Դուբինին եղբայրների հուշարձան (Մոզդոկ)
Դուբինին եղբայրների հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1983 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Մոզդոկ |
Շինության ձև | Խմբաքանդակ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Դուբինին եղբայրների հուշարձան (ռուս.՝ Памятник братьям Дубининым), հուշարձան Ռուսաստանի Հյուսիսային Օսիայի Հանրապետության Մոզդոկ քաղաքում։ Նվիրված է աշխարհում նավթաթոր առաջին գործարաններից մեկի հիմնադիրներ Վասիլի, Գերասիմ և Մակար Դուբինիններին։ Հուշարձանը տեղադրվել է Մոզդոկի թիվ 1 գիշերօթիկ դպրոցի մոտ գտնվող մանկական զբոսայգում 1983 թվականի օգոստոսին[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1823 թվականին քաղաքի բնակիչներ՝ ճորտ գյուղացիներ Դուբինին եղբայրները (Վասիլին, Գերասիմը և Մակարը), Մոզդոկում կառուցեցին աշխարհում նավթաթոր առաջին գործարաններից մեկը, որտեղ սկսեցին նավթից կերոսին ստանալ։ Հայտնագործումն արտոնագրվել էր Եվրոպայում, իսկ ավագ եղբայրը՝ Վասիլին, ընտրվել էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, կայսր Նիկոլայ I-ն էլ 1847 թվականին նրան պարգևատրել էր «Օգտակարության համար» արծաթե մեդալով[1][2]։
Դուբինին եղբայրների գործունեությունը չի ստացել անհրաժեշտ աջակցություն, սակայն գործարանը գոյատևել է մոտ 20 տարի։ Այս ժամանակահատվածում այն արտադրել է հազարավոր փութ կերոսին, որն արտահանվել է Ռուսաստանի տարբեր շրջաններ[2] և նույնիսկ Մոսկվա[1]։
1847 թվականին իմամ Շամիլի խմբերից մեկի՝ բնակավայրի վրա հարձակումը ոչնչացրեց եղբայրների նավթամշակող գործարանը[1]։
Ի հիշատակ նավթավերամշակման գործի ռահվիրաների՝ 1983 թվականի օգոստոսին Մոզդոկ քաղաքի թիվ 1 գիշերօթիկ դպրոցի մոտ գտնվող մանկական զբոսայգում տեղադրվել է Դուբինին եղբայրների հուշարձանը։ Նրա հեղինակն է ՌԴ վաստակավոր նկարիչ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ քանդակագործ Միխայիլ Ձբոևը[1][2]։
Դուբինին եղբայրների անունով կոչվում է նաև քաղաքի փողոցներից մեկը, իսկ Մոզդոկի գավառագիտության թանգարանում կա ցուցադրություն, որը նվիրված է նրանց հայտնագործությանը[1][2]։