Դիմադրություն (էլեկտրական)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիմադրություն (այլ կիրառումներ)
Էլեկտրական դիմադրություն, նյութի հակազդեցության չափը էլեկտրական հոսանքի կայուն անցման դիմաց։ Միատեսակ լայնական հատույթով նյութի դիմադրությունը համեմատական է նրա երկարությանը և հակադարձ համեմատական է լայնական հատույթի մակերեսին և ուղիղ համեմատական է նյութի տեսակարար դիմադրությանը։
Էլեկտրական դիմադրությունը հայտնաբերել է Գեորգ Օհմը, 1820-ականների վերջերին[1]։ Դիմադրությունը շփման մեխանիկական պատկերացման հետ որոշ կոնցեպտուալ զուգահեռներ է կիսում։ ՄՄՀ-ի էլեկտրական դիմադրության միավորը օհմնն է, իսկ սիմվոլը՝ Ω։ Դիմադրության հակադարձ (1/R) մեծությունը կոչվում է էլեկտրական հաղորդականություն, և չափվում է սիմենս միավորով, սիմվոլը՝ S։
Ըստ Օհմի օրենքի, ցանկացած նյութի դիմադրությունը որոշվում է նրա երկու ծայրի միջև պոտանցիալների տարբերությունը նրա միջով հոսանքի վրա բաժանելով՝
որտեղ
- R-ը նյութի դիմադրությունն է, չափված օհմով, որը հավասար է J·s/C2
- U-ն նյութի ծայրերի միջև պոտենցիալների տարբերությունն է, չափված վոլտով
- I-ը նյութի միջով հոսող հոսանքն է, չափված ամպերով
Նյութերի մեծ մասի համար, դիմադրությունը անկախ է առարկայի միջի հոսանքից կամ նրա ծայրերի միջև լարվածության չափից։ Սա նշանակում է, թե դիմադրություն հաստատուն է տվյալ ջերմության և նյութի համար։ Այդ իսկ պատճառով, առարկայի դիմադրությունը կարելի է բացատրել որպես լարվածության հարաբերակցությունը հոսանքի՝
Ոչ-գծային առարկաների դեպքում (ոչ զուտ դիմադրողական, կամ Օհմի օրենքին չենթարկվող), այս հարաբերակցությունը կարող է փոխվել լարվածության կամ հոսանքի փոփոխման հետ. հարաբերակցությունը ամեն կետում, I–V կորագիծի տանգենսի թեքվածքի հակադարձը, կոչվում է «լարական դիմադրություն» (անգլերեն՝ chordal resistance) կամ «ստատիկ դիմադրություն»[2][3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլեկտրական շղթայի դիմադրություն
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ohm discovers resistance during 1825–30
- ↑ Forbes T. Brown (2006). Engineering System Dynamics. CRC Press. էջ 43. ISBN 9780849396489.
- ↑ Kenneth L. Kaiser (2004). M1 Electromagnetic Compatibility Handbook. CRC Press. էջ 13-52. ISBN 9780849320873.
{{cite book}}
: Check|url=
value (օգնություն)