Դանիել Էնթին
Դանիել Էնթին անգլ.՝ Daniel Entin | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1927 |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 18, 2017 (89 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | թանգարանի աշխատակից |
Դանիել Էնթին (անգլ.՝ Daniel Entin, ապրիլի 27, 1927, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 18, 2017, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի թանգարանի աշխատակից, Ռերիխովյան շարժման գործուն անդամ։ Նիկոլայ Ռերիխի թանգարանի պատվավոր տնօրեն։ Նիկոլայ Ռերիխի անվան միջազգային մրցանակի դափնեկիր (2004)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 20-րդ դարասկզբին Ամերիկա ժամանած ռուսաստանաբնակ գաղթականների ընտանիքում[1]։ Ավարտելով համալսարանը՝ աշխատել է որպես լուսանկարիչ առևտրային կազմակերպություններում և ամսագրերում։ Հետաքրքրվել է ժամանակակից արվեստով։ 1970-ական թվականների սկզբին համագործակցել է Նյու Յորքի Նիկոլայ Ռերիխի թանգարանի հետ[2], եղել է Խորհրդի անդամ։ 1983-2016 թվականներին զբաղեցրել է Նիկոլայ Ռերիխի թանգարանի տնօրենի պաշտոնը, շարունակել է հիմնադիրների ավանդույթները[3]։ Միևնույն ժամանակ, հավաքածուն ավելի ամբողջական և ներկայանալի դարձնելու համար կիրառել է նորարարական մեթոդներ[4]։
Ռերիխյան թեմայով հոդվածների հեղինակ է։ Բազմիցս այցելել է Ռուսաստան, մասնակցել է միջազգային կոնֆերացիաների, եղել է գրքերի, ֆիլմերի խորհրդատու, «Вестник Ариаварты», «Դելֆիս» ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ։ Ակտիվորեն նպաստել է ռերիխովյան փիլիսոփայական, գրական և էպիստոլյար ժառանգության նյութերի հրապարակմանը։
2004 թվականին պարգևատրվել է Նիկոլայ Ռերիխի անվան միջազգային մրցանակով՝ «ռերիխովյան ժառանգության պահպանման և Ամերիկայի Միացյալ Նահանգներում ռերիխյան թանգարանային ավանդույթների շարունակականության համար»[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сулькин Олег От Манхэттена до Шамбалы — рукой подать Արխիվացված 2017-02-02 Wayback Machine // Голос Америки. — 2014. — 27 января.
- ↑ «About the Museum» (անգլերեն). Nicholas Roerich Museum. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Росов Владимир Даниил Энтин: поддерживать живой огонь. Беседа с директором Музея Николая Рериха // Вестник Ариаварты. — 2002. — № 2. — С. 3-14.
- ↑ Даниил Энтин: «Вольны быть там, где пожелают» // Прибалтийское искусство. — 2013. — 12 июля.
- ↑ Международная премия имени Николая Рериха Արխիվացված 2017-02-02 Wayback Machine // Всемирный клуб петербужцев
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Музей Рериха в Нью-Йорке // Музеи мира
- Лосюков А. П. Президент Национального рериховского комитета, Чрезвычайный и Полномочный Посол Российской Федерации В память о Данииле Энтине (1927—2017) // Сайт Оргкомитета по созданию «Национального рериховского комитета".
- Светлой памяти Даниэла Энтина Արխիվացված 2020-02-04 Wayback Machine // МО «Звезды Гор»