Դավիթ Արախամիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Արախամիա
ուկրաիներեն՝ Давид Георгійович Арахамія
 
Կուսակցություն՝ Ժողովրդի ծառա
Կրթություն՝ European University?
Մասնագիտություն՝ ձեռնարկատեր և քաղաքական գործիչ
Ազգություն վրացի
Ծննդյան օր մայիսի 23, 1979(1979-05-23) (44 տարեկան)
Ծննդավայր Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Վրաստան,  Ուկրաինա և  ԽՍՀՄ
Ի ծնե անուն ուկրաիներեն՝ Арахамія Давид Георгійович
 
Պարգևներ
«Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա)

Դավիթ Արախամիա (վրաց.՝ დავით გიორგის ძე არახამია, ուկրաիներեն՝ Давид Георгійович Арахамія, մայիսի 23, 1979(1979-05-23), Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայտնի է նաև Դավիթ Բրաուն (անգլ.՝ David Braun կեղծանունով), վրացական ծագմամբ ուկրաինացի պետական և քաղաքական գործիչ, գործարար, հանրային գործիչ և կամավոր։ 2019 թվականի օգոստոսի 29-ից Ուկրաինայի Գերագույն ռադայի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավարը։

Արախամիան նաև Ուկրաինայի ազգային ներդրումային խորհրդի քարտուղարն է[1]։ ՏՏ մի քանի ընկերությունների համահիմնադիր է։

Արախամիան նաև «Ժողովրդական նախագիծ» կամավորական կազմակերպության հիմնադիրն է, որն օգնում է Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության գոտում գտնվող ուկրաինացի զինվորականներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1979 թվականի մայիսի 23-ին Սոչիում։ Որոշ ժամանակ ապրել է Աբխազիայի Գագրա քաղաքում։ 1992 թվականին, փրկվելով վրաց-աբխազական պատերազմից, ծնողների հետ միասին տեղափոխվել է Ուկրաինայի Նիկոլաև քաղաք։ Այնտեղ ավարտել է թիվ 36 հանրակրթական դպրոցը[2]։

Ուկրաինայի եվրոպական համալսարանում ավարտել է տնտեսագիտության մագիստրոսական բաժինը[3]։ Բացի այդ, Լոնդոնի բաց համալսարանում սովորել է «Պրոֆեսիոնալ մենեջմենթ» մասնագիտացմամբ[4]։

2002 թվականին հիմնել է TemplateMonster ՏՏ ընկերությունը, որը դարձել է Ուկրաինայում առաջինը՝ վեբ կայքերի կաղապարների ստեղծման ոլորտում։

2014 թվականի մարտին Արախամիան իր մտերիմներից մեկի հետ բացել է Ուկրաինայի զինված ուժերի 79-րդ առանձին դեսանտագրոհային բրիգադի դեսանտայինների համազգեստի համար միջոցների հավաքման կայք։ Այդտեղից սկսվեց «Ժողովրդական նախագիծ» կամավորական նախաձեռնությունը։

2014 թվականի օգոստոսին նշանակվել է Նիկոլաևի մարզային պետական վարչակազմի ղեկավարի կամավորական գործունեության հարցերով խորհրդականի պաշտոնում[5], սեպտեմբերին՝ գնումների հարցերով Ուկրաինայի պաշտպանության նախարարի հանձնակատար, իսկ հոկտեմբերին՝ պաշտպանության նախարարի խորհրդական և ՊՆ կամավորների խորհրդի նախագահ։ 2014 թվականի նոյեմբերին դարձել է Ուկրաինայի ժողովրդական կամավորների ասոցիացիայի համանախագահ և «կամավորների դեսանտի» համակարգող։ Վերջինս կամավորների խմբեր են, որոնք սկսել են աշխատել Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում։

2015 թվականի փետրվարին Վրաստանի քաղաքացի Արախամիան ստացել է Ուկրաինայի քաղաքացու անձնագիր[6]։

Նիկոլաևի քաղաքապետի ընտրություններում Արախամիան 2015 թվականին սատարել է Ալեքսանդր Սենկևիչի թեկնածությունը[7][8]։

2019 թվականի հուլիսի 9-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Արախամիային նշանակել էր «Укроборонпром» կոնցեռնի դիտորդական խորհրդի անդամ։

