Jump to content

Դեկոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզետ

Դեկոր (ֆր.՝ decor, լատին․՝ decoro - զարդարում եմ), կառույցի (ճակատի, ինտերիերի), առարկայի զարդարանքների համակարգ։

Լինում է պարզ (միագույն ներկում, մակերեսի միօրինակ մշակում) կամ բարդ (զարդի և պատկերի, քանդակի ու որմնազարդի, մշակվածքով և կազմությամբ տարբեր նյութերի զուգորդումներ)։

Ինչպես պարզ, այնպես էլ բարդ դեկորը հանդես գալով շենքերի, առարկաների ծավալատարածական կոմպոզիցիային ներդաշնակ, դառնում է նրա տարրը, շեշտում արտահայտչականությունը կամ նրան հաղորդում տեսողական վերակերպավորում՝ ուրույն մասշտաբային հարաբերություն, ռիթմ, կոլորիտ։ Դեկորը առանձին շենքերը կամ առարկաները անսամբլում տեսողականորեն միավորելու միջոց է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 332