Դիմիտրի Ռոստովցու եկեղեցի (Դոնի Ռոստով)
Դիմիտրի Ռոստովցու եկեղեցի ռուս.՝ Церковь Димитрия Ростовского | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Դավանանք | Ռուս ուղղափառ եկեղեցի |
Թեմ | Ռոստովի և Նովոչերկասկի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 2000 |
Անվանված | Դմիտրի Ռոստովցի |
Հիմնադրված | 2000 |
Դիմիտրի Ռոստովցու եկեղեցի (ռուս.՝ Церковь Димитрия Ростовского), ուղղափառ տաճար Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։ Նվիրված է Ռուս ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ, սրբերի շարքին դասված Դիմիտրի Ռոստովցուն։ Կառուցվել է 2000-2008 թվականներին ճարտարապետ Ժ. Պ. Վոլոշինայի նախագծով։ Ենթարկվում է Մոսկվայի պատրիարքարանի Ռոստովի և Նովոչերկասկի թեմին[1]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիմիտրի Ռոստովցու եկեղեցին այդ սրբին նվիրված առաջին տաճարը չէ Դոնի Ռոստովում։ 1751 թվականին քաղաքում կառուցվել է մատուռ, որը 1761 թվականին, Վորոնեժի և Ելեցի եպիսկոպոս Կիրիլի օրհնությամբ և սուրբ Դիմիտրի Սոմովի ամրոցի պարետ գեներալ-մայորի համաձայնությամբ, ստացել է եկեղեցու կարգավիճակ։ Սակայն 1786 թվականին այս եկեղեցին խիստ խարխլվեց, և այդ պատճառով տեղական իշխանությունները որոշեցին այն փակել։ 1796 թվականին Դիմիտրիի եկեղեցին քանդվեց, իսկ նրա պիտանի շինանյութից Աստվածածնի եկեղեցուն կից կառուցվեց կողմնասեղան հանուն սուրբ Դիմիտրի Ռոստովցու[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր ուղղափառ ծուխը Դոնի Ռոստով քաղաքում կազմավորվել է մոտավորապես 2000 թվականին։ 2000 թվականի հոկտեմբերի 4-ին Ռոստովի արքեպիսկոպոս Պանտելեիմոնը (Դոլգանով) դրեց Դիմիտրի Ռոստովցու ապագա տաճարի հիմքի առաջին քարը։ Տաճարը կառուցվել է մոտավորապես ութ տարի։ 2001 թվականին հուլիսին կառուցվող տաճարին կից հիմնադրվել է ժամանակավոր ծխական համայնք[3]։
2004 թվականի սեպտեմբերի 17-ին արքեպիսկոպոս Պանտելեիմոնը կրկին այցելել է կառուցվող եկեղեցու վայրը և օծել է նրա գմբեթներն ու խաչերը։ Դրանից հետո տաճարի կառուցումն ավարտվել է, և այն սկսել է իր գործունեությունը, թեև փոքր շինարարական և դեկորացիոն աշխատանքները շարունակվել են մինչև 2008 թվականը։ Նույն 2004 թվականին տաճարին կից բացվել է եկեղեցական-ծխական դպրոց[3]։
Դիմիտրի Ռոստովցու եկեղեցուն կից գործում է նաև բարեգործական ճաշարան։ Տաճարի ղեկավարությունն ակտիվորեն համագործակցում է Ռոստովի գավառագիտության մարզային թանգարանի, ինչպես նաև տեղական զանգվածային լրատվության միջոցների հետ[3]։
Հովիվներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Պյատնիցկի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ростов-на-Дону|Церковь Димитрия Ростовского». sobory.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «История церкви Святого Димитрия Ростовского, первой церкви Ростова-на-Дону | Статьи | Главная | Научный журнал». www.relga.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «РОСТОВСКИЙ-НА-ДОНУ ДИМИТРИЕВСКИЙ ХРАМ - Древо». Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.