Դիսպետչերացում
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Դիսպետչերացում (անգլ.՝ dispatch - առաքում, ցրում բառից), օպերատիվ վերահսկման կենտրոնացում (համակենտրոնացում) և արտադրական պրոցեսների կառավարման կոորդինացում։ Դիսպետչերացման նպատակը տեխնիկատնտեսական բարձր ցուցանիշների, աշխատանքային գրաֆիկների և արտադրական ծրագրերի իրականացման համար ձեռնարկության բոլոր օղակների կամ մի քանի ձեռնարկությունների համաձայնեցված աշխատանքի ապահովումն է։ Ընդգրկում է տեխնոլոգիական պրոցեսների վերահսկումն ու կառավարումը, նյութական և էներգետիկական ռեսուրսների, տրանսպորտի միջոցների վերահսկումն ու օպերատիվ տեղաբաշխումը, մեքենաների և մեխանիզմների աշխատանքի հաշվարկը, բարձրացնում է տրանսպորտի շարժման անվտանգությունն ու ճշգրտությունը։
Ժամանակակից դիսպետչերացումը օգտագործում է կապի, ավտոմատիկայի, արտադրության հեռուստատեսության, հեռուստամեխանիկայի, հաշվողական տեխնիկայի նորագույն միջոցները։ Պարզագույն դիսպետչերացումն իրականացվում է օբյեկտների հետ երկկողմանի դիսպետչերական հեռախոսային կապի օգնությամբ։ Փոքր ձեռնարկությունները, շինարարական հրապարակները սովորաբար ունենում են մեկ կետ՝ դիսպետչերական կառավարման համակարգի կենտրոն։ Խոշոր օբյեկտներում գործում են մի քանի տեղական և մեկ կեևտրոնական (մյուսների գործունեությունը կոորդինացնող) դիսպետչերական կետեր։
էներգետիկայում դիսպետչերացումն իրականացնում է էլեկտրակայանների, ենթակայանների, էլեկտրահաղորդման գծերի և սպառման խոշոր տեղակայանքների օպերատիվ կառավարումը։ Ապահովում է էներգահամակարգերի աշխատանքի հուսալիությունն ու անխափանությունը, էլեկտրաէնևրգիայի բաշխումը՝ բեռնվածության գրաֆիկին համապատասխան, էներգահամակարգերի պաշտպանությունը են։ Դիսպետչերը մեկ էներգահամակարգի շրջանակներում վերահսկում և կոորդինացնում է մի քանի էլեկտրակայանների և էլեկտրացանցերի համատեղ աշխատանքը։ Օբյեկտների մասին ինֆորմացիան դիսպետչերն ստանում է հերթապահ օպերատորներից, ինժեներներից, տեսուչ տեխնիկներից, վերահսկիչներից կամ այն գրանցվում և մշակվում է տվյալների հավաքման և մշակման ավտոմատացված համակարգերում։ Ստացված ինֆորմացիան դիսպետչերի պուլտում արտացոլվում է ազդանշանման և ինդիկացիայի տարբեր միջոցներով՝ հեռուստատեսային հսկիչ տեղակայանքների և արտացոլման հատուկ սարքերի էկրանների վրա։ Խոշոր էներգահամակարգների դիսպետչերական կետերը հանդերձվում են էլեկտրոնային կառավարող մեքենաներով։
Անընդհատ արտադրական պրոցեսներով արդյունաբերական ձեռնարկությունները, որոնցում պրոցեսների ընթացքը կարող է ներկայացվել մաթեմատիկորեն, ինֆորմացիայի ավտոմատ մշակման համար կիրառում են տրամաբանական սարքեր կամ կառավարող հաշվողական մեքենաներ։ Բարդ արտադրանքների թողարկման ժամանակ, որոնց պատրաստմանը մասնակցում են մի քանի ինքնուրույն ձեռնարկություններ (հաճախ արդյունաբերության տարբեր ճյուղերից)՝ գիտահետազոտական և նախագծայիև կազմակերպությունների մասնակցությամբ, առաջացել է միջգործարանային դիսպետչերացում։
Ավտոմոբիլային, օդային, ջրային և երկաթուղային տրանսպորտներում դիսպետչերացման նպատակն է ուղևորների ու բեռների հուսալի և անխափան փոխադրման ապահովումը։ Հիմնական խնդիրներն են․ շարժակազմի վիճակի, տեխնիկական պատրաստության, բեռնման-բեռնաթափման աշխատանքների գրաֆիկների և շարժման չվացուցակի պահպանման անընդհատ վերահսկամը, ուղևորներին տոմսերով և անհրաժեշտ ինֆորմացիայով ապահովումը։
Շինարարության մեջ դիսպետչերացումն իրականացվում է կապի ժամանակակից միջոցների, ավտոմատ հաշվարկի և վերահսկողության օգնությամբ։ Դիսպետչերական ծառայության խնդիրներն են շինարարության օպերատիվ պլանների կատարումը, շինարարությունը բանվորներով, շինանյութերով ու կառուցվածքներով, շինարարական մեքենաներով, տրանսպորտով ժամանակին ապահովման վերահսկումը, շինարարական տեղամասերի աշխատանքի համաձայնեցումը, մեքենաների և աշխատանքային պարապուրդների վերացումը։ Շինարարության մեջ կառավարման դիսպետչերական համակարգն ընդգրկում է շինարարական արտադրության և սպասարկման բոլոր տարրերը։
Գյուղատնտեսության մեջ դիսպետչերացումն իրականացվում է սովխոզի կամ կոլտնտեսության դիսպետչերական ծառայության միջոցով և ընդգրկում տնտեսության բոլոր արտադրական տեղամասերը։ Երևանի մաթեմաթիկական մեքենաների ԳՀԻ-ում մշակվել է երկրում առաջին «Մարշրուտ-1» դիսպետչերական համակարգը, այն էլեկտրոնային հաշվողական մեքենա էր ինֆորմացիայի ներածման, պահպանման և արտածման օժանդակ հարմարանքներով։ Տեղակայվել է երկաթուղային ճանապարհների մոսկովյան հանգույցում և ապահովել տոմսերի վաճառքն ու պահեստավորումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 399)։ |