Դիմորֆոտեկա նարնջագույն
Դիմորֆոտեկա նարնջագույն | |
Դիմորֆոտեկա նարնջագույն | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Աստղածաղկայիններ (Asteroideae) |
Տրիբա | Calenduleae |
Ցեղ | Դիմորֆոտեկա (Dimorphotheca) |
Տեսակ | Դիմորֆոտեկա նարնջագույն (D. sinuata) |
Միջազգային անվանում | |
Dimorphotheca sinuata |
Դիմորֆոտեկա նարնջագույն, աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա ծաղկաբույս, որը մեր պայմաններում օգտագործվում է որպես միամյա։ Ողղաձիգ, խիտ ճյուղավորված թուփ է՝ մինչև 30 սմ բարձրությամբ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծաղկաբույլը հիշեցնում է երիցուկ իր ոսկենարնջագույն լեզվակավոր խոշոր ծաղիկներով, որոնց տրամագիծը հասնում է 6-7 սմ-ի։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, ցանքից 70-90 օր հետո։ Ծաղկագլխիկը սովորաբար դեղին է կամ նարնջագույն՝ մանուշակագույն նշաններով[1][2]։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ, սակայն լավ է աճում ավազակավային փուխր, ստրուկտուրային հողերում։ Լուսասեր է, լավ է ծաղկում միայն առատ լուսավորության պայմաններում, ծաղկաբույլերը բացվում են միայն պարզ, արևոտ օրերին, իսկ գիշերը ամպամած եղանակին փակվում են։
Սերմերը ցանում են բաց գրունտում ապրիլի վերջին կամ մայիսի սկզբներին։ Ծիլերը խոշորանալուց հետո անհրաժեշտ է նոսրացնել՝ թողնելով բույսը բույսից 20 սմ հեռավորության վրա։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լայնորեն կարելի է օգտագործել ծաղկային բոլոր տեսակի ձևավորումներում՝ ծաղկամարգերում, ծաղկաթմբերում, միքսբորդերներում, մավրիտանական սիզախոտերում, ինչպես նաև կտրած ծաղիկներ ստանալու համար[3]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիմորֆոտեկա նարնջագույնը աճում է Հարավային Ամերիկայի արևելքում և Նամիբիայում՝ ավազոտ անապատներում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Flora of North America, Dimorphotheca sinuata de Candolle in A. P. de Candolle and A. L. P. P. de Candolle, Prodr. 6: 72. 1838.
- ↑ Gibbs Russell, G. E., W. G. M. Welman, E. Retief, K. L. Immelman, G. Germishuizen, B. J. Pienaar, M. Van Wyk & A. Nicholas. 1987. List of species of southern African plants. Memoirs of the Botanical Survey of South Africa 2(1–2): 1–152(pt. 1), 1–270(pt. 2).
- ↑ Լ․ Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987
- ↑ «Plantzafrica: Dimorphotheca sinuata». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմորֆոտեկա նարնջագույն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմորֆոտեկա նարնջագույն» հոդվածին։ |
|