Դոնդյուշանի
Բնակավայր | ||
---|---|---|
Դոնդյուշանի | ||
ռումիներեն՝ Dondușeni | ||
Երկիր | Մոլդովա | |
Համայնք | Dondușeni District? | |
Առաջին հիշատակում | հունիսի 27, 1897[1] | |
Մակերես | 2,55 կմ² | |
ԲԾՄ | 218 մետր | |
Բնակչություն | 7101 մարդ (2014)[2] | |
Հեռախոսային կոդ | 251 | |
Փոստային դասիչ | MD-5100, MD-5101 և MD-5102 | |
Ավտոմոբիլային կոդ | DN | |
Պաշտոնական կայք | primariadonduseni.md(ռում.) | |
| ||
Դոնդյուշանի (մոլդ.՝ Dondușeni, Дондушень), քաղաք Մոլդովայում, հանդիսանում է Դոնդյուշանի շրջանի կենտրոնը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Բելցի—Օկնիցա եկաթուղային գծի վրա։
Տեղանուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կա տեսակետ, որ քաղաքի անվանումը վերցված է Դոնդոշ կամ Դոնդեշ ազգանուններից։ Սակայն տեղի բնակչության մեջ կա լեգենդ, որ նախկինում այստեղ բնակության է եկել Դոնդա անունով կին, որի անունով էլ կոչվել է քաղաքը։
Համաձայն ամենատարածված վարկածի բնակավայրի «Դոնդյուշանի» անվանումը ենթադրաբար գալիս է այստեղի չինացի բնակիչներից մեկի անունից, որին անվանում էին պարոն Շեն («Դոմուլ Շեն» մոլդովերենից թարգմանաբար նշանակում է՝ «պարոն Շեն»)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի մասին առաջին հիշատակությունները արվել են XVI դարում[3]։
1812—1917 թվականներին Դոնդյուշանին մտել է Բեսարաբյան գավառի կազմի մեջ։
1882 թվականին Դոնդյուշանիում կառուցվել է կայարան, 1883 թվականին երկաթգիծ։
1902—1905 թվականներին կառուցվել են պոմպակայան և ջրաշտարակ։ 1905 թվականին ներկայիս Անկախության փողոցում սկսվում է առաջին բնակելի տների կառուցումը։ 1910 թվականին կազմակերպվեց առաջին տոնավաճառը։ 1915-ին բացվեցին առաջին արհեստագործական և առևտրային հաստատությունները։ Քաղաքում հիմնվում է խեցեգործական արտադրություն ինչը կապված է մոտակա գյուղերում խեցեգործության զարգացման հետ։
1918 թվականի հունվարի 26-ին Դոնդյուշանի եկած ռումինացի զինվորականները առգրավեցին 160 տոննա ալյուր[4]։ 1918 թվականի մարտի 27-ին բնակավայրը մտավ Ռումինիայի կազմի մեջ։
1920—1930 թվականներին Դոնդյուշանիում գործում էին տարբեր տեսակի առանձին սիոնիստական կուսակցություններ և կազմակերպություններ[5]։
1940 թվականին Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի կողմից Մոլդովաան օկուպացվեց և քաղաքը մտավ նոր կազմավորվող ՄԽՍՀ-ի կազմի մեջ։ 1941 թվականին ռումինական օկուպանտների ղեկավարության կողմից հրամայվեց Տիրասպոլ աքսորել տեղի հրեաներին[5]։
1950-ական թվականներին սկսվեց բնակավայրի արագ զարգացումըа[6]: 1958 թվականին բնակավայրը դարձավ քաղատիպ ավան։ 1963 թվականին Դոնդյուշանին դառնում է վարչական կենտրոն ։
ՄԽՍՀ-ի ժամանակաշրջանում Դոնդյուշանիում կար շաքարի ու հացի գործարաններ և մսի արտադրամաս։
Երկվորյակ քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի բնիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Հելման (ծնվ. 1933)՝ դրամատուրգ, գրող, մասնագետ, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ։
- Յոզեֆ Լանդե (1912—2000)՝ հրեական ծագում ունեցող բրազիլացի պոետ, Իդիշի հեղինակն է։
- Բորիս Ռաիսով (1928—1985)՝ օպերային երգիչ (բարիտոն), Մոլդովայի ժողովրդական արտիստ (1980)։
- Մոշե Սամբատոն (1913—1988)՝ հրեա գրող, գրականագետ։
- Լիդյա Ֆրեյման (1920—1992)՝ լատվիացի դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1970)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Nicu V. Localitățile Moldovei în documente și cărți vechi: îndreptar bibliografic. Volumul 1: A-L (ռումիներեն) — Chișinău: Universitas, 1991. — P. 314. — 508 p. — ISBN 5-362-00841-2
- ↑ 2014 Moldovan census — 2017.
- ↑ Дондюшаны // Советская Молдавия: краткая энциклопедия / Вартичан И. К. — Кишинёв: Главная редакция Молдавской советской энциклопедии, 1982. — С. 176. — 709 с.
- ↑ Лунгу В. Н. Политика террора и грабежа в Бессарабии. — Кишинёв: Картя Молдовеняскэ, 1979. — С. 68. — 216 с. — 2500 экз.
- ↑ 5,0 5,1 «Дондюшанская гордость». dorledor.info. 2013 թ․ հունիսի 9. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «История». donduseni.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Породнились ещё два города Республики Молдова и Румынии
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնդյուշանի» հոդվածին։ |
|