Դուքս Ալեքսանդր Սոդերմանլանդացի
Դուքս Ալեքսանդր Սոդերմանլանդացի շվեդ.՝ Prins Alexander, hertig av Södermanland | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 19, 2016[1] (8 տարեկան) |
Ծննդավայր | Դանդերյուդ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մայրենի լեզու | շվեդերեն |
Կրոն | Շվեդիայի եկեղեցի |
Մասնագիտություն | ազնվական և աշակերտ |
Ծնողներ | հայր՝ Շվեդիայի արքայազն Կարլ Ֆիլիպ[1], մայր՝ Սոֆիա դքսուհի Վերմլանդացի[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Prins Alexander, Duke of Södermanland Վիքիպահեստում |
Նորին թագավորական մեծությունՙ դուքս Ալեքսանդր, թագաժառանգ Ալեքսանդր, (ապրիլի 19, 2016[1], Դանդերյուդ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդիայի թագաժառանգ, Կարլ Ֆիլիպի և նրա տիկին Սոֆիայի առաջին որդին, գործող թագավոր Կարլ XVI Գուստավի և թագուհի Սիլվիի հինգերորդ թոռը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հոկտեմբերի 15֊ին պարզվել է, որ թագաժառանգ Կարլ Ֆիլիպը և նրա կինը՝ թագուհի Սոֆյան սպասում են իրենց առաջնեկի ծննդին՝ 2016 թվականի ապրիլին[2]։ Թագաժառանգ Ալեքսանդրը ծնվել է 2016 թվականի ապրիլի 19֊ին՝ ժամը 18:25 ֊ին՝ Ստոկհոլմի Դանդերյուդ հիվանդանոցում[3]։ Նորածնի քաշը եղել է 3595 գրամ, հասակը՝ 49 սմ[4]։ Ապրիլի 20֊ին թագաժառանգի ծունդը նշվել է հրավառությամբ՝ 21 զարկով ՝ Շեպպսհոլմեն կղզում, որը դեմ դիմաց է գտնվում Ստոկհոլմյան պալատին։ Հրավառություն է եղել նաև Բուդենում, Կարլսկրունայում և Գյոթեբորգում[5]։
2016 թվականի ապրիլի 21֊ին թագավոր Կարլ XVI Գուստավը նախարարների խորհրդի նիստում հայտնել է թագաժառանգի անունը և տիտղոսը․ թագաժառանգ Ալեքսանդր Էրիկ Խուբերտուս Բերտիլ, դուքս Սոդերմանլանդացի։ Էրիկ անունը թագաժառանգը ստացել է իր պապի՝ Էրիկ Խելկվիստի պատվին։ Բացի դրանից այդ անունն են կրել մի քանի շվեդական թագավորներ, նրանցից վերջինը եղել է Էրիկ XIV–ը։ Բերնադոտների դինաստիայում այդ անունը կրել է Վեստմանլանդսկի դուքս թագաժառանգ Էրիկը։ Անուններից մեկը՝ Խուբերտուսը հանդիսանում է թագավորի չորրորդ անունը։ Բերտիլ անունն արդեն հանդիպել է թագավորական ընտանիքում, սա նաև թագաժառանգ Կարլ Ֆիլիպի անուններից մեկն է[6]։ Շվեդիայի պատմական գավառներից մեկը՝ Սոդերմանլանդը տեղակայված է Սվեալանդ շրջանում, դրանից առաջ դքսերի տիտղոսը տիտղոսը կրել են թագաժառանգներ Կարլը (ապագա թագավոր Կարլ XIII), Օսկարը (ապագա թագավոր Օսկար I) և Վիլհելմը (1884—1965)[7]։
2016 թվականի ապրիլի 22֊ին կատարվել է շնորհակալական մաղթանք՝ «Te Deum» (քրիստոնեական հիմն)։ Բացարձակ գենետիկ օրենքի ուժով, որը Շվեդիայում գործում է 1980 թվականից, Նորին Թագավորական Գերազանցությունը Շվեդական թագը ժառանգելու կարգով զբաղեցնում է հինգերորդ տեղը․ (թագուհի Վիկտորիայից, Էստելից, թագաժառանգ Օսկարից և իր հայր՝ թագաժառանգ Կարլ Ֆիլիպից հետո)։
2016 թվականի սեպտեմբերի 9֊ին թագաժառանգ Ալեքսանդրը կնքվել է արքեպիսկոպոս Անտիե Յակելենի ձեռամբ՝ Դրոթթնինգհոլմ պալատի մատուռում, որտեղ նախկինում կնքվել են իր զարմիկները՝ թագուհի Լեոնորը և թագաժառանգ Նիկոլասը։ Նրա կնունքի արարեղությանը ներկա են եղել թագուհի Վիկտորիան՝ հայրական կողմի զարմուհին, Լինա Ֆրեյդը՝ մայրական կողմի զարմուհին, Վիկտոր Մագնուսոնը՝ թագուհի Կրիստինայի փոքր որդին և Ալեքսանդրի զարմիկը, Յան֊Օկե Խանսսոն և Կայզա Լարսսոնը՝ Կարլ Ֆիլիպի և Սոֆիայի ընկերները։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Lundy D. R. The Peerage
- ↑ «The Prince Couple is expecting a child». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Alexander blir hertig över Södermanland
- ↑ «Prins Carl Philip och Prinsessan Sofia har fått en son — Sveriges Kungahus» (շվեդերեն). www.kungahuset.se. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «=Sveriges kungahus». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
{{cite web}}
: Unknown parameter|åtkomstdatum=
ignored (օգնություն) - ↑ Majlard, Jan. «Professor om prinsnamnet: "Väldigt gångbart och nutida"». SvD.se. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «H.K.H. Prins Alexander Erik Hubertus Bertil, hertig av Södermanland». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.