Դուբինին եղբայրների հուշարձան (Մոզդոկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Դուբինին եղբայրների հուշարձան
Կոորդինատներ 43°43′41.5128″ հս․ լ. 44°40′7.7196″ ավ. ե. / 43.728198000° հս․. լ. 44.668811000° ավ. ե. / 43.728198000; 44.668811000Կոորդինատներ: 43°43′41.5128″ հս․ լ. 44°40′7.7196″ ավ. ե. / 43.728198000° հս․. լ. 44.668811000° ավ. ե. / 43.728198000; 44.668811000
Գտնվում է Ռուսաստան Ռուսաստան
Մոզդոկ
Կառուցվել է 1983
Շինության ձևը Խմբաքանդակ
Կառուցել է Միխայիլ Ձբոև
Ներկա վիճակը Կանգուն

Դուբինին եղբայրների հուշարձան (ռուս.՝ Памятник братьям Дубининым), հուշարձան Ռուսաստանի Հյուսիսային Օսիայի Հանրապետության Մոզդոկ քաղաքում։ Նվիրված է աշխարհում նավթաթոր առաջին գործարաններից մեկի հիմնադիրներ Վասիլի, Գերասիմ և Մակար Դուբինիններին։ Հուշարձանը տեղադրվել է Մոզդոկի թիվ 1 գիշերօթիկ դպրոցի մոտ գտնվող մանկական զբոսայգում 1983 թվականի օգոստոսին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1823 թվականին քաղաքի բնակիչներ՝ ճորտ գյուղացիներ Դուբինին եղբայրները (Վասիլին, Գերասիմը և Մակարը), Մոզդոկում կառուցեցին աշխարհում նավթաթոր առաջին գործարաններից մեկը, որտեղ սկսեցին նավթից կերոսին ստանալ։ Հայտնագործումն արտոնագրվել էր Եվրոպայում, իսկ ավագ եղբայրը՝ Վասիլին, ընտրվել էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, կայսր Նիկոլայ I-ն էլ 1847 թվականին նրան պարգևատրել էր «Օգտակարության համար» արծաթե մեդալով[1][2]։

Դուբինին եղբայրների գործունեությունը չի ստացել անհրաժեշտ աջակցություն, սակայն գործարանը գոյատևել է մոտ 20 տարի։ Այս ժամանակահատվածում այն արտադրել է հազարավոր փութ կերոսին, որն արտահանվել է Ռուսաստանի տարբեր շրջաններ[2] և նույնիսկ Մոսկվա[1]։

1847 թվականին իմամ Շամիլի խմբերից մեկի՝ բնակավայրի վրա հարձակումը ոչնչացրեց եղբայրների նավթամշակող գործարանը[1]։

Ի հիշատակ նավթավերամշակման գործի ռահվիրաների՝ 1983 թվականի օգոստոսին Մոզդոկ քաղաքի թիվ 1 գիշերօթիկ դպրոցի մոտ գտնվող մանկական զբոսայգում տեղադրվել է Դուբինին եղբայրների հուշարձանը։ Նրա հեղինակն է ՌԴ վաստակավոր նկարիչ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ քանդակագործ Միխայիլ Ձբոևը[1][2]։

Դուբինին եղբայրների անունով կոչվում է նաև քաղաքի փողոցներից մեկը, իսկ Մոզդոկի գավառագիտության թանգարանում կա ցուցադրություն, որը նվիրված է նրանց հայտնագործությանը[1][2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]