Դեղին (գույն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դեղին (այլ կիրառումներ)
Դեղին | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Սպեկտրալ կոորդինատներ | |||||||||
Ալիքի երկարություն | 575–585[1] նմ | ||||||||
Հաճախականություն | 521–512 ՏՀց | ||||||||
Գունային կոորդինատներ | |||||||||
Hex եռյակ | #FFFF00 | ||||||||
sRGBB (r, g, b) | (255, 255, 0) | ||||||||
CMYKH (c, m, y, k) | (0, 0, 100, 0) | ||||||||
HSV (h, s, v) | (60°, 100%, 100%) | ||||||||
B: Նորմալիզացված՝ [0–255] (բայթ) H: Նորմալիզացված՝ [0–100] (հարյուր) |
Դեղին, գույն տեսանելի լույսի սպեկտրում նարնջագույնի և կանաչի միջև։ Գտնվում է էլեկտրամագնիսական ճառագայթման 550-590 նանոմետր երկարությամբ ալիքների տիրույթում։ RGB-ում (կարմիր, կանաչ, կապույտ, լույսի երեք հիմնական գույները) համարվում է կապույտի լրացուցիչ գույն, իսկ RYB համակարգում և գեղարվեստական փորձում՝ մանուշակագույնի հավելյալ գույն։ Սակայն վաղ ժամանակներում առկա գունանյութերի անկատարության պատճառով դիտարկվել է որպես ծիրանագույնի լրացում։ Դեղինի ստանդարտացված երանգներից մեկը համարվում է CMYK համակարգի բաղադրիչ։ RGB համակարգում նրա տասնվեցական նշանակությունն է #ffff00։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերեն դեղին բառն ունի բնիկ հայկական ծագում, գալիս է *dhel արմատի և -ին ածանցի կապակցումից։ Աճառյանը նշում է, որ այլ լեզուներում ևս «դեղին» և «կանաչ» գունանունները նույնական են և ծագում են «խոտ» արմատից[2]։
Yellow բառը եկել է հին անգլերեն geolu, geolwe ձևերից, որը նշանակում է «դեղին, դեղնավուն», ինչն էլ ձևավորվել է պրոտոգերմանական gelwaz՝ «դեղին» բառից։ Դա gold և yell արմատների հետ ունի նույն հնդեվրոպական *gʰel- հիմքը, որը միաժամանակ նշանակում է և՛ փայլուն, շողշողուն, և՛ ողբալ[3]։
Անգլերեն տերմինը կապված է դեղինի գերմանական այլ բառերի հետ, ինչպես օրինակ՝ շոտլանդերեն yella, արևելյան ֆրիզերեն jeel, հոլանդերեն geel, գերմաներեն gelb, շվեդերեն ու նորվեգերեն gul[4]։ Ըստ Օքսֆորդի անգլերեն բառարանի՝ այս բառի ամենահին կիրառությունը եղել է 700 թվականին Էպինալյան գլոսսարիումում (հին տեքստերի բացատրական բառարան)[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Color».
- ↑ Հայերէն արմատական բառարան, Հրաչեայ Աճառեան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչութիւն, Երեւան, 1926, էջ 651։
- ↑ Webster's New World Dictionary of American English, Third College Edition, (1988)
- ↑ «Online Etymology Dictionary».
- ↑ «yellow, adj. and n». Oxford English Dictionary. OUP. Վերցված է 2011 թ․ ապրիլի 21-ին.