Դեյան Ռադիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դեյան Ռադիչ
DejanRadic.jpg
Քաղաքացիությունը Flag of Serbia.svg Սերբիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 8, 1980(1980-07-08)[1] (39 տարեկան)
Ծննդավայր Ինջիա, Սրեմի շրջան, Վոյեվոդինա, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Հասակ 1,87 մետր

Դեյան Ռադիչ (սերբ.՝ Dejan Radić, հուլիսի 8, 1980(1980-07-08)[1], Ինջիա, Սրեմի շրջան, Վոյեվոդինա, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլային կարիերան սկսել է «Ռադ» երիտասարդական ակումբի կազմում: 2000 թվականին ներգրարվվել է թիմի մեկնարկային կազմում: 2003/04 թվականների մրցաշրջանում կեսամյա վարձավճարով տեղափոխվել է «Ռադնիչկի» ակումբ: 2004 թվականի հունվարին տեղափոխվել է «Ալանիա» ակումբ, որի կազմում խաղացել է 26 խաղ:

2005 թվականի ամռանը վերադարձել է Սերբիա, որտեղ կես տարվա ընթացքում ելույթ է ունեցել «Վաիվոդինա» ակումբում: 2007 թվականի հունվարին տեղափոխվել է «Սպարտակ-Նալչիկ» ակումբ, 3 խաղաշրջանում խաղացել է 43 խաղ: 2010 թվականի հունվարին երկամյա պայմանագիր է կնքել «Ռոստով» ակումբի հետ: 2011/12 թվականների Ռուսաստանի առաջնության 6-րդ փուլում «Տերեկ» ակումբի դեմ խաղի ժամանակ ակումբի հարձակվող Զաուր Սադաևի հետ բախման արդյունքում երիկամի ճեղքվածք է ստացել: Վիրահատության արդյունքում բժիշկները հեռացրել են Ռադիչի մեկ երիկամը[2]: Իսկ մայիսի վերջին սկսել է թեթև պարապմունքներ անցկացնել:

2012 թվականին ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան վերսկսելու վերաբերյալ որոշում չի կայացվել, և Դեյան Ռադիչը դուրս է մնացել Ռուսաստանի առաջնությունից:

2012 թվականի ամռանը դարձել է «Ռոստով» ակումբի անդամ[3]: Նրա պարտականություններից է ակումբի համար նոր ֆուտբոլիստների ընտրությունն ու վերահսկողությունը, «Ռոստովի» երկրպագուների հետ աշխատանքը:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիչն ամուսնացած է: Նրա կինը` Դեյանան, Բելգրադի արվարձան Ինժիյայից է: Նրանք ծանոթացել են 1988 թվականին: Ունեն 2 որդի և մեկ դուստր[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. Вратарь «Ростова» Деян Радич прооперирован. Комсомольская правда. 24.04.2011 10:12
  3. Деян Радич в новом сезоне не будет играть за «Ростов» Արխիվացված է Սեպտեմբեր 13, 2012 Wayback Machine-ի միջոցով: 20.07.2012 г.
  4. Беспочечное опасение Archived 2015-01-22 at the Wayback Machine.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]