Jump to content

Դեյան Ռադիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյան Ռադիչ
Քաղաքացիությունը  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 8, 1980(1980-07-08)[1] (43 տարեկան)
Ծննդավայր Ինջիա, Socialist Autonomous Province of Vojvodina, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Հասակ 1,87 մետր
Դիրք դարպասապահ

Դեյան Ռադիչ (սերբ.՝ Dejan Radić, հուլիսի 8, 1980(1980-07-08)[1], Ինջիա, Socialist Autonomous Province of Vojvodina, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլային կարիերան սկսել է «Ռադ» երիտասարդական ակումբի կազմում։ 2000 թվականին ներգրարվվել է թիմի մեկնարկային կազմում։ 2003/04 թվականների մրցաշրջանում կեսամյա վարձավճարով տեղափոխվել է «Ռադնիչկի» ակումբ։ 2004 թվականի հունվարին տեղափոխվել է «Ալանիա» ակումբ, որի կազմում խաղացել է 26 խաղ։

2005 թվականի ամռանը վերադարձել է Սերբիա, որտեղ կես տարվա ընթացքում ելույթ է ունեցել «Վաիվոդինա» ակումբում։ 2007 թվականի հունվարին տեղափոխվել է «Սպարտակ-Նալչիկ» ակումբ, 3 խաղաշրջանում խաղացել է 43 խաղ։ 2010 թվականի հունվարին երկամյա պայմանագիր է կնքել «Ռոստով» ակումբի հետ։ 2011/12 թվականների Ռուսաստանի առաջնության 6-րդ փուլում «Տերեկ» ակումբի դեմ խաղի ժամանակ ակումբի հարձակվող Զաուր Սադաևի հետ բախման արդյունքում երիկամի ճեղքվածք է ստացել։ Վիրահատության արդյունքում բժիշկները հեռացրել են Ռադիչի մեկ երիկամը[2]։ Իսկ մայիսի վերջին սկսել է թեթև պարապմունքներ անցկացնել։

2012 թվականին ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան վերսկսելու վերաբերյալ որոշում չի կայացվել, և Դեյան Ռադիչը դուրս է մնացել Ռուսաստանի առաջնությունից։

2012 թվականի ամռանը դարձել է «Ռոստով» ակումբի անդամ[3]։ Նրա պարտականություններից է ակումբի համար նոր ֆուտբոլիստների ընտրությունն ու վերահսկողությունը, «Ռոստովի» երկրպագուների հետ աշխատանքը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիչն ամուսնացած է։ Նրա կինը` Դեյանան, Բելգրադի արվարձան Ինժիյայից է։ Նրանք ծանոթացել են 1988 թվականին։ Ունեն 2 որդի և մեկ դուստր[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյան Ռադիչ» հոդվածին։