Նույն տարում ընտրվել է «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար։ Հայտարարել է խմբակցության ներսում ազդեցության տարբեր խմբերի միջև հակասության վտանգների մասին։ Կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար Արախամիան առաջարկեց ներդնել պատգամավորների աշխատանքի մոնիթորինգի էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն կտա քվեարկությունների ժամանակ ճանաչել անոմալիաները և վերլուծել, թե արդյոք այդպիսի անոմալիան կարող է կապ ունենալ կոռուպցիոն ռիսկերի հետ[9][10]։

Դավիթ Արախամիան «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամ է[11]։

«МВА — Կենտրոն» ՍՊԸ-ի, «Արտահանման և ներդրումների ուկրաինական գործակալություն» ՍՊԸ-ի և «Անվտանգության և պաշտպանության ռազմավարությունների միջազգային կենտրոն» ՍՊԸ համահիմնադիր[12]։

Խորհրդարանական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արախամիան «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավարն է[13]։

Ուկրաինայի Գերագույն ռադայի ազգային անվտանգության, պաշտպանության և հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամ է, գլխավորում է իրավապահ մարմինների գործառույթ ունեցող պետական մարմինների, իրավապահ մարմինների, հատուկ նշանակության իրավապահ մարմինների և հետախուզական մարմինների նկատմամբ վերահսկողության հարցերով ենթահանձնաժողովը[14]։

2014-2018 թվականներին եղել է Չեռնիգովի մարզի Իչնյա, Վիննիցայի մարզի Կալինովկա, Խարկովի մարզի Բալակլեյա, Լուգանսկի մարզի Սվատովո, Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքներում գտնվող սպառազինության պահեստներում հրդեհների հետաքննության հարցերով Ուկրաինայի Գերագույն ռադայի ժամանակավոր քննչական հանձնաժողովի ղեկավար[15][16]։

Արախամիան նաև Գերագույն ռադայի Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնման և ինքնիշխանության ապահովման պետական քաղաքականության ձեւավորման և իրականացման հարցերով ժամանակավոր հատուկ հանձնաժողովի անդամ[17]։

Ղեկավարում է Գերագույն ռադայի ԱՄՆ-ի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբը[18][19]։

Դավիթ Արախամիայի համակարգմամբ իրականացվել են կադրային փոփոխություններ Ուկրաինայի պետական կադաստրի մի շարք ոլորտներում[20]։

2022 թվականին դարձել է ռուս-ուկրաինական բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավարը, որը փորձում էր զբաղվել ռուս-ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծմամբ։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019-2021 թվականներին Արախամիան ներառվել է «Новое время» ամսագրի կազմած Ուկրաինայի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում՝ զբաղեցնելով, համապատասխանաբար, 36-րդ[21], 43-րդ[22] և 37-րդ հորիզոնականները[23]։

2020 թվականին Դավիթ Արախամիան զբաղեցրել է 21-րդ հորիզոնականը ուկրաինական Фокус ամսագրի կազմած 100 ամենաազդեցիկ ուկրաինացիների ցանկում[24]։ Իսկ արդեն 2021 թվականին զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը[25]։

Խորհրդարանում աշխատանքի մեկ ու կես տարվա ընթացքում Դավիթ Արախամիան ՏՏ գործարարից վեր է ածվել պրոֆեսիոնալ քաղաքական գործչի, որը կարողանում է ամեն ինչին մոտեցում ցուցաբերել։ Մենեջեր, բանակցող, թիմային խաղացող, այդպիսին են նրան տեսնում խմբակցության իր գործընկերները[24]։

