Գրիգոր Միրզա-Ավագյան
Գրիգոր Միրզա-Ավագյան | |
---|---|
Ծնվել է | 1925 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 1984 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | վիրաբույժ, բժիշկ, պրոֆեսոր և բժշկական գիտությունների դոկտոր |
Գրիգոր Լևոնի Միրզա-Ավագյան (1925, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրիգոր Միրզա-Ավագյան ծնվել է 1925 թվականին Երևանում, իրավաբանի ընտանիքում։ Նրա դաստիարակության վրա ազդեցություն են ունեցել մտավորական ընտանիքի անդամները և վիրաբույժ, պրոֆեսոր, Հայաստանում ժամանակակից վիրաբուժության հիմնադիրներից Հարություն Միրզա-Ավագյան։ 1942 թվականին Գրիգոր Միրզա-Ավագյանն ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտը և այն ավարտել 1947 թվականին։
1950-1955 թվականներին աշխատել է որպես գլխավոր բժիշկ և ղեկավարել Սիսիան քաղաքի շրջանային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը։
1955 թվականին մասնակցել է վիրաբույժների XXVI համամիութենական համագումարին, իսկ որոշ ժամանակ անց կատարելագործվել Մոսկվայում։ Վեցամսյա դասընթացներ է անցել Մոսկվայի Ա․Վիշնևսկու անվան կլինիկայում, որտեղ սովորել է տեղական անեստեզիա։
1955 թվականից 17 տարի աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանի հոսպիտալային վիրաբուժության ամբիոնում։ 1974 թվականից մինչև կյանքի վերջը եղել էնույն համալսարանի վիրաբուժության ամբիոնի վարիչը։
1975-1984 թվականներին եղել է ՀԽՍՀ գլխավոր վիրաբույժ, որից հետո՝ Հայաստանի վիրաբույժների միության խորհրդի նախագահ և վիրաբույժների համամիութենական ընկերության վարչության անդամ, Բելառուսի վիրաբուժական միության պատվավոր անդամ[1]։
Մահացել է 1984 թվականին։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրիգոր Միրզա-Ավագյանի գիտական գործունեությունը հիմնականում նվիրված է որովայնի խոռոչի, թոքերի, անոթների և միզասեռական օրգանների հիվանդությունների վիրաբուժական ժամանակակից եղանակների ներդրմանը[2]։
Մոտ 90 գիտական աշխատանքի և 4 մենագրության հեղինակ է[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ГРИГОРИЙ ЛЕВОНОВИЧ МИРЗА-АВАКЯН» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Հայ ականավոր վիրաբույժներ
- ↑ «ՀԱՅ ԳԻՐՔ».