Դիխթաու (կարաչ.-բալկ.՝ Дых тау), լեռնազագաթ Մեծ Կովկասի կենտրոնական մասում՝ Կողքային լեռնաշղթայում, Չեբեք-Ղուլամ գետի (Թերեքի ավազան) ակունքներում, Կաբարդա-Բալկարական Հանրապետությունում։ Բարձրությունը 5203 մ է։
Անվանումն առաջացել է թուրքերեն դիկ «ուղղաբերձ, զառիթափ» և թաու՝ «լեռ» բառերից, այսինքն՝ «զառիթափ լեռ»[1]։