Jump to content

Դողու Փերինչեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դողու Փերինչեք
Doğu Perinçek
 
Կուսակցություն՝ Workers' Party? և Patriotic Party?[1]
Կրթություն՝ Անկարայի համալսարան, իրավաբանության ֆակուլտետ և Անկարայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն Թուրք
Ծննդյան օր հունիսի 17, 1942(1942-06-17) (82 տարեկան)
Ծննդավայր Այնթապ, Թուրքիա
Քաղաքացիություն  Թուրքիա
Ամուսին Սուլե Փերինչեք
Զավակներ

Կան Փերինչեք

  • Մեհմեդ Բորա Փերինչեք
  • Քիրազ Փերինչեք
  • Զեյնեպ Փերինչեք

Դողու Փերինչեք (թուրքերեն՝ Doğu Perinçek, հունիսի 17, 1942(1942-06-17), Այնթապ, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ, իրավաբան և ակադեմիկ, ով եղել է Թուրքիայի «Հայրենիք» (նախկին՝ «Աշխատավորական») կուսակցության նախագահ, հայտնի հայատյաց գործիչ[2][3]։ 2013 թվականի օգոստոսին նա դատապարտվել է բանտարկության, 2014 թվականին ազատ արձակվել։

Դողու (Doğu բառը թուրքերենից թարգմանաբար նշանակում է "Արևելք") Փերինչեքը ծնվել է 1942 թվականի Հունիսի 17-ին Թուրքիայում՝ Այնթապում։ Դողու Փերինչեքի հայրը գլխավոր դատախազի տեղակալ Սադըք Փերինչեքն է, իսկ մայրը՝ Լեբիբե Փերինչեքը։ Դողու Փերինչեքի ծնվելու ժամանակ, նրա հայրն Այնթափում աշխատում էր որպես պահեստային սպա։ Սադըք Փերինչեքը ևս իրավաբան է եղել։

2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով նրան դատապարտում է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։ Դատարանը Փերինչեքին ենթարկում է ֆինանսական և քրեական պատասխանատվության։ Վո կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժում են մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը։

Փերինչեքը 2008 թվականի մարտի 2-ին ձերբակալվել է «Էրգենեկոն» խմբավորման գործով, ապա կալանավորվել։ 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճռով շվեյցարական դատարանները խախտել են Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը, ով Հայոց ցեղասպանությունն անվանել էր «միջազգային սուտ»։ Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը մարտի 11-ին հաղորդել էր, որ Շվեյցարիան պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով։ ՄԻԵԴ-ը գործը Գերագույն պալատ էր ուղարկել մինչև մարտի 17-ը։ Օգոստոսի 25-ին Հայաստանը հայտ է ներկայացնում դատավարությանը մասնակցելու համար։ Ազատ է արձակվել 2014 թվականի մարտի 10-ին։ Դուրս գալուց հետո նրա առաջին գործը «պետության աջակցությամբ ցեղասպանության դեմ թեզերի» պատրաստումն է եղել[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.bbc.com/turkce/haberler-dunya-44054890
  2. Ցեղասպանության 100-ամյակը մեզ համար հայրենիքի պաշտպանություն է. Փերինչեք
  3. «3e8in9eq». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  4. «Փերինչեքը նախկինում հայաբնակ հողերում ծնված, ցեղասպանությունն իրականացրածների ժառանգն է. թուրք իրավապաշտպան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.