциклопедия, издательство «Советская Энциклопедия», издание второе, 1989, Москва
  2. «Станок для добычи знаний –»։ Школьный звонок (ru-RU)։ 2016-02-21։ Վերցված է 2017-03-31 
  3. 3,0 3,1 3,2 Ольга Подолян (1 сентября 2016)։ «Парты Эрисмана сберегли детям осанку и зрение»։ Вести ФМ։ Радиостанция Вести ФМ 
  4. «Школьная парта Эрисмана. Правильная осанка ребёнка при чтении и письме»։ Перуница (ռուսերեն)։ Վերցված է 2017-03-31 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Н. Картаева Эргономическая методика проверки новых образцов школьной мебели. «Советская педагогика» № 6, 1976