Jump to content

Դեսաու-Վյոռլիցյան այգի-թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեսաու-Վյոռլիցյան այգի-թագավորություն
Dessau-Wörlitz Garden Realm*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Գերմանիա Գերմանիա
Տիպ մշակութային
Չափանիշներ ii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2000  (24 նստաշրջան)
Համար 534
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Դեսաու-Վյոռլիցյան այգի-թագավորություն (գերմ. Dessau-Wörlitzer Gartenreich), եվրոպական կարևորություն ունեցող մշակութային լանդշաֆտ Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ մարզում։ Ներառում է բազմաթիվ շենքեր ու լանդշաֆտներ անգլիական զբոսայգիների ձևավորմամբ։ Այգի թագավորությունը իր մեջ ընդգրկում է 142 քառակուսի կիլոմետր տարածք։ 2000 թվականի նոյեմբերին Դեսսաու-Վյորլից պարտեզ թագավորություն ոստանը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։ Այգի թագավորությունը ներառում է այնպիսի պալատներ ու զբոսայգիները, ինչպիսիք են Լուիզում և Գեորգիում զբոսայգիները, Մոզիգկաու,Գոսկյունաու, Լաիներ-Բերգ և Զիգլիցեռ-Բերգ պալատները, Օրանիենբաում և Վյորլիցկի պուրակները։ 2001 թվականին այգի թագավորությունը ընդգրկվել է Կապույտ գրքում, որտեղ ներառված են արևելյան Գերմանիայի ամենակարևոր մշակութային հաստատությունները։ Ներկայումս Գերմանիայում կան 20 այսպես կոչված «մշակութային փարոսներ»։

Առաջին համալիրը կառուցվել է Անհալթ-Դեսսաուի իշխան Լեոպոլդ III-ի հրամանով 18-րդ դարի երկրորդ կեսին։ Որպես նմուշ ճարտարապետ իշխանական տան ճարտարապետ Էրմանսդորֆը վերցրել է 18-րդ դարի առավել հայտնի պարտեզ համալիրները՝ Էրմենոնվիլն ու Սթոուրհեդը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Centre, UNESCO World Heritage. «Garden Kingdom of Dessau-Wörlitz». UNESCO World Heritage Centre (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեսաու-Վյոռլիցյան այգի-թագավորություն» հոդվածին։