Դոտ-քոմ ընկերություն
Ենթակատեգորիա | բիզնես ձեռնարկություն | |
---|---|---|
Բնագավառ | ինտերնետ ոլորտ | |
Թեմայով վերաբերում է | համացանց | |
Կոչվել է ի պատիվ | .com | |
Ով է կիրառում | Internet entrepreneur |
Դոտ-քոմ ընկերությունը (այլ կերպ՝ dot-com, dot.com, dot com, dotcom կամ .com), կազմակերպություն է, որն իր բիզնեսի մեծ մասն իրականացնում է համացանցում, սովորաբար Համաշխարհային սարդոստայնի միջոցով, որն օգտագործում է հանրաճանաչ վերին մակարդակի .com տիրույթը[1]։ 2021 թվականի դրությամբ .com-ը ամենաշատ օգտագործվող վերին մակարդակի դոմենն է՝ ունենալով ամբողջ գրանցումների գրեթե կեսը[2]։
Միատեսակ ռեսուրսների տեղորոշիչում .com-ը սովորաբար, սակայն ոչ միշտ, վերաբերում է առևտրային կամ շահույթ հետապնդող կազմակերպությանը, ի տարբերություն ոչ առևտրային կամ շահույթ չհետապնդող կազմակերպության, որոնք սովորաբար օգտագործում են .org դոմենը։ Դոմենի անվանումը առաջացել է կոմերցիոն բառից, քանի որ դա է հիմնական նպատակային օգտագործումը[3]։ Քանի որ .com ընկերությունները վեբի վրա հիմնված են, հաճախ նրանց ապրանքները կամ ծառայությունները մատուցվում են վեբի վրա հիմնված մեխանիզմների միջոցով, նույնիսկ երբ ֆիզիկական արտադրանքները ներգրավված են։ Մյուս կողմից, որոշ .com ընկերություններ չեն առաջարկում որևէ ֆիզիկական արտադրանք[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոտ-քոմ տիրույթի ծագումը (1985-1991)
[խմբագրել | խմբագրել կոդը].com վերին մակարդակի տիրույթը առաջին յոթ դոմեններից էր, որոնք ստեղծվել են, երբ 1985 թվականին առաջին անգամ նեդրվել է համացանցը․ մյուսներն էին՝ .mil, .gov, .edu, .net, .int և .org[5]։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունն ի սկզբանե վերահսկել է տիրույթը, սակայն հետագայում վերահսկումը փոխանցվել է Գիտության ազգային հիմնադրամին, քանի որ այն հիմնականում օգտագործվել է ոչ պաշտպանական նպատակներով[6]։
Առցանց առևտրի սկիզբը և գնահատման բարձրացումը (1992-1999 թթ.)
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականին Համաշխարհային սարդոստայնի ստեղծմամբ շատ ընկերություններ սկսել են ստեղծել կայքեր՝ իրենց արտադրանքը վաճառելու համար։ 1994 թվականին առաջին անվտանգ առցանց վարկային քարտով գործարքը կատարվել է NetMarket հարթակի միջոցով[7]։ Մինչև 1995 թվականը համացնացից օգտվել է ավելի քան 40 միլիոն մարդ[8]։ Այդ նույն տարում գործարկվել են ընկերություններ, այդ թվում՝ Ամազոնը և ԻբԷյը՝ ճանապարհ հարթելով ապագա էլեկտրոնային առևտրով զբաղվող ընկերությունների համար[9]։ 1997 թվականին Ամազոն ընկերության նախնական հրապարակային առաջարկի ժամանակ նրանք գրանցում էին եկամուտների 900% աճ նախորդ տարվա համեմատ[10]։ Մինչև 1998 թվականը, ավելի քան 14 միլիարդ դոլարի գնահատմամբ, նրանք դեռ շահույթ չէին ստանում[11]։ Նույն երևույթը տեղի է ունեցել համացանցի բազմաթիվ այլ կապիտալիստների դեպքում, որոնք ցանկանում էին ներդրումներ կատարել, նույնիսկ այն դեպքում, երբ խնդրո առարկա ընկերությունները շահութաբեր չէին։ 1999-ի վերջին Նասդաք ինդեքսը հասել է գին-շահույթ հարաբերակցության ավելի քան 200-ի, ինչը կրկնակի գերազանցել է 1990-ականների սկզբի ճապոնական ակտիվների գների պղպջակին[12]։
Դոտ-քոմ պղպջակի պայթյունը (2000-2001)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր ցուցանիշ, որն օգտագործվում է դոտ-քոմ ընկերությունների թվի կտրուկ աճը ցույց տալու համար, Սուպերբոուլում գնված գովազդների քանակն է։ 1999 թվականին միայն երկու ինտերնետային ընկերություն է գովազդ գնել, սակայն հաջորդ տարի այդ թիվը հասել է 17-ի[13]։ Այնուամենայնիվ, այս թիվը կտրուկ նվազել է 2001 թվականին, երբ միայն 3 դոտ-քոմ ընկերություններ են գնել գովազդային տեղ[14]։
