Դանիել Լևի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիել Լևի
անգլ.՝ Daniel Levy
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 8, 1962(1962-02-08)[1] (62 տարեկան)
ԾննդավայրԷսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Կրոնհուդայականություն
ԿրթությունՍիդնի Սասեքս քոլեջ
Մասնագիտությունգործարար

Դանիել Լևի, (անգլ.՝ Daniel Levy, փետրվարի 8, 1962(1962-02-08)[1], Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գործարար, Անգլիայի Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Տոտտենհեմ Հոտսպուր» ֆուտբոլային ակումբի նախագահ 2001 թվականից[2]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևին ծնվել է Մեծ Բրիտանիայի Էսսեքս կոմսությունում։ Նա Անգլիայի ազգային ներդրումային ընկերության գործադիր տնօրենն է։ Լևին 2001 թվականին «Տոտտենհեմ Հոտսպուրի» նախագահի պաշտոնում փոխարինեց Ալան Շուգարին։ Լևին շոտլանդական «Ռեյնջերս» ակումբի նախկին տնօրենն է[3]։ Իր ղեկավարած «ENIC Group»-ը զբաղվում է ֆուտբոլային, ժամանցային և մեդիա գործունեությամբ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևին ամուսնացած է Թրեյսիի հետ[4], և ունի չորս երեխա՝ Ջոշուա, Օլիվեր, Քլո և Գաբրիել։ Նա «Տոտտենհեմի» երկրպագու է մանկուց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.eurosport.fr/football/daniel-levy_prs220754/person.shtml
  2. «Daniel Levy's genius has given Spurs a chance to finally rein in rivals Arsenal». independent.co.uk. 2015 թ․ դեկտեմբերի 1.
  3. «Murray returns as chairman». BBC Sport. BBC. 2004 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2012 թ․ մարտի 8-ին.
  4. «Daniel Levy: The toughest negotiator in football». Daily Express. 2013 թ․ սեպտեմբերի 8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]