Jump to content

Դեպի փարոսը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեպի փարոսը
անգլ.՝ To the Lighthouse
ՀեղինակՎիրջինիա Վուլֆ
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՄոդեռնիզմ
Բնօրինակ լեզուբրիտանական անգլերեն
Նկարագրում էSkyes?
ՆախորդՄիսիս Դելլոուեյ
ՀաջորդՕրլանդո
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվ1927
Պարգև(ներ)
 To the Lighthouse Վիքիպահեստում

Դեպի փարոսը (անգլ.՝ To the Lighthouse), 20-րդ դարի անգլիացի արձակագրուհի Վիրջինյա Վուլֆի՝ 1927 թվականին հրատարակած վեպը, որը, «Միսիս Դելոուեյ» երկի հետ մեկտեղ, համարվում է նրա գլուխգործոցը։ Պատումի կենտրոնում 1910 և 1920 թվականներին Ռեմզի ընտանիքի կատարած երկու այցերն են շոտլանդական Սքայ կղզի, որտեղ գտնվում էր նրանց քաղաքամերձ տունը։ Վեպում հեղինակը հետևում ու ընդլայնում է Մարսել Պրուստի ու Ջեյմս Ջոյսի սկզբնավորած մոդեռնիստական գրելաոճը, ըստ որի՝ դիպաշարը (սյուժեն) մղվում է երկրորդ պլան՝ առաջին պլանում իր տեղը զիջելով փիլիսոփայական ինքնավերլուծությանը, խոհերին, մտահայեցումներին։ Ընդ որում՝ բազմակենտրոն շարադրանքում կիրառվում է «գիտակցության հոսքի» գրական տեխնիկան, տեղ են գտնում մանկության վերհուշեր, հարաբերություններ հասուն տարիքում... Արծարծվում են կորստյան ցավ ու վշտին, սուբյեկտիվությանը, արվեստի բնույթին, ընկալման հիմնախնդիրներին առնչվող թեմաներ։ Գրողի ամուսնու՝ գրահրատարակիչ Լեոնարդ Վուլֆի կարծիքով՝ Վիրջինյան ստեղծել է մի իսկական գլուխգործոց, լրիվ նոր մի հոգեբանական պոեմ[1]։ Դեպի փարոսը վեպը հրատարակվել ու վաճառվել է բավականին մեծ տպաքանակով՝ այդ առումով զգալիորեն գերազանցելով Վուլֆի նախորդ երկերին և հնարավորություն ընձեռելով ավտոմեքենա գնելու։

1998 թվականին Modern Library հրատարակչական ընկերությունը իր կազմած «20-րդ դարի անգլալեզու 100 լավագույն վեպերի ցանկ»-ում «Դեպի փարոսը» վեպին հատկացրել է 15-րդ տեղը[2]։

2005 թվականին TIME ամսագիրը այդ երկը ներառել է 1923 թվականից հետո լույս ընծայված լավագույն անգլիագիր վեպերի հարյուրյակում[3]։

1983 թվականին վեպի հիման վրա ստեղծվել է գեղարվեստական հաջողված կինոնկար։ BBC-ն գրական այդ երկի երկու ռադիոբեմադրություն է հեռարձակել անվանի դերասանների մասնակցությամբ։ Բացի այդ, «Դեպի փարոսը» վեպի թեմաներով գրվել ու բեմադրվել է երկու բալետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Woolf 1980, p. 123.
  2. «100 Best Novels». Random House. 1999. Վերցված է 2010 թ․ հունվարի 11-ին. This ranking was by the Modern Library Editorial Board Արխիվացված 2010-09-02 Wayback Machine of authors.
  3. «All-Time 100 Novels». Time. 2010 թ․ հունվարի 6. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Virginia Woolf, To the Lighthouse, (London։ Hogarth, 1927) First edition; 3000 copies initially with a second impression in June.
  • Virginia Woolf, To the Lighthouse, (New York։ Harcourt Brace, 1927) First US edition; 4000 copies initially with at least five reprints in the same year.
  • Virginia Woolf, To the Lighthouse (Wordsworth Classics, 1994), with introduction and notes by Nicola Bradbury, 978-1853260919
  • Davies, Stevie (1989). Virginia Woolf To the Lighthouse. Great Britain։ Penguin Books. ISBN 0-14-077177-8.
  • Raitt, Suzanne (1990). Virginia Woolf’s To the Lighthouse. New York։ Harvester Wheatsheaf. ISBN 0-7450-0823-2.
  • Dick, Susan; Virginia Woolf (1983). «Appendix A». To the Lighthouse։ The Original Holograph Draft. Toronto, Londo։ University of Toronto Press.
  • Woolf, Virginia (1980). Bell, Anne Olivier; McNeillie, Andrew (eds.). The Diary of Virginia Woolf, Volume III։ 1925–1930. London։ Hogarth. ISBN 0-7012-0466-4

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեպի փարոսը (վեպ)» հոդվածին։