Թեև տերմինը կարող է վերաբերել ներկայիս ընկերություններին, այն նաև օգտագործվում է այս բիզնես մոդելով ընկերություններին, որոնք ի հայտ են եկել 1990-ականների վերջին համաշխարհային սարդոստայնի արագ աճով[15]։ Նման շատ ստարտափներ ստեղծվել են վենչուրային կապիտալի ֆինանսավորման ավելցուկից օգտվելու համար և գործարկվել են նեղ բիզնես ծրագրերով, երբեմն պարզապես գաղափարով և գրավիչ անունով։ Նշված նպատակը հաճախ եղել է «մեծ արագություն ձեռք բերելը», այսինքն՝ գրավել ցանկացած շուկայի մեծամասնությունը։ Մյուսները գոյություն ունեցող ընկերություններ են եղել, որոնք իրենց վերափոխել են որպես ինտերնետային ընկերություններ, որոնցից շատերը օրինական կերպով փոխել են իրենց անունները՝ ներառելով .com դոմենը։
2000-ականների արժեթղթերի շուկայի անկումը, որը վերջ է դրել dot-com պղպջակին, հանգեցրել է շատ ձախողված և ձախողվող dot-com ընկերությունների, որոնք կոչվում էին dot-bombs[16], dot-cons[17] կամ dot-gones[18]։ Փրկված ընկերություններից շատերն իրենց անուններից հանել են .com վերջածանցը[19]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «dot com company». TheFreeDictionary.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Domain Name Industry Brief (DNIB) - Verisign». www.verisign.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 5-ին.
- ↑ «.com TLD Information». www.interserver.net. Վերցված է 2022 թ․ մարտի 5-ին.
- ↑ Investopedia (2018). «Dotcom». Investopedia. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «ICANN | Archives | Top-Level Domains (gTLDs)». archive.icann.org. Վերցված է 2022 թ․ մարտի 5-ին.
- ↑ «The History of the Domain Name Industry». www.internetx.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Magazine, Smithsonian; Fessenden, Marissa. «What Was the First Thing Sold on the Internet?». Smithsonian Magazine (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 5-ին.
- ↑ Roser, Max; Ritchie, Hannah; Ortiz-Ospina, Esteban (2015 թ․ հուլիսի 14). «Internet». Our World in Data.
- ↑ «Development & History of E-commerce: Past, Present & Future». Spiralytics Inc (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2022 թ․ մարտի 5-ին.
- ↑ Olliges, Ralph (2020). «A Brief History of the Internet». Journal of Philosophy of Education. 70: xiii–xxix.
- ↑ «Amazon soars on $400 target - Dec. 16, 1998». money.cnn.com. Վերցված է 2022 թ․ մարտի 5-ին.
- ↑ Teeter, Preston; Sandberg, Jörgen (2017 թ․ փետրվար). «Cracking the enigma of asset bubbles with narratives». SAGE Publishing. 15: 91–99.
- ↑ Shroeder, Charlie. "The Dot-Com Super Bowl", Weekend America, 2 February 2008. Accessed February 26 2014. Archived from the original on 3 February 2016.
- ↑ Elliott, Stuart (2001 թ․ հունվարի 8). «THE MEDIA BUSINESS: ADVERTISING; In Super Commercial Bowl XXXV, the not-coms are beating the dot-coms». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2022 թ․ մարտի 5-ին.
- ↑ Inc.com (2018). «Dot-Coms». Inc.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «What detonated dot-bombs?». USA Today. 2000 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Skillings, Jonathan. «Explaining the "dot-cons"». ZDNet. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Fisher, David (2001 թ․ դեկտեմբերի 13). «From dotcoms to dotgones...». Evening Standard. Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Glasner, Joanne (2001 թ․ օգոստոսի 31). «Dot's In A Name No More». Wired news. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2005 թ․ դեկտեմբերի 27-ին.