Դավիթ Մաթևոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաթևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Մաթևոսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 22, 1960 |
Ծննդավայր | Մեղրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 23, 2020 (60 տարեկան) |
Մահվան վայր | Նռնաձոր, Սյունիքի մարզ, Հայաստան[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Դավիթ Ղևոնդի Մաթևոսյան (մարտի 22, 1960, Մեղրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 23, 2020, Նռնաձոր, Սյունիքի մարզ, Հայաստան[1]), ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից, քաղաքական գործիչ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Մեղրիի շրջանի Կարճևան գյուղում 1960 թվականի մարտի 22-ին։ Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը՝ ինժեներ հիդրոտեխնիկի որակավորմամբ։ 1982-1983 թվականներին որպես աշղեկ աշխատել է Ագարակի հանքաշինական վարչությունում, 1983-1984 թվականներին՝ Մեղրիի ոռոգման և ջրամիացման համակարգերի վարչությունում՝ ինժեներ, 1984-1985 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Մեղրիի շրջկոմի հրահանգիչ, 1985-1991 թվականներին՝ Կարճևանի պետտենտեսության տնօրեն։
1991-1995 թվականներին եղել է Մեղրիի ՆԳ բաժնի պետ։
1995 թվականին ընտրվել է ՀՀ առաջին գումարման ԱԺ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Հանրապետություն» խմբակցության անդամ, անկուսակցական։ 2008 թվականի մարտի մեկի գործով հունիսի 17-ին դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման։ 2009 թվականի հունիսի 22-ին համաներմամբ ազատ է արձակվել։
Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին Ադրբեջանի ծավալած լայնամասշտաբ պատերազմի ժամանակ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.civilnet.am/news/471305/
- ↑ Սիմոնյան, Սյուզան (2016 թ․ ապրիլի 6). «Դավիթ Մաթեւոսյան․«Այսօր զինադադարի հաստատումն ավելի հեշտ է, քան 1994 թվականին»». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Զոհվել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Դավիթ Մաթևոսյանը». MediaLab Newsroom-Laboratory (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|