Դոնի պետական տեխնիկական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոնի պետական տեխնիկական համալսարան
ռուս.՝ Донской государственный технический университет
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1930
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայքdonstu.ru(ռուս.)(անգլ.)(ֆր.)(չին.)(իսպ.)
Դոնի պետական տեխնիկական համալսարան (Ռուսաստան)##
Դոնի պետական տեխնիկական համալսարան (Ռուսաստան)
Դոնի պետական տեխնիկական համալսարան, Ռուսաստան
 Don State Technical University Վիքիպահեստում

Դոնի պետական տեխնիկական համալսարան, ԴՊՏՀ (ռուս.՝ Донской государственный технический университет, ДГТУ, ավելի վաղ՝ Ռոստովի գյուղատնտեսական մեքենաշինության ինստիտուտ (ՌԳՏՄԻ) (ռուս.՝ Ростовский институт сельскохозяйственного машиностроения, РИСХМ)), Ռոստովի մարզի բազմապրոֆիլ ԲՈՒՀ[1], որը տեղակայված է Դոնի Ռոստովում։

Դոնի Ռոստովի ուսումնական հաստատությունների մակերեսը կազմում է 19,7 հա։ ԲՈՒՀ-ը իր մեջ է ներառում Շինարարության և ճարտարապետության ակադեմիա (ՇՃԱ), 24 ֆակուլտետ, 6 մասնաճյուղ, քոլեջ, գիմնազիա, կադետական դպրոց, մանկապարտեզ։ Համալսարանում մասնաճյուղերի հետ միասին սովորում են 46 000 ուսանող։

2007 թվականից ԴՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնը զբաղեցնում է տեխնիակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բեսարիոն Մեսխին (վերընտրվել է 2017 թվականի ապրիլին 5 տարի ժամկետով[2]։

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲՈՒՀ-ի ղեկավարներն են եղել՝

  • 1930-1931՝ Լ. Բ. Սունիցա (տնօրեն),
  • 1931-1932՝ Ա. Կ. Վիտկովսկի (տնօրեն),
  • 1935-1938՝ Ս. Ա. Սերիկով (տնօրեն),
  • 1938-1939՝ Պ. Ա. Չիկիշ (տնօրեն),
  • 1939-1941՝ Ի. Ի. Սմիրնով (տնօրեն),
  • 1941՝ Յ. Գ. Լիվշից (տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար),
  • 1941-1943՝ Վ. Ի. Լեպորսկի (տնօրեն),
  • 1943-1944՝ Լ. Ի. Լեբիոտկո (տնօրեն),
  • 1944-1973՝ Լ. Վ. Կրասնիչենկո,
  • 1973-1980՝ Յ. Վ. Գրինկով,
  • 1980-1983՝ Ի. Ա. Դոլգով,
  • 1983-1988՝ Յ. Ա. ՈՒՍՏԻՆՈՎ,
  • 1988-2007՝ Ա. Ա. Ռիժկին,
  • 2007-ից՝ Բ. Չ. Մեսխի.

ԴՊՏՀ-ի առաջին տնօրենը եղել է (այն ժամանակ Հյուսիսկովկասյան գյուղատնտեսական մեքենաշինության ինստիտուտ) եղել է հեղափոխական գործիչ և հրապարակիչ Լև Սունիցան, որը ղեկավարել է ԲՈՒՀ-ով ընդմաենը մեկ տարի։ 1931 թվականի վերջին նա հրավիրվել է Մոսկվա, որտեղ դարձել է Միջազգային լենինյան դպրոցի ուսուցիչներից մեկը։ 1939 թվականին աքսորվել է Կոլիմա։ Մահացել է 1943 թվականին։ 1957 թվականին հետմահու ռեաբիլիտացիայի է ենթարկվել։

Սունիցայից հետո ԲՈՒՀ-ը գլխավորել են Ա. Կ. Վիտկովսկին (1931-1932), Լ. Ե. Գլուշենկոն (1932-1935), Ս. Ա. Սերիկովը (1935-1938), Պ. Ա. Չիկիշը (1938-1939)։ Վերջինս այդ պաշտոնը համատեղում էր արդյունաբերական տեխնիկումի տնօրենի աշխատանքի հետ։

1939 թվականին տնօրեն է նշանակվել նրա շրջանավարտ, դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ի. Ի. Սմիրնովը։ 1941 թվականի օգոստոսին նրա ռազմաճակատ հեռանալուց հետո բուհի տնօրենի պարտականությունները իրականացրել են դոցենտներ Յ. Գ. Լիվշիցը, Վ. Ի. Լեպորսկին, Լ. Ի. Լեբիոտկոն։

1943 թվականին, Դոնի Ռոստովի ազատումից հետո, առաջ եկավ բուհի պահպանման հարցը։ Բուհի բոլոր կառույցներն ավերվել էին։ Այդ ժամանակ բուհի ղեկավար էր նշանակվել Լեոնիդ Կրասնիչենկոն։ 1944 թվականի հունիսին Կրասնիչենկոն ԽՍՀՄ-ի ականանետային սարքավորման ժողկոմ է ուղարկել հաստատության վերականգնման նախագիծը, և 1945-1946 թվականներին վերականգնվել էին ինստուտի չորս շենք։ Լ. Վ. Կրասնիչենկոն անընդհատ ղեկավարում էր բուհով մոտ 30 տարի։

2007 թվականին ԴՊՏՀ-ի ռեկորտն է դարձել Բեսարիոն Մեսխին։ Նրա ղեկավարության կառուցվել է գիտալաբորատորային կորպուս 20 հազար մ² մակերեսով, ուսանողների և ասպիրանտների համար բարձրացած դյուրույամբ հանրակացարան, Սևծովյան ափին գտնվող «Ծիածան» բուհական հանգստի բազայում երկու կորպուս, ինչպես նաև կառուցվել են երեք բնակելու տուն և սկսվել է ևս երկուսի կառուցումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. * Список опорных вузов в России пополнили 22 региональных университета // Интерфакс, 18.04.2017
  2. «Бесарион Месхи переизбран ректором ДГТУ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնի պետական տեխնիկական համալսարան» հոդվածին։