Դետրոյտի աստղադիտարան
Դետրոյտի աստղադիտարան անգլ.՝ Detroit Observatory | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Մասն է | Միչիգանի համալսարան |
Երկիր | ԱՄՆ[1] |
Վայր | Էն Արբոր |
ԲԾՄ | 294 մետր |
Հիմնադրվել է՝ | 1854 |
Detroit Observatory Վիքիպահեստում |
Դետրոյտի աստղադիտարան (անգլ.՝ Detroit Observatory), աստղագիտական աստղադիտարան, որը հիմնադրվել է 1854 թվականին ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Էնն Արբոր քաղաքում[2]։ Աստղադիտարանը կոչվում է նաև «Էնն Արբոր»։ Պատկանում է Միչիգանի համալսարանին։
Աստղադիտարանի ղեկավարները
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1854-1863 - Ֆրանց Բրյունով - աստղադիտարանի առաջին տնօրենը
- 1863-1879 - Ջեյմս Վոթսոն
- 1879-1891 - Մարկ Վ. Հարինգթոն
- 1892-1905 - Ասաֆ Հոլլ կրտսեր
- 1905-1926 - Ուիլյամ Հասսի
- 1927-1929 - Ռալֆ Հ. Քերթիս
- 1930-1941 - Հեբեր Դաուստ Քերթիս
- 1942-1945 - Վ.Կարլ Ռուֆուս
- 1945-1946 - Ա.Դ.Մաքսվել
- 1946-1960 - Լեո Գոլդբերգ
- 1960-1961 - Ֆրիմեն Դ. Միլլեր
- 1962-1970 - Օրրեն Քաթբերտ Մոհլեր
- 1970-1982 - Ուիլյամ Ալբերտ Հիլթներ
Աստղադիտարանի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դետրոյտի աստղադիտարանը Միչիգանի համալսարանի առաջին հետազոտական հաստատություն է եղել։ Դրա կառուցումը ֆինանսավորել են Դետրոյտի մի քանի գործարարներ՝ պայմանով, որ աստղադիտարանը կկրի իրենց հայրենի քաղաքի անունը։ Հետագայում աստղադիտարանի գործառույթները փոխանցվեցին ավելի նոր՝ Անջել Հոլլ աստղադիտարանին։ 2005 թվականին աստղադիտարանը ներառվել է պատմական գրադարանի մեջ։
Աստղադիտարանի գործիքները
[խմբագրել | խմբագրել կոդը]- 15-սմ միջօրեական շրջանակ (1854)
- 32 սմ ռեֆրակտոր (1857) - տեղադրման պահին այն աշխարհում երրորդ ամենամեծ ռեֆրակտորն էր
- Ուսանողական 6 դյույմանոց ռեֆրակտոր (1880)
- Ուսանողական անցումային գործիք (1880)
- 37.5 դյույմանոց ռեֆլեկտոր (1908)
Հետազոտական ուղղություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստերոիդների որոնում
Հիմնական ձեռքբերումները
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1863-1877 թվականներին Ջեյմս Վոթսոնը աստղադիտարանում հայտնաբերել է 21 աստերոիդներ
- Երկու գիսաստղերի հայտնաբերում
Նշանավոր աշխատակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ասաֆ Հոլլ
- Ջադսոն Բ. Քոյթ
- Ջոն Մարտին Շեբերլե
- Դին Բենջամին Մաքլաֆլին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Robert Havey. «Written in the Stars» (անգլերեն). bentley.umich.edu. Արխիվացված է օրիգինալից 2021 թ. ապրիլի 19-ին. Վերցված է 2024 թ. մարտի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստղադիտարանի պաշտոնական էջ
- Detroit ObservatoryԱրխիվացված 2011-01-16 Wayback Machine on Arborwiki
- Detroit Observatory Home PageԱրխիվացված 2007-07-06 Wayback Machine - աստղադիտարանի հին էջը
- Patricia S. Whitesell (2003). «Detroit Observatory: nineteenth-century training ground for astronomers» (PDF). Journal of Astronomical History and Heritage. էջեր стр. 69-106.
Փոքր մոլորակի կենտրոնում դիտարկումների հրապարակումներ.
- Փոքր մոլորակների աստղաչափական դիտարկումներ
- Փոքր մոլորակների աստղաչափական դիտարկումներԱրխիվացված 2016-03-07 Wayback Machine
Հրապարակումներ NASA ADS-ի տվյալների բազայում.
1870 թվականից հետո գիսաստղերի և մոլորակային արբանյակների դիտարկումները.
- Архивы наблюденийԱրխիվացված 2010-10-30 Wayback Machine, MPC