2020 թվականին Արախամիան ներառվել է «Корреспондент» ամսագրի կազմած 100 ամենաազդեցիկ ուկրաինացիների կազմում՝ զբաղեցնելով 37-րդ հորիզոնականը[26], իսկ 2021 թվականին՝ 20-րդ հորիզոնականը[27]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 թվականի օգոստոսի 23-ին Ուկրաինայի նախագահի հրամանագրով պարգևատրվել է Ուկրաինային մատուցած ծառայությունների համար III աստիճանի շքանշանով[28]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է երկրորդ անգամ։ Ունի վեց երեխա[29]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Президент Украины назначил Давида Арахамию секретарем Национального инвестиционного совета
  2. «От бизнесмена до политика: история успеха Давида Арахамии». mykolayivski.info (ռուսերեն). 2021 թ․ մարտի 29. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  3. Арахамия Давид Георгиевич LB.ua
  4. Украина может минимум в 3 раза увеличить объем инвестиций в страну — секретарь Нацинвестсовета Арахамия Интерфакс-Украина (24.06.2019)
  5. Давид Арахамия стал советником главы Николаевской ОГА НикВести (7 августа 2014)
  6. Арахамия стал гражданином Украины
  7. Арахамия призвал всех демократов поддержать Сенкевича
  8. Волонтер Арахамия поддержал Сенкевича на выборах: «Это проевропейский кандидат»
  9. Украину взяли в надежные слуги. Какую страну строит Владимир Зеленский и его команда // Газета «Коммерсантъ» № 143 от 13.08.2019
  10. Искусственный интеллект выявит раскольников и коррупционеров. Парламентская фракция «Слуги народа» в Верховной раде будет использовать высокие технологии // «Коммерсантъ» от 05.08.2019
  11. «Продолжение следует. В Киеве прошел съезд Слуги народа, на котором избрали нового главу партии — хроника». Новое время. 10 ноября 2019. Վերցված է 25 ноября 2019-ին.
  12. Clarity Project(ուկր.)
  13. У Раді сформували фракції РБК-Украина (29.08.2019)
  14. Парламент затвердив список своїх комітетів і їх склад. ХТО В ЯКОМУ Новинарня (29.08.2019)
  15. Арахамія Давид Георгійович Արխիվացված 2020-06-13 Wayback Machine Верховна Рада України
  16. Тимчасова слідча комісія Верховної Ради України з питань розслідування пожежі (вибухів) на складах боєприпасів у період з 2014 по 2018 роки в м. Ічня (Чернігівська обл.), м. Калинівка (Вінницька обл.), м. Балаклія (Харківська обл.), м. Сватове (Луганська обл.), м. Кривий Ріг (Дніпропетровська обл.) Верховна Рада України
  17. Тимчасова спеціальна комісія Верховної Ради України з питань формування і реалізації державної політики щодо відновлення територіальної цілісності та забезпечення суверенітету України Верховна Рада України
  18. Депутатську групу Верховної Ради України з міжпарламентських зв’язків зі Сполученими Штатами Америки очолив голова фракції «Слуга Народу» Давид Арахамія Верховна Рада України (23 вересня 2019)
  19. Депутатська група Верховної Ради України з міжпарламентських зв’язків з Сполученими Штатами Америки Верховна Рада України
  20. Виталий Кравченко (2020 թ․ դեկտեմբերի 3). «Такая корова нужна самому: почему депутаты провалили ликвидацию Госгеокадастра» (ռուսերեն). Буквы. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
  21. «Вспышка сверхновых. НВ обнародовал рейтинг 100 самых влиятельных людей Украины». nv.ua. Новое время. 2019 թ․ օգոստոսի 15.
  22. Эмал Наби (2020 թ․ օգոստոսի 20). «Зеленский, Ахметов и Аваков: кто вошел в список самых влиятельных украинцев в 2020 году». 24 канал.
  23. «Обнародован ТОП-100 самых влиятельных людей Украины в 2021 году». 2021 թ․ հունիսի 24.
  24. 24,0 24,1 «#21 Давид Арахамия в рейтинге «Время миньонов. 100 самых влиятельных украинцев по версии журнала Фокус»». focus.ua. Фокус. 2020 թ․ դեկտեմբերի 14.
  25. «#6 Давид Арахамия в рейтинге «Зеленский vs Ахметов. 100 самых влиятельных украинцев по версии журнала Фокус»». focus.ua. Фокус. 2021 թ․ դեկտեմբերի 13.
  26. «Топ-100 влиятельных украинцев». korrespondent.net. Короеспондент. 2020 թ․ դեկտեմբերի 18.
  27. «ТОП-100 самых влиятельных. Рейтинг Корреспондента». korrespondent.net. Короеспондент. 2021 թ․ դեկտեմբերի 17.
  28. «Указ Президента України № 676/2014 «Про відзначення державними нагородами України з нагоди Дня Незалежності України»».
  29. «Теперь он папа шестерых. У Давида Арахамии родились девочки-двойняшки». 2019 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Արախամիա» հոդվածին։