Jump to content

Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարան
Տեսակհուշային թանգարան
Երկիր Հայաստան[1]
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՄաշտոցի պողոտա 45 ա, 6-րդ մուտք, Երևան
Հիմնադրվել է1977
ՏնօրենՄարտին Միքայելյան
Քարտեզ
Քարտեզ

Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարանը հիմնադրվել է 1977 թվականին Երևանում մի խումբ արվեստագետների և ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո, 1897-1976 թվականներ) այրու՝ Դիանա Ուկլեբայի նախաձեռնությամբ։ 1979 թվականից համարվում է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղերից մեկը[2]։

Արվեստանոց-թանգարանում ներկայացված են նկարչի ստեղծագործական ժառանգությունը, հուշաձեռագրային նյութեր, անձնական իրեր։ Գևորգ Գրիգորյանի գեղարվեստական մտածողությունը ձևավորվել է Թիֆլիսում։ Գևորգ Գրիգորյանը ստեղծել է հոգեբանական դիմանկարներ, զուսպ նատյուրմորտներ, տարաբնույթ հորինվածքներ։ Նկարել է մտերիմներին, բարեկամներին, մի ամբողջ շարք են կազմում տարբեր տարիներին վրձնած կնոջ՝ նկարչուհի և բանաստեղծուհի Դիանայի պատկերները, որոնք միմյանցից տարբերվում են գունային լուծումներով, կառուցվածքով, լի են քնքշանքով ու սիրով։

Թեմատիկ հորինվածքներում Գևորգ Գրիգորյանը կրկին անդրադառնում է իր մանկության տարիների Թիֆլիսին՝ վերարտադրելով ժամանակին բնորոշ մթնոլորտը, կենցաղն ու բարքերը։ Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Գևորգ Գրիգորյանի նատյուրմորտները։ Նկարչի վրձինը վարպետորեն կերտում է հիմնականում թեք հարթությունների վրա տեղադրված պարզունակ կենցաղային առարկաներ, մրգեր, ծաղիկներ։

Արվեստանոց-թանգարանի սրահներից մեկում ներկայացված են Դիանա Ուկլեբայի մի քանի կտավները, իսկ առաջին հարկում՝ «թիֆլիսյան դպրոցի» անվանի նկարիչների ստեղծագործությունները[3]։

Միջացառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոտտոյի արվեստանոց-թանգարանը հայ և վրաց ժողովուրդների բարեկամության մշակութային մի կենտրոն է, որտեղ կազմակերպվում են Վրաստանի նկարիչների ցուցահանդեսներ, մշակութային կապերին վերաբերող միջոցառումներ, կազմակերպվում են նաև դասախոսություններ։

Ցուցասրահը գտնվում է Երևանի Մաշտոցի պողոտայի 45ա հասցեում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարան
  3. «Պտոյտներ Հայաստանի Մշակոյթի Գանձարաններուն Մէջ – ԻԳ – Թախծոտ Գոյներու Քնարերգուն Գէորգ Գրիգորեանի (Ճոտտոյի) Արուեստանոց-Թանգարան - ՌԱԿ ՄԱՄՈՒԼ | Պաշտօնական Կայք Ռամկավար Ազատական Կուսակցութեան». ՌԱԿ ՄԱՄՈՒԼ | Պաշտօնական Կայք Ռամկավար Ազատական Կուսակցութեան. 2018 թ․ հունվարի 9. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.