Դողու Փերինչեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դողու Փերինչեք
Doğu Perinçek
Doğu Perinçek.jpg
 
Քաղաքացիություն՝ Flag of Turkey.svg Թուրքիա
Կուսակցություն՝ Workers' Party
Կրթություն՝ Անկարայի համալսարան, իրավաբանության ֆակուլտետ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն Թուրք
Ծննդյան օր հունիսի 17, 1942({{padleft:1942|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:17|2|0}}) (75 տարեկան)
Ծննդավայր Այնթապ, Թուրքիա
Ամուսին Սուլե Փերինչեք
Զավակներ

Կան Փերինչեք

  • Մեհմեդ Բորա Փերինչեք
  • Քիրազ Փերինչեք
  • Զեյնեպ Փերինչեք

Դողու Փերինչեք (թուրք.՝ Doğu Perinçek, հունիսի 17, 1942({{padleft:1942|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:17|2|0}}), Այնթապ, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ, իրավաբան և ակադեմիկ, ով եղել է Թուրքիայի «Հայրենիք» (նախկին՝ «Աշխատավորական») կուսակցության նախագահ, հայտնի հայատյաց գործիչ[1][2]։ 2013 թվականի օգոստոսին նա դատապարտվել է բանտարկության, 2014 թվականին ազատ արձակվել։

Դողու (Doğu բառը թուրքերենից թարգմանաբար նշանակում է "Արևելք") Փերինչեքը ծնվել է 1942 թվականի Հունիսի 17-ին Թուրքիայում՝ Այնթապում։ Դողու Փերինչեքի հայրը գլխավոր դատախազի տեղակալ Սադըք Փերինչեքն է, իսկ մայրը՝ Լեբիբե Փերինչեքը։ Դողու Փերինչեքի ծնվելու ժամանակ, նրա հայրն Այնթափում աշխատում էր որպես պահեստային սպա։ Սադըք Փերինչեքը ևս իրավաբան է եղել։

2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով նրան դատապարտում է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։ Դատարանը Փերինչեքին ենթարկում է ֆինանսական և քրեական պատասխանատվության։ Վո կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժում են մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը։

Փերինչեքը 2008 թվականի մարտի 2-ին ձերբակալվել է «Էրգենեկոն» խմբավորման գործով, ապա կալանավորվել։ 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճռով շվեյցարական դատարանները խախտել են Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը, ով Հայոց ցեղասպանությունն անվանել էր «միջազգային սուտ»։ Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը մարտի 11-ին հաղորդել էր, որ Շվեյցարիան պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով։ ՄԻԵԴ-ը գործը Գերագույն պալատ էր ուղարկել մինչև մարտի 17-ը։ Օգոստոսի 25-ին Հայաստանը հայտ է ներկայացնում դատավարությանը մասնակցելու համար։ Ազատ է արձակվել 2014 թվականի մարտի 10-ին։ Դուրս գալուց հետո նրա առաջին գործը «պետության աջակցությամբ ցեղասպանության դեմ թեզերի» պատրաստումն է եղել[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]