Դեյվ Իսթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյվ Իսթ
Իսթը 2017 թվականի հունիսին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունDave East
Ի ծնե անունԴևիդ Բրուսթեր կրտսեր
Նաև հայտնի է որպեսDave East
Ծնվել էհունիսի 3, 1988 (35 տարեկան)
Նյու Յորք
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ
ՄասնագիտությունՌեփեր
Գործիքներվոկալ
Գործունեություն2010-ներկա
ԼեյբլMass Appeal Records, Def Jam Recordings
ԿրթությունTowson University?, Սպրինգբրութի բարձրագույն դպրոց և Ռիչմոնդի համալսարան[1]
ԿապվածՆես
Կայքdaveeastmusic.com
 Dave East Վիքիպահեստում

Դևիդ Բրուսթեր կրտսեր (անգլ.՝ David Brewster Jr., հունիսի 3, 1988(1988-06-03), Արևելյան Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ռեփեր, ով ավելի հայտնի է Դեյվ Իսթ (անգլ.՝ Dave East) բեմական անվամբ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական կարիերան սկսել է 2010 թվականին՝ թողարկելով իր «Change of Plans» կոչվող առաջին միքսթեյպը[2]։ 2011-2013 թվականների ընթացքում ևս մի քանի միքսթեյպ թողարկելուց հետո[3], 2014 թվականին նա ստորագրեց պայմանագիր ամերիկացի ռեփեր Նեսի Mass Appeal Records ձայնագրման լեյբլի հետ[4]։ Այդ լեյբլի անդամ դառնալուց հետո Իսթը թողարկեց «Black Rose» միքսթեյպը, որն էլ նրան տվեց ավելի մեծ ճանաչում[5]։ 2015 թվականին թողարկվեց նրա «Hate Me Now» միքսթեյպը, որի երգացանկը ներառում է զուգերգեր Փուշա Թիի, Ռիկո Լավի, Սթայլս Փիի, Ջադակիսի, Ֆլոյդ Մայլսի, Նեսի և Թրիստան Ուայլդսի հետ[6]։

2016 թվականի հունիսին ամերիկյան «XXL» ամսագիրը Իսթին ընդգրկեց իր ամենամյա «Freshman» ցանկում, որում ընդգրկվում են լավագույն 10 նորեկ ռեփերները[7]։ 2016 թվականի սեպտեմբերին նա ելույթ ունեցավ BET Hip Hop Awards մրցանակաբաշխությունում[8]։ Նույն ամսում նա ստորագրեց պայմանագիր Def Jam Recordings լեյբլի հետ և թողարկեց իր «Kairi Chanel» միքսթեյպը[9], որը Billboard 200 հիթ շքերթում զբաղեցրեց 38-րդ հորիզոնականը[10]։

2017 թվականի հունվարին Իսթը նկարահանվեց BET հեռուստաալիքի «Being Mary Jane» հեռուստասերիալում[11]։ 2017 թվականի օգոստոսին թողարկվեց նրա «Paranoia: A True Story» մինի ալբոմը, որի երգացանկում ընդգրկված է «Perfect» սինգլը երգիչ Քրիս Բրաունի հետ համագործակցությամբ[12]։ Այդ մինի ալբոմը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը Billboard 200-ում[13]։ 2017 թվականի սեպտեմբերին Իսթը վարեց առաջին Goldie Awards մրցանակաբաշխությունը[14]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսթը մուսուլման է[15]։ Նա ունի դուստր՝ Քայրի Շանել Բրուսթերը, ով ծնվել է 2016 թվականի մարտին[16]։ Նա իր «Kairi Chanel» միքսթեյպը անվանել է դստեր անունով[9]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքսթեյպներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Change of Plans» (2010)
  • «Insomnia» (2011)
  • «American Greed» (2011)
  • «Don't Sleep» (2011)
  • «No Regrets» (2012)
  • «Gemini» (2013)
  • «Black Rose» (2014)
  • «Straight Outta Harlem» (2014)
  • «Hate Me Now» (2015)
  • «Kairi Chanel» (2016)

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Born Broke Die Rich» (Քորի հետ) (2016)
  • «Paranoia: A True Story» (2017)
  • «Paranoia 2» (2018)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. College Basketball at Sports-Reference.com
  2. «Dave East - Change of Plans (Hosted by DJ Ill Will & DJ Rockst». HotNewHipHop. 2010 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  3. «How They Came Up: The Dave East Story». Indie Hip Hop. 2014 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  4. «Dave East Details Signing With Nas & Mass Appeal». HipHopDX. 2015 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  5. «Is Dave East Destined For Greatness?». The Source. 2016 թ․ հուլիսի 12. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  6. «Dave East - Hate Me Now [New Mixtape]». HotNewHipHop. 2015 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  7. «2016 XXL Freshman Class Cover». XXL. 2016 թ․ հունիսի 13. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  8. «Dave East, Young M.A & More Trade Bars On 2016 BET Cypher». HipHopDX. 2016 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
  9. 9,0 9,1 «Stream Dave East's Debut Album "Kairi Chanel"». HotNewHipHop. 2016 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
  10. «Dave East - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
  11. «Watch Out D-Wade! Rapper Dave East Is Gabby's Guest On "Being Mary Jane" [VIDEO]». Bossip. 2016 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
  12. «Dave East Reveals Tracklist for 'Paranoia: A True Story'». HotNewHipHop. 2017 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
  13. «Brand New Scores First No. 1 Album on Billboard 200 Chart With 'Science Fiction'». Billboard. 2017 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
  14. «A-Trak's Goldie Awards: Dave East to Host & More Details». Billboard. 2017 թ․ հունիսի 6. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
  15. «Dave East Has Harlem, Nas, and the Whole City Behind Him». Village Voice. 2015 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
  16. «BABY SCOOP: Rapper Dave East Welcomes A Baby Girl». Ice Cream Convos. 2016 թ․ մարտի 9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]