Գրիգորին և Ակսինյան մակույկում (արձանախումբ)
«Գրիգորին և Ակսինյան մակույկում» քանդակագործական կոմպոզիցիա | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 2013 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Դոնի Ռոստով |
Նյութ | բրոնզ և քար |
Ներկա վիճակ | կանգուն |
Արտաքին պատկերներ | |
---|---|
Քանդակագործական կոմպոզիցիայի լուսանկարներ |
«Գրիգորին և Ակսինյան մակույկում» քանդակագործական կոմպոզիցիան (ռուս.՝ Скульптурная композиция «Григорий и Аксинья в лодке») գտնվում է Դոնի Ռոստովի կենտրոնում, Դոնի աջ ափին։ Քանդակագործ Սերգեյ Օլեշնյայի աշխատանքը ստեղծվել է Միխայիլ Շոլոխովի «Խաղաղ Դոն» վեպ-էպոպեայի մոտիվներով և նվիրված է երկու գլխավոր հերոսների` Գրիգորի Մելեխովին և Ակսինյա Աստախովային։ Կոմպոզիցիան տեղադրվել գետի կայարանի մոտակայքում 2013 թվականի հունիսին։ Այն դարձել է «Խաղաղ Դոնի» գործող անձանց նվիրված երրորդ հուշարձանը Ռոստովի մարզում։ «Գրիգորին և Ակսինյան մակույկում» քանդակը, ի թիվս Դոնի թեմայով այլ հուշարձանների, հայտնվել է Դոնի Ռոստովում քաղաքային միջավայրը բարեկարգելու շրջանակներում[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակագործական կոմպոզիցիան պատկերում է «Խաղաղ Դոն» վեպի դրվագներից մեկը։ Գրքի հերոսները՝ սիրահարված Գրիգորի Մելեխովն ու Ակսինյա Աստախովան, պատկերված են թիամակույկում նստած՝ Դոն գետով զբոսանքի ժամանակ։ Ակսինյան նրբագեղ զգեստով է, որը զարդարված է ծալքազարդերով և ժանյակներով, նրա ձեռքին փոքրիկ ծաղկեփունջ է։ Գրիգորին նստած է մակույկի խելին, նրա հագին զինվորական համազգեստ է։ Բրոնզե ֆիգուրները պատկերված են բնական մեծությամբ։ Քանդակների միջև կա նստարան, որից հաճախ օգտվում են զբոսաշրջիկները՝ լուսանկարվելու համար։ Մակույկի ցռուկը տեղադրված է քարերի կույտի վրա և բարձրացված է քիչ վերև, իսկ անհամաչափ հիմքը պատրաստված է բետոնից և երեսպատված է անհամաչափ սալիկներով[2]։
Քաղաքացիների մի մասը քննադատել է կոմպոզիցիան, քանի որ պատկերված դրվագը ոչ մի կապ չունի Դոնի Ռոստովի հետ[3]։
Սմ. նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ой ты, наш батюшка тихий Дон!» (ռուսերեն). Библиотека Шадринского государственного педагогического университета. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Памятник «Григорий и Аксинья в лодке»». Изготовление памятников. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Григорий и Аксинья в лодке». Неформальные достопримечательности